Օդային միջանցք բացելը միակ որոշումն է, որ կարող է ...
10:51   05/01/2023
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:«Ստեփանակերտի օդանավակայանը պատրաստ է ընդունել միջին չափերի ինքնաթիռներ: Ուղղակի սա ավելի շատ քաղաքական հարց է: Ճնշումը միջազգային կազմակերպություններից, Եվրոպայի երկրներից եւ ԱՄՆ-ից շատ կարեւոր կլինի: Այս իրավիճակում միակ լուծումը, որը թույլ կտա ձմռան ամիսներին նորմալ պայմաններում ապրել, դա օդային կամուրջ բացելու հնարավորությունն է»,-ընդգծեց նա:Հիշեցնենք, որ 25 օր է, ինչ Արցախը շրջափակման մեջ է: Ադրբեջանը դեկտեմբերի Տեսնել ավելին
Հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում օրեցօր ահա...
16:50   04/01/2023
ՀՀ ԱԳ նախարարությունը միջազգային գործընկերների և ողջ առաջադեմ մարդկության ուշադրությունն է հրավիրում այն փաստին, որ ավելի քան երեք շաբաթ Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղը՝ կոպտորեն խախտելով Լաչինի միջանցքի՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը և արգելափակելով Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և ողջ աշխարհին կապող կյանքի ճանապարհը։ Արդեն 23-րդ օրն է, ինչ Ադրբեջանն ամբողջ աշխարհի աչքի առջև բռնի տեղահանության է դրդում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը՝ շարունակելո Տեսնել ավելին
Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը կ...
15:27   04/01/2023
Երևանը 2023 թվականի ապրիլին կընդունի բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:«Ապրիլին Երևանում կկայանա երիտասարդների Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան մրցաշարն անցկացնելու հայտը շահել է Խորվաթիայի և Մակեդոնիայի ֆեդերացիաների հետ պայքարում։ Հիշեցնենք, որ 2022-ին Երևանն ընդունել էր մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, որը միջազգային մասնագետների կողմից որակվեց լավագույնը մարզաձևի պատմության մեջ։EUBC-ին հայտնել է նաև 2023 Տեսնել ավելին
Եվս 2 հիվանդ է տեղափոխվել ՀՀ տարբեր բժշկական կենտր...
13:23   04/01/2023
Այս մասին  հայտնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը։«Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոնից» 2 հիվանդներ՝ «Ուղեղիկի աջ կիսագնդի ծավալային գոյացություն, գլխուղեղի այտուց, օգլուզիոն հիդրոցեֆալիա» և «Աչքի անոթային թաղանթի չարորակ գոյացություն՝ մելանոմա» ախտորոշումներով, օրեր շարունակ գտնվում էին մեր բժիշկների հսկողության տակ։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ երկու հիվանդներն այսօր տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագ Տեսնել ավելին
«Պետք է օգնենք Արցախի ժողովրդին». Լոս Անջելեսի քաղ...
11:05   04/01/2023
Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասը կոչ է արել դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը:«Ես կանգնած եմ Լոս Անջելեսի հայկական համայնքի կողքին՝ կոչ անելով դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը: Մենք պետք ցույց տանք մեր նվիրվածությունն ազատությանը՝ օգնելով Արցախի ժողովրդին: Սա ճգնաժամ է, և անգործության դեպքում այդ ճգնաժամն ավելի է սրվելու: Կյանքեր են վտանգված»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Բասը: Տեսնել ավելին
Արցախում պետական պահուստային պաշարներից որոշ ապրան...
18:17   03/01/2023
Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած շտաբի նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման պայմաններում բնակչության կենսագործունեության և առաջնային կարիքների ապահովմանը վերաբերող հարցեր:Այս մասին հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:Պետնախարարին զեկուցվել  է պարենային ապրանքների, դեղորայքի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում ընթացիկ իր Տեսնել ավելին
2023 թվականը կարող է դառնալ շատ կարևոր ժամանակաշրջ...
12:58   03/01/2023
Ըստ Բաբայանի՝ 2023 թվականը կարող է դառնալ շատ կարևոր ժամանակաշրջան ինչպես աշխարհում, այնպես էլ մեր տարածաշրջանում:«Ինչպիսի՞ն է լինելու 2023 թվականն աշխարհաքաղաքական տեսանկյունից: Սա մի հարց է, որը հետաքրքրում է թե՛ հասարակ մարդկանց, թե՛, իհարկե, քաղաքական գործիչներին, վերլուծաբաններին, գիտնականներին։ Ընդհանուր առմամբ, լինում են համեմատաբար կայուն, խաղաղ, իներտ տարիներ։ Կան լարված, ողբերգական ժամանակաշրջաններ: Բայց կան նաև շրջադարձային ժամանակներ: Այդպիսին էին մեզ համար, օրինակ, 1985, 1988, 1991, Տեսնել ավելին
Արցախում հազարավոր մարդիկ զրկված են պատշաճ սնվելու...
12:53   02/01/2023
Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով տարբեր հաստատություններում (մանկապարտեզներ, հիվանդանոցներ, հոգեբուժական կենտրոններ, մանկատներ, ծերանոցներ և այլն) հազարավոր մարդիկ զրկված են պատշաճ սնվելու իրավունքից։Այդ մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ Տեսնել ավելին
Նռօրհնեքի արարողություն` Ստեփանկերտի Հովանու Մայր ...
17:30   01/01/2023
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը Ստեփանակերտի Հովանու Մայր տաճարում կազմակերպել է Նռօրհնեքի արարողություն:«Եկեղեցում ճանապարհեցինք Հին տարին և դիմավորեցինք Նորը:Թեմակալ առաջնորդի ձեռամբ և թեմի հոգևորականաց դասի մասնակցությամբ ք. Ստեփանակերտի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում կատարվեց նռան օրհնության կարգ: Եկեղեցին լիքն էր հավատավոր մարդկանցով, ովքեր եկել էին եկեղեցում դիմավորելու Նոր Տարին», - ասվում է ՀԱՍԵ Արցախի թեմի հաղորդագրությունում: Տեսնել ավելին
Ադրբեջանի հատուկ ծառայությունները Ստեփանակերտի բնա...
12:29   01/01/2023
Ադրբեջանական հատուկ ծառայությունները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին տարհանելու համար ավտոբուսներ հատկացնելու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում։Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության ԱԱԾ-ն։«Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն օգտագործելով Արցախի Հանրապետության քաղաքացիներ Տեսնել ավելին
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ...
11:42   01/01/2023
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։Լարսի մասինՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադո Տեսնել ավելին
Մահացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը...
18:33   31/12/2022
Մահացել է Ղարաբաղ կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը։ Այս մասին 24News-ինհայտնեցին նրա մտերիմ շրջապատից։Ծնվել է 1953թ. հունվարի 28-ին Արթիկի շրջանի Տուֆաշեն գյուղում: Ավարտել է Երեւանի պետական համալսարանը` պատմաբանի որակավորմամբ:1976-80-ին աշխատել է «Հայկապշին» տրեստում որպես բանվոր, 1982-ին` օպերային եւ բալետի թատրոնում տեխնիկ, Փ. Թերլեմեզյանի անվ. գեղարվեստի ուսումնարանում ուսուցիչ, 1983-87-ին` լրագրական աշխատանք է կատարել Ռադիոհեռուստապետկոմում եւ «Ավանգարդ» թերթում, 1987-90-ին` Մխիթար Տեսնել ավելին
Մահացել է Հռոմի նախկին Պապ Բենեդիկտոս XVI-ը...
13:40   31/12/2022
96 տարեկանում մահացել է Հռոմի նախկին Պապ Բենեդիկտոս XVI-ը։Այս մասին հայտնել է Վատիկանը։ Տեսնել ավելին
Եկե՛ք 2023 թվականը դարձնենք նոր ձեռքբերումների, Հ...
12:33   31/12/2022
Սիրելի՛ հայրենակիցներ,Ահա ավարտին մոտեցավ  դժվարություններով, պայքարով , հիասթափություններով, ձեռքբերումներով  լի ևս մեկ տարի: Սրտի ցավով պետք է արձանագրենք,  որ դեռ ունենք բազում չլուծված հարցեր, որոնք հանգիստ չեն տալիս հայերիս, աշխարհի որ ծայրում էլ որ լինենք:  Մեր բոլորի սրտերը այս տոներին լի են անհանգստությամբ ՝ Արցախը կրկին  դժվար օրեր է  ապրում, մեր հայրենիքը  վտանգված է, և ապագայի հանդեպ  անորոշությունը ծանոթ է բոլորիս: Այսօր չեմ ուզում մաղթանքներ ա Տեսնել ավելին
Արցախի խանութներում բրնձի, ձեթի, ձվի, պանրի, ալյու...
11:54   31/12/2022
Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից շարունակվում են Ստեփանակերտ քաղաքում գործող 22 առևտրային օբյեկտներում մի շարք լայն սպառման ապրանքատեսակների իրացման գների վերաբերյալ ամենօրյա ռեժիմով իրականացվող դիտարկումները:Այդ մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է հանձնաժողովի Տնտեսական մրցակցության պաշտպանության վարչության պետ Հրաչ Ավթանդիլյանը:«Օպերատիվ շտաբի հանձնարարությամբ նմանատիպ դիտարկումներ իրականացվում ե Տեսնել ավելին