Լաչինի միջանցքով ցանկացած տեղաշարժ չի կարող մեկնաբ...
10:06   03/06/2023
Այսօր, ՌԴ խաղաղապահ զորակազմի աջակցությամբ ու ուղեկցությամբ, 28 անձինք տեղափոխվել են Արցախից Հայաստան, իսկ 27-ը՝ Հայաստանից Արցախ,  հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։«Բոլորը հրատապ մարդասիրական կարիքներ ունեցող անձինք են, ներառյալ՝ առողջական, հարազատի խնամքի, ընտանիքի հետ վերամիավորման կարիքները: Տեղափոխման հրատապ կարիքներ ունեցող հարյուրավոր այլ անձինք Արցախում և Հայաստանում սպասում են իրենց հնարավորությանը՝ չհաշված ոչ այնքան հրատապ նպատակներով երկու ուղղություններով երթևեկելու կարիք Տեսնել ավելին
ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դ...
22:41   02/06/2023
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 2-ին` ժամը 18։00 -ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Տեսնել ավելին
Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործու...
17:41   02/06/2023
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ «Հունիսի 1-ից հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ:Լարսի մասինՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,- ասված է հաղորդագրու Տեսնել ավելին
Արցախից 18 բուժառու է տեղափոխվել Հայաստան...
16:34   02/06/2023
Այսօր՝ հունիսի 2-ին, ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 18 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 11 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։ «Արևիկ» բուժմիավորումում 13 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:  «Հանրապետական Տեսնել ավելին
Քրեական հետապնդում է հարուցվել Դիլիջանի քրեական հե...
14:57   02/06/2023
2023 թվականի հունիսի 2-ին, Տավուշի մարզի դատախազի որոշմամբ` վերացվել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա. Ղայթմազյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին որոշումը:Նույն օրը Տավուշի մարզի դատախազության դատախազի կողմից վարույթն իրականացնող քննիչին տրվել է հանձնարարություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձա¬նագրության մեջ փոփոխություն կատարելու Տեսնել ավելին
Բայդենը միջոցառման ժամանակ սայթաքել և ընկել է բեմի...
12:27   02/06/2023
ԱՄՆ ամենատարեց գործող նախագահը, 80-ամյա Ջո Բայդենին օգնել են ոտքի կանգնել: Նախագահը մոտ մեկուկես ժամ ոտքի վրա կանգնած սեղմել էր 921 շրջանավարտ կուրսանտներից յուրաքանչյուրի ձեռքը։Սպիտակ տան հասարակայնության հետ կապերի տնօրենը հայտնել է, որ նախագահը լավ է: Բայդենը սայթաքել էր, երբ բեմի վրա տեղաշարժվելիս նրա ոտքը դիպել էր հեռահուշարարները (суфлёр) պահող ավազի պարկերից մեկին:BBC-ն նշում է, որ քննադատները բազմիցս ասել են, որ Բայդենը տարիքի պատճառով չպետք է առաջադրի իր թեկնածությունը հաջորդ նախագահակա Տեսնել ավելին
Հարցաքննվել են մերձավոր ազգականները, բնակիչները. մ...
10:38   02/06/2023
Հունիսի 1-ին Երևան քաղաքում կնոջ կողմից իր մանկահասակ երեխայի հետ շենքից ցած նետվելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։«2023թ․ հունիսի 1-ին` ժամը 12:25-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի Սվաճյան փողոցի շենքերից մեկի հարկերից մեկից մայրը և երեխան ընկել են:Պարզվել է, որ Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան թաղամասի 29-ամյա բնակչուհին, որպես հյուր գտնվելով Սվաճյան փողոցի Տեսնել ավելին
Արցախից 14 բուժառու ուղեկցողների հետ տեղափոխվել է ...
17:12   01/06/2023
Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից:«12 բուժառուներ, որոնք պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։«Արևիկ» բուժմիավորումում 14 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 8 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում»,- ասված է հաղորդագրության մեջ Տեսնել ավելին
Ադրբեջանի կողմից 6 ամիս շարունակվող շրջափակման հետ...
15:01   01/06/2023
Երեխաների պաշտպանության միջազգային օրը հրամայական է ևս մեկ անգամ բարձրաձայնել այն մարտահրավերների և զրկանքների մասին, որոնց այսօր բախվում են Արցախի 30 000 երեխաներ՝ Ադրբեջանի կողմից 6 ամիս շարունակվող շրջափակման հետևանքով, ասում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։«Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի համաձայն՝ աշխարհում բոլոր երեխաներն ունեն հիմնարար և անօտարելի իրավունքներ, սակայն արդեն շուրջ վեց ամիս է, ինչ արցախցի երեխաները շարունակում են զրկված մնալ իրենց հիմնական և տարրական իրավունքներից և ա Տեսնել ավելին
Ձերբակալվել են Արաբկիրի բաժնի քննիչներ. ՔԿ...
13:50   01/06/2023
Երևանի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում կան  ձերբակալված քննիչներ:Այս մասին Тert.am-ի հետ զրույցում  հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:Թե քանի քննիչ է ձերբակալվել Քննչական կոմիտեից չհստակեցրին: Սակայն, փոխանցեցին, որ  նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ  հոդվածի 1-ին մասին և 441-րդ հոդվածի հատկանիշներով. այն է՝  թմրամիջոցներ ապօրինի իրացնելու և պաշտոնատար անձի ծառայողական լիազորությունները չարաշահել, անցնելու հատկանի Տեսնել ավելին
Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել...
13:45   01/06/2023
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: Տեսնել ավելին
Սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձր...
13:36   31/05/2023
Մայիսի 31-ի ցերեկը շրջանների մեծ մասում, հունիսի 1-5-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 ասիճանով։ Երևանում՝ հունիսի 1-5-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Տեսնել ավելին
Նոր Արեշի բնակարանում բռնկված հրդեհի հետեւանքով կա...
10:46   31/05/2023
Երեւանի Նոր Արեշի 35-րդ փողոցի շենքերից մեկի 8-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի հետեւանքով բնակարանում հայտնաբերվել է Լ. Չ.-ի (ծնված 1960 թ․) դին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից:Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ,  Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը, մեկ ավտոսանդուղք եւ գազածխապաշտպան ծառայության ա Տեսնել ավելին
Ավելի քան 16 մլն դրամի գույքի հափշտակության մեջ մե...
10:42   31/05/2023
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Տ. Խ.-ն, 2010-2015թթ. զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժնի հարկադիր կատարողի պաշտոնը, իշխանական լիազորություններն օգտագործելով, նշված ժամանակահատվածում հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 16 մլն ՀՀ դրամի գույք և դրամական միջոցներ:Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Տ Տեսնել ավելին
Ամռան առաջին օրերին ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստ...
22:13   30/05/2023
Հունիսի 1-4-ի գիշերը և կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում, մայիսի 31-ին՝ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։Առավոտյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։ Քամին՝ հարավարևմտյան 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:Օդի ջերմաստիճանը հունիսի 2-ին, 3-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։Երևանում հունիսի 1-4-ի երեկոյան ժամերին հնարավոր է, մայիսի 31-ին սպասվում է կարճատև անձր Տեսնել ավելին