Լեռնային Ղարաբաղի հակամարտության 30-ից ավելի տարին...
10:23 08/11/2022
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Միացյալ Նահանգների աջակցությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին:Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ եռակողմ հանդիպումից առաջ ունեցած ելույթում Էնթոնի Բլինքենն ընդգծել է, որ ուղիղ երկխոսությունը իրապես կայուն խաղաղության հասնելու լավագույն ճանապարհն է, և իրենք ուրախ են, որ աջակցում են այդ երկխոսությանը:«Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի տարածքային ամբողջական
Տեսնել ավելին
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 9 մա...
09:24 08/11/2022
Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Երևան քաղաքի՝10:00-16:00 Բ-1 թաղ․ 27, 28, 34, 34Ա շենքեր, Դավթաշեն 4-րդ թաղ․ 1, 2, 3, 5, 6 շենքեր,11:00-16:00 Խաղաղ Դոնի փ. 19 շենք 1-8 մուտքեր,11:00-17:00 Համբարձումյան փ. 7, 9 շենքեր և 23-27առանձնատներ, Գյուլբենկյան փ. 21, 34 շենքեր, Ա․Ավետիսյան փ. 8 շենք և 5-20 առա
Տեսնել ավելին
Մահացել է «Լասկովիյ մայ» խմբի հիմնադիր Սերգեյ Կուզ...
21:20 07/11/2022
Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ Օրենբուրգում մահացել է «Լասկովիյ մայ» խմբի հիմնադիր Սերգեյ Կուզնեցովը։1980-ականների սկզբին Կուզնեցովը որպես երաժշտական ղեկավար աշխատել է այն մանկատանը, որտեղ մեծացել է Յուրի Շատունովը։ Հարցազրույցներից մեկում նա ասել է, որ նոր խմբին վոկալիստ էր պետք։ Հետո նրանք խմբի կիթառահարի հետ ունկնդրեցին Շատունովին։ Կուզնեցովը տղայի մեջ տաղանդ տեսավ եւ նրա համար գրեց առաջին երգը։«Белые розы» երգը դարձավ մի ամբողջ էպոխայի՝ «Լասկովիյ մայ»-ի հիմնը։
Տեսնել ավելին
Հայաստանի Ժուռնալիստների միությունը խստորեն դատապա...
18:03 07/11/2022
Հայաստանի ժուռնալիստների միությունը հանդես է եկել հայտարարությամբ․«Նոյեմբերի 7-ին խորհրդարանում կայացած ճեպազրույցի ընթացքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ ի պատասխան «5-րդ ալիք» հեռուստաընկերության լրագրող Արփի Սուքիասյանի՝ ամբողջությամբ մասնագիտական էթիկայի և բարեվարքության կանոնների մեջ տեղավորվող հարցադրման, խախտել է պատգամավորի, քաղաքական գործչի տարրական վարքականոնը և գռեհիկ ձևով վիրավորել է լրագրողին։ Իրեն ուղղված հոդաբաշխ հարցին պատասխանելու
Տեսնել ավելին
Ծնվել է 44-օրյա պատերազմի հերոս Գևորգ Ղուզանյանի ե...
17:38 07/11/2022
Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Ղուզանյանի եղբայրը՝ Մխիթարը։Առաջին ալիքի պատրաստած ռեպորտաժում մայրը՝ Աստղիկ Ղուզանյանը նշել է, որ չնայած առողջական խնդիրներին՝ որոշում էր կայացրել որդի ունենալ։«Տղայիցս հետո շատ ծանր ապրումների մեջ էինք, և որպեսզի կարողանանք ապրել, որոշեցինք կրկին երեխա ունենալ։ Ուրիշ զգացողություն է, երբ երեխան ծնվում է, հասկանում ես, որ հանուն նրա պետք է ապրես։ Խորհուրդ կտամ մյուս ծնողներին ևս ունենալ, շատ դժվար է, բայց պետք է փորձեն, ուժ գտնեն իրենց մեջ»,- ասում է մայ
Տեսնել ավելին
Սեմյոն Պեգովի ոտքն անդամահատել են...
14:12 07/11/2022
Ռուս ռազմական լրագրող Սեմյոն Պեգովի ոտքն անդամահատել են։ Այս մասին հայտնել է Պեգովը։«Նրանք իսկապես կտրեցին իմ ոտքը, բայց ՌԴ ԳԱ Սիբիրի մասնաճյուղի ցիտոլոգիայի և գենետիկայի ինստիտուտի աշխատակիցներն այն աճեցնում են իմ ցողունային բջիջներից և խոստանում են աճեցնել մեկ ամսվա ընթացքում։ Թերևս դա տեղի կունենա ավելի արագ, սա առաջին նման փորձն է», - գրել է Պեգովը։
Տեսնել ավելին
Դատախազությունը պահանջում է Սուքիասյաններին զրկել ...
09:49 07/11/2022
Գլխավոր դատախազությունը դատական կարգով վիճարկում է Երևանի կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականությունը, գրում է hetq.am-ը։Դատախազությունը վարչական դատարանից պահանջում է զրկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանին և իր ընտանիքի անդամներին պատկանող ընկերությանը՝ «Սիլ պլազայի» նկատմամբ ունեցած սեփականության իրավունքից։ Վարչական դատարանն արգելանք է դրել «Սիլ պլազայի» վրա։Վարչական դատավարությունից բացի Գլխավոր դատ
Տեսնել ավելին
Կառավարական առանձնատան մոտ տղամարդն ինքնահրկիզվել ...
09:39 07/11/2022
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21․20-ի սահմաններում միջին տարիքի տղամարդը Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում՝ կառավարական առանձնատան մոտ, ինքնահրկիզման փորձ է կատարել։ Այդ մասին տեղեկացնում է shamshyan-ը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, տղամարդն իր վրա դիզվառելիք է լցրել ու իրեն այրել։ Մոտակայքում գտնվող քաղաքացիները, Երևանի գնդի պարեկներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները նրան տեղում առաջին բուժօգնություն են
Տեսնել ավելին
Ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի զինատեսակներ...
09:30 07/11/2022
Նոյեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:Ինչպես հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, հայկական կողմը կորուստներ չունի:Ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Տեսնել ավելին
Կարմիր գյուղում ականի պայթյունից քաղաքացի վիրավորո...
10:07 06/11/2022
Նոյեմբերի 5-ին ՆԳՆ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի վարչական տարածքում տեղի ունեցած ականի պայթյունի և քաղաքացիական անձի վիրավորվելու մասին։Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից՝ դեպքի վայր մեկնած փրկարարական ու շտապ բժշկական օգնության հերթապահ օպերատիվ խմբերը տուժած քաղաքացուն տեղափոխել են հանրապետական բժշկական կենտրոն։ Ժամը 16:30-ին, ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանությանը հաղորդել են, որ ձա
Տեսնել ավելին
Երևան-Իջևան ավտոճանապարհին այրվել է մոտ 40 հա խոտա...
07:39 06/11/2022
Նոյեմբերի 5-ին, ժամը 13։45-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի թունելի մոտակայքում այրվում է խոտածածկույթ:Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։21-ին, մարվել՝ 17։50-ին։ Երևան-Իջևան ավտոճանապարհի 75-րդ կմ-ին այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ։
Տեսնել ավելին
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճան...
07:37 06/11/2022
Հանրապետության տարածքում` նոյեմբերի 5-ի ցերեկը և 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 6-8-ն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Ինչպես հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-6-ն էապես չի փոխվի, 7-8-ի ցերեկը՝ կնվազի 4-6 աստիճանով։Երևան քաղաքում՝ նոյեմբերի 5-ի ցերեկը և 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Տեսնել ավելին
Ադրբեջանի էթնիկ զտման և ցեղասպանական քաղաքականությ...
07:36 06/11/2022
Այսօր Արցախի Խրամորթ գյուղի տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ արձակված թիրախային կրակոցներն Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացվող էթնիկ ատելության և ցեղասպանական քաղաքականության հերթական ապացույցն են, հայտարարել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված տեղեկությունների համաձայն՝ դեպքն արձանագրվել է նոյեմբերի 5-ին՝ ժամը 12:30 սահմաններում, Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի վարչակա
Տեսնել ավելին
Կամո Ունանյանը՝ 12-րդ WUKF Եվրոպայի առաջնության հա...
17:46 05/11/2022
Սպորտային կարատեի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը դարձել է 12-րդ WUKF Եվրոպայի առաջնության հաղթող՝ մինչեւ 75 կգ քաշային կարգում, տեղեկացնում են Հայաստանի կարատեի միության լրատվական ծառայությունից։Առաջնությունը տեղի է ունեցել Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում, եւ Կամո Ունանյանը Հայաստանի պատմության մեջ առաջին մեդալակիրն է WUKF Եվրոպայի առաջնությունում:Ունանյանը հաղթել է Սլովակիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ներկայացնող մարզիկներին, իսկ եզրափակչում՝ Իտալ
Տեսնել ավելին
Ադրբեջանցիները կրակել են տրակտորիստի ուղղությամբ. ...
17:22 05/11/2022
Արցախի հանրապետության ՆԳՆ-ն հայտնում է, որ նոյեմբերի 5-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 12:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Կ. Մարտիրոսյանը (ծնված 1969 թ.) «Բելառուս» մակնիշի տրակտորով Խրամորթ գյուղի վարչական տարածքում Մ.Առաքելյանին պատկանող «100 հեկտար» կոչվող տարածքում աշխատանք կատարելիս է եղել, երբ հարակից ադրբեջանական մարտական դիրքից նրանց ուղղությամբ հրաձգային զինատեսակներից կրակ են բացել։Արձակված կրակոցներից ջարդվել է տրակտորի դիմապակի
Տեսնել ավելին

.png)
.png)