Երասխում Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից կրակոցներ արձակելո...
17:03   14/06/2023
2023 թվականի հունիսի 14-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, հակառակորդի մարտական դիրքերից, ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար մեկ կամ մի քանի անձանց կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոցներ են արձակվել Արարատի մարզի Արարատ համայնքի Երասխ բնակավայրի՝ քաղաքացիական օբյեկտ հանդիսացող նոր կառուցվող գործարանի ուղղությամբ։Կրակոցների հետևանքով հրազենային վնասվածքներ են ստացել նշված գ Տեսնել ավելին
Հայտնի են Երասխում վիրավորվում ստացածների անուններ...
12:37   14/06/2023
Այսօր Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետևանքով վիրավորում են ստացել գործարանի կառուցման շինարարական աշխատանքներում ներգրավված Հնդկաստանի քաղաքացիներ Մուհամադ Ասիֆը և Միրհասան Սահաջանը: Այդ մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Տեսնել ավելին
Դանակահարություն՝ Երևանում, պարեկները հետապնդել ու...
12:01   14/06/2023
Երևանում, այսօր՝ հունիսի 14-ին, պարեկները կարողացել են հանցագործության վայրից բավականին հեռավորության վրա հետապնդել ու վնասազերծել զինված հանցագործին։Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 02։00-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել «Արմենիա» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ «որովայնի և աջ ձեռքի շրջանում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի Տեսնել ավելին
Ռաֆայել Քոթանջյանի տարելիցին Քաղաքային պանթեոնում ...
11:03   14/06/2023
ՀԽՍՀ վաստակավոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի մահվան տարելիցին՝ հունիսի 13-ին, Քաղաքային պանթեոնում, որտեղ հուղարկավորված է դերասանը, բացվեց նրա հուշարձանը։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արարողությանը ներկա էին Քոթանջյանի հարազատները, մտերիմները, բեմընկերները։Քոթանջյանի որդին՝ Մայքլ Քոթանջյանը, լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ հոր բացակայությունը հնարավոր չէ լցնել:«Նա շատ մեծ էներգիա ուներ: Եթե անգամ սենյակում լուռ նստած էր, այդ սենյակում շատ դրական էներգիա կար, և այդ էներգիան պակասե Տեսնել ավելին
Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի անջատու...
11:00   14/06/2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Երևան քաղաք՝10:00-16:00 Մազմանյան փ. 5/1, Նորաշեն թաղ. 47, 47/7, Չաուշի փ. 14/3 շենքերի բնակիչ-բաժանորդներ, Իսակովի պողոտա, Բաբաջանյան փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դ.Անհաղթի փ. 6, 6/7, 6/8 շենքեր, Ուլնեցի փ. 15, 40/6, 56/6, 54/2 շենքեր, Ազատության պող. 7Բ-9/4 շենքե Տեսնել ավելին
Երբ ՀՀ-ում ձևավորված քաղաքական ուժերը մի կողմ կդնե...
20:16   13/06/2023
Այն պահից սկսած, երբ հայ ժողովուրդը,  Հայաստանի Հանրապետությունում ձևավորված քաղաքական ուժերը մի կողմ կդնեն իրենց  հավակնություններն ու սեփական եսերը և հանուն Հայաստանի Հանրապետության կմիավորվեն մեկ գաղափարի շուրջ, երբ մեզանից յուրաքանչյուրը կզբաղվի իր գործով, մենք կարող ենք երկիրը հանել այս  իրավիճակից:  Փրկության ուղին սա՛ է լինելու: Տեսնել ավելին
Ադրբեջանի ԶՈՒ-ն Տրետուքի և Սոթքի հատվածում կրակ է ...
14:51   13/06/2023
Հունիսի 13-ին՝ ժամը 11:30-11:45-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Տրետուքի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Սոթքի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն կիրառել է նաև ականանետ:Հայկական կողմում տուժածներ չկան: Տեսնել ավելին
Նուբարաշենի աղբավայրում կրկին հրդեհ է բռնկվել․ հայ...
12:28   13/06/2023
Հունիսի 13-ին, ժամը 04։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի աղբավայր չհասած` ավտոշուկայի մոտակայքում, հրդեհ է բռնկվել։Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նուբարաշենի աղբավայրում։Հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ և Հրդեհա Տեսնել ավելին
Գևորգ Չաուշի փողոցում տեղի ունեցած խոշոր ավտովթարի...
12:19   13/06/2023
Այսօր Գևորգ Չաուշի փողոցում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 7 պացիենտ, որոնցից 3-ը` օտարազգի, ամբուլատոր բուժում է ստացել և դուրս գրվել, տեղեկացնում  են առողջապահության նախարարությունից: «Տուժածներից 4-ը հոսպիտալացվել է, 1-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, 2-ը` նյարդավիրաբուժական, 1 հոգի` տրավմատոլոգիայի բաժանմունքում: Բոլորի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության», - նշված է հաղորդագրության մեջ: Տեսնել ավելին
Բեռլուսկոնիի կարողությունը կյանքից հեռանալու պահին...
20:34   12/06/2023
Forbes-ը գնահատում է, որ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի կարողությունն իր մահվան պահին կազմում էր 6,8 միլիարդ դոլար, որը հիմնականում կապված էր Fininvest մեդիախմբում իր ներդրումների հետ։Fininvest մեդիախումբը տնօրինում է MediaForEurope հեռարձակողի, Mondadori հրատարակչության և իտալական Banca Mediolanum բանկի բաժնետոմսերը:Իր մահվան պահին Բեռլուսկոնին սենատոր էր Forza Italia կուսակցությունից։ Forza Italia-ն ընտրություններում հավաքել է ձայների 8%-ը և միացել վարչապետ Ջորջիա Մելոնիի կո Տեսնել ավելին
8 բուժառու տեղափոխվել է Հայաստան, 6-ը վերադարձել է...
20:30   12/06/2023
Այսօր՝ հունիսի 12-ին, Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 8 բուժառու, ուղեկցողների հետ միասին, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ և սանիտարական մեքենաներով տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Ինչպես հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից, 6 բուժառուներ, որոնք պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։ Շրջափակման ողջ ընթացքում Կարմիր խաչի և խաղաղապահների կողմից Տեսնել ավելին
«Newmag Summer FEST» ամառային գրքի հոբելյանական փա...
18:54   12/06/2023
Հունիսի 17-ին Երևանի «Երազ» այգում կանցկացվի «Newmag Summer FEST» ամառային գրքի փառատոնը։ Այն մեկնարկելու է 12։00-ին և տևելու է 10 ժամ։Տարին հոբելյանական է՝ լրանում է «Newmag»-ի գործունեության 5-րդ տարին և անցկացվում է «Newmag»-ի գրքի 5-րդ փառատոնը։«Այս տարի փառատոնը տարբերվելու է նախորդներից, այն լինելու է ավելի մասշտաբային ու բավական ընդգրկուն ծրագրով։ Ունենք շատ անակնկալներ մեր ընթերցասեր հասարակության համար։ Ներկայացնելու ենք 5 նոր գիրք»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում &n Տեսնել ավելին
Ադրբեջանը կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված ...
15:31   12/06/2023
Հունիսի 12-ին՝ ժամը 14:15-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ: Հայկական կողմում տուժածներ չկան: Տեսնել ավելին
Կյանքից հեռացել է ցմահ բանտարկյալ «Ունաբոմբեր» Թեո...
12:40   11/06/2023
Մահացել է Հարվարդի համալսարանում կրթված ամերիկացի մաթեմատիկոս Թեոդոր (Թեդ) Կաչինսկին, որն ավելի հայտնի է «Ունաբոմբեր» մականունով։ Այս մասին հայտնել է AP-ն՝ հղում անելով ԱՄՆ բանտերի դաշնային բյուրոյին։Թեոդոր Կաչինսկին ցմահ է դատապարտվել 1998 թվականին՝ ավելի քան մեկ տասնամյակ համալսարաններ ու հետազոտական կենտրոններ ռումբեր ուղարկելու համար։Կաչինսկուն մահացած են գտել Հյուսիսային Կարոլինայի Բուտներ քաղաքի Դաշնային բժշկական կենտրոնի խցում, որտեղ նրան տեղափոխել են 2021 թվականին՝ առողջական խնդիրնե Տեսնել ավելին
Մարզերում և Երևանում սպասվում է անձրև, ամպրոպ, քամ...
09:10   10/06/2023
Հունիսի 10-ի գիշերը, 12-ին կեսօրից հետո՝ Հայաստանի առանձին շրջաններում, 10-ի ցերեկը, 11-ին, 13-ին, 14-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 10-ի և 13-ի ցերեկը, 11-ի գիշերն առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։Քամին՝ հարավարևմտյան 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:Երևանի առանձին հատվածներում հունիսի 12-ի երեկոյան ժամերին հնարավոր է, հունիսի 10-ին, 11-ին, 13-ին, 14-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպ Տեսնել ավելին