Հատուկջոկատային Արարատ Ծատուրյանը զոհվել է վիրավոր...
16:53   26/09/2022
Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի սանձազերծած հարձակման հետեւանքով զոհվել է հատուկ նշանակության ջոկատի շարքային զինծառայող Արարատ Ծատուրյանը։43-ամյա Արարատ Ծատուրյանը Արարատի մարզի Մասիս քաղաքից էր, ուներ մեկ անչափահաս դուստր։NEWS.am-ի հետ զրույցում Արարատի եղբայրը պատմեց, որ նրա հետ վերջին անգամ հաջողվել է կապ հաստատել մարտական գործողությունների սկսվելուց մեկ ժամ անց։«Ասաց՝ մեզնից քիչ հեռու մերձամարտեր են ընթանում, այլեւս չեմ կարող զանգել, մամային բան չասես, ես կզանգեմ։ Ինքը զինակիցնե Տեսնել ավելին
Օրթեզների եռամյա ծրագիրն ընթացքում է. Վիվա-ՄՏՍ...
15:45   26/09/2022
Կոռնիձորցի Հարութը չի սիրում խոսել պատերազմի մասին. 28-ամյա սյունեցին անցել է դրա միջով և գիտի մեր երկրի անկախության իրական գինը: 44-օրյա պատերազմում՝ երիտասարդ կապիտանը դրսևորել է կամք և վճռականություն, հաղթահարել անհնարինն ու հրաշքով երկրորդ կյանք ստացել: Տրտնջալ չի սիրում, խղճահարություն առաջացնել՝ առավել ևս: Թեև անցել է բավականին բարդ վիրահատությունների միջով ու հայտնվել անվասայլակին, բայց չի կոտրվել: Պատերազմից առաջ և հետո ճամփաբաժանին բոլոր վախերը թողած երիտասարդը կամքի ուժ է դրսևորել նաև Տեսնել ավելին
Կրակել են մի խումբ անձանց ուղղությամբ. մեկը սպանվե...
13:58   26/09/2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ մեկ անձի սպանության, ինչպես նաև մեկ անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:ՔԿ-ից հայտնում են, որ նախնական տվյալներով, 2022 թվականի Տեսնել ավելին
Արգենտինայի հայ համայնքը երթ է իրականացրել դեպի Ադ...
12:25   26/09/2022
Արգենտինայի հայ համայնքի երիտասարդական կազմակերպությունները՝ Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատությունների (IARA) աջակցությամբ սեպտեմբերի 25-ին երթ են իրականացրել դեպի Ադրբեջանի դեսպանատուն՝ իրենց բողոքն արտահայտելով սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման կապակցությամբ, գրում է Diaro Armenia-ն:Հիշեցնելով, որ սեպտեմբերի 27-ին լրանում է Արցախի դեմ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծված պատերազմի 2 տարին՝ երիտասարդներն ընդգծել են. «13 օր առաջ Ադրբեջանը սկսեց ն Տեսնել ավելին
13 օր է՝ ձորակում վիրավորներ, դիեր ունենք. ՊՆ-ն ոչ...
11:40   26/09/2022
Ուղիղ 13 օր է՝ տեղեկություն չունեմ տղայիցս, Պաշտպանության նախարարության դիմաց լրագրողներին ասաց բողոքի ակցիա իրականացնող ծնողներից մեկը՝ նշելով, թե խոսքն ուղղում է վարչապետ Փաշինյանին։«13 օր է՝ այդ ձորակում ունենք վիրավորներ, դիեր։ ՊՆ-ն ոչինչ չի ձեռնարկում, որ գոնե զինվորներին ժամանակին հանի, երեխաները հիմա փրկված կլինեին»։Ծնողն ասաց, թե խոսքը Վերին Շորժայի մասին է։«Պատկերացնում եք՝ 13 օր է, հիմա գայլերն ու աղվեսները հոշոտած կլինեն դիերը», - ասաց ծնողը՝ նշելով, թե տվյալներ կան, որոնք հրապարակել Տեսնել ավելին
Ադրբեջանը հայ ռազմագերիների մասին տեղեկություն տրա...
11:38   26/09/2022
Ի պատասխան ՀՀ կառավարության կողմից Ադրբեջանի դեմ Եվրոպական դատարան ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու մասին մի շարք պահանջների, Ադրբեջանի կառավարությունը Եվրոպական դատարանից խնդրել է լրացուցիչ ժամանակ ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն տրամադրելու համար։ Խնդրանքը բավարարվել է դատարանի կողմից։Ադրբեջանի համար նշանակված նոր վերջնաժամկետը սեպտեմբերի 29-ն է։Այս մասին հաղորդում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը: Տեսնել ավելին
Սեպտեմբերի 27-ին Ստեփանակերտում կհայտարարվի Լռությ...
10:52   26/09/2022
Սեպտեմբերի 27-ին ժամը 11:00-ին Ստեփանակերտի Սբ. Հակոբ եկեղեցու բակից կմեկնարկի խաչերթ՝ Հայոց բանակի պահապան Աշոտ Երկաթ Սուրբ Խաչի առաջնորդությամբ դեպի հուշահամալիր ` ի հիշատակ 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների: Այս մասին տեղեկացնում են Սեպտեմբերի 27-ին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովից:Աղբյուրի տեղեկատվությամբ՝ սեպտեմբերի 27-ին ժամը 11:00-ին Արցախի Հանրապետությունում հայտարարվում է Լռության րոպե՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների: «Խնդրում ենք վարորդ Տեսնել ավելին
19–ամյա Վոլոդյա Աբրահամյանը հրամանատարին միայնակ չ...
20:52   25/09/2022
Սեպտեմբերի 20–ին ադրբեջանական կողմից Հայաստանին փոխանցված 95 զինծառայողների աճյուներից մեկն էլ 19–ամյա Վոլոդյա Աբրահամյանինն էր։  Վոլոդյան Երեւանից էր, ընտանիքի ավագ որդին, իրենից փոքր եղբայր ունի։ Վոլոդյան սովորում էր Մանկավարժական համալսարանի «Հեռուստալրագրության»  բաժնում, բանակ էր զորակոչվել 2022 թվականի փետրվարին, Գորիսում էր ծառայում։NEWS.am-ի հետ զրույցում նրա քույրը՝ Հռիփսիմեն պատմեց, որ Վոլոդյան զոհվել է Իշխանասարում, սեպտեմբերի 13–ի լուսադեմին։«Վոլոդյայենց նահանջի հրաման Տեսնել ավելին
Սեպտեմբերի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղա...
18:44   25/09/2022
Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Քամին՝ հյուսիսարեւմտյան՝ 2-5 մ/վ:Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 26-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով:Երեւանում սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +8 +10, վաղը ցերեկը՝ +23 +25 աստիճան։Օդի ջերմաստիճանը մարզերում.Շիրակում գիշերը՝ -3 +2, ցերեկը՝ +14 +19,Կոտայքի լեռներում գիշերը՝ 0 +3, ցերեկը՝ +17 +19,Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +6 +9, ցերեկը՝ +20 Տեսնել ավելին
«Ընկերոջ հետ կրակն իրենց վրա են վերցրել, որ մյուսն...
16:19   25/09/2022
Սեպտեմբերի 20–ին ադրբեջանական կողմից Հայաստանին փոխանցված 95 զինծառայողների աճյուներից մեկն էլ պարտադիր ժամկետային զինծառայող Ռուսլան Թովմասյանինն էր։19–ամյա Ռուսլանը Արմավիրի մարզի Շենավան բնակավայրից էր։ NEWS.am–ի հետ զրույցում նրա հորաքրոջ տղան՝ Արսեն Հակոբյանը պատմեց, որ Ռուսլանը դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Երեւանի պետական համալսարանի մաթեմատիկայի բաժինը  ու մի քանի օր անց՝ 2021 թվականի հուլիսին՝ զորակոչվել բանակ։ Ռուսլանը զոհվել է սեպտեմբերի 13-ին՝ վաղ առավոտյան։ «Ռու Տեսնել ավելին
Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով 7600 մարդ...
13:16   25/09/2022
Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով 7600 մարդ հարկադրված լքել է իր տունը, թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքները: Տուժած բնակավայրերում աշխատանքները շարունակվում են, վնասն ամբողջությամբ դեռ գնահատված չէ։ Տեսնել ավելին
Ծանր վիրավորում է ստացել 44-օրյա պատերազմից «Համազ...
12:36   25/09/2022
44-օրյա պատերազմից հայտնի  «համազարկով կրակ» խզված ձայնով ասող մայոր Կարո Հարոյանը այս վերջին պատերազմում ծանր վիրավորվել է:«Զորամասում էի գտնվոմ, այդ օրը պատասխանատու էի, ձաներից արդեն պարզ դարձավ, որ գործողությունները սկսում է: Տագնապ հրամանով դուրս ենք եկել ու ամեն մեկը զբաղեցրել է իր դիրքը»,-ասում է Հարոյանը, ով այժմ բուժում է ստանում հոսպիտալում:Մայորի ղեկավարած ստորաբաժանումը կռվել է հարավային ուղղությամբ , այդ ժամանակ էլ  ծանր վիրավորում է ստացել մայորը: Տեսնել ավելին
Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են սեպտեմբեր...
10:46   25/09/2022
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները առաջին անգամ այցելել են սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով գերեվարված հայ զինծառայողներին: Տեսակցության վերաբերյալ տեղեկությունը «Լուրերին» հաստատել է ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:Կարմիր խաչի ներկայացուցիչները ծանոթացել են գերեվարված անձանց պահման պայմաններին, նրանց առողջական վիճակին, օգնել են կապ հաստատել ընտանիքների հետ:Հայաստանի դիմումի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Բ Տեսնել ավելին
Ժամը 10։30–ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական ...
10:41   25/09/2022
Սեպտեմբերի 25-ի ժամը 10:30-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն: Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ իրադրության փոփոխություն չի արձանագրվել։ Տեսնել ավելին
Ֆրանսիայում Boeing 737-ը վայրէջք է կատարել լճի մեջ...
19:55   24/09/2022
West Atlantic ավիաընկերության ինքնաթիռը, դուրս գալով  փարիզյան «Շառլ դը Գոլ» օդանավակայանից, չի կարողացել վայրէջք կատարել Ֆրանսիայի հարավում գտնվող Պոնպելյե քաղաքի օդանավակայանի թռիչքուղու վրա:Ինչպես գրում է Daily Mail-ը, բեռնատար օդանավը, չկարողանալով վայրէջք կատարել թռիչքուղու վրա, առաջամասով հայտնվել է լճի մեջ: Արդյունքում Պոնպելյեի օդանավակայանն առայժմ փակ է:Փրկարարները անհաջող վայրէջք կատարած Boeing 737-ից երեք մարդու են դուրս բերել. նրանք չեն տուժել:Դեպքի առնչությամբ սկ Տեսնել ավելին