Հրդեհ՝ Էջմիածին քաղաքում. փրկարարները տարհանել են ...
09:31 28/12/2022
Դեկտեմբերի 28-ին, ժամը 07։11-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոցի թիվ 45ա շենքի բնակարաններից մեկում։Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված հասցեի բնակարաններց մեկի հյուրասենյակում։Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:36-ին, մարվել՝ 07:45-ին: Մասամբ այրվել են հյուրասենյակի (մոտ 55 քմ) գույքը և կ
Տեսնել ավելին
Կոչ ենք անում հաստատել ռեկտորի ընտրության արդյունք...
18:53 27/12/2022
Բրյուսովի անվան պետական համալսարանը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.«2022 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ԲՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ գաղտնի քվեարկության արդյունքներով ԲՊՀ բոլոր ստորաբաժանումների կողմից առաջադրված թեկնածու Կարինե Հարությունյանը ստացել է հոգաբարձուների խորհրդի անդամների 12 կողմ ձայն, իսկ ինքնաառաջադրված Դավիթ Գյուրջինյանը՝ 8 կողմ ձայն։ Հաշվիչ հանձնաժողովի բոլոր անդամները ստորագրել են արձանագրությունը, որի համաձայն Կարինե Հարությունյանը
Տեսնել ավելին
Օդանավակայանի տարածքում ակցիա իրականացնող արցախցին...
18:20 27/12/2022
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպումից հետո Տիգրան Պետրոսյանը տեղեկացրել է, որ խաղաղապահ զորակազմի ներկայացուցչին է փոխանցել Անդրեյ Վոլկովի հետ հանդիպելու իրենց պահանջը:Ակցիայի նախաձեռնողը տեղեկացրել է, որ մնալու են օդանավակայանի տարածքում մինչև հանդիպեն Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ և նրան փոխանցեն իրենց պահանջները«Կոնկրետ Անդրեյ Վոլկովի հետ պիտի հանդիպենք և իրեն ասենք, որպեսզի մեր պահանջները փոխանցի վերադասին: Կսպասենք այնքան մինչև մինչև ճանապարհը բացվի, որո
Տեսնել ավելին
Ծնվել է 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած Նա...
15:44 27/12/2022
Ծնվել է 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած համարվող՝ Արարատ բնակավայրից 22-ամյա Նարեկ Մանուկյանի եղբայրը։ Այդ մասին հայտնում են ՀՀ Արարատի մարզպետարանից:Փոքրիկին հիվանդանոց տեսակցելու է գնացել Արարատի մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը։ Մարզպետի տեղակալը շնորհավորել է փոքրիկի լույս աշխարհ գալու կապակցությամբ՝ մաղթելով նրան առողջ և խաղաղ մանկություն։ «Գովելի է, որ վերջին տարիների փորձություններից հետո կարողացել եք մեր հայրենիքին ևս մեկ արու զավակ պարգևել։ Այո, մենք պետք է հա
Տեսնել ավելին
Արցախում 11 երեխա նորածնային և վերակենդանացման բաժ...
11:29 27/12/2022
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները, հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։ «Արևիկ» բուժմիավորումում 11 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: «Ընդերային լեյշմանիոզ» ախտորոշմամբ 4 ամսական արցախցի փոքրիկը շարունակում է բուժում ստանալ ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոնում և վիճակ
Տեսնել ավելին
Մարզերում և Երևանում մինչև վեց ժամ լույս չի լինի...
10:01 27/12/2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Երևան քաղաքի՝10։00-16։00 Բայրոնի փ. 8, 10, 12 շենքեր, Մոսկովյան փ. 21, 23, 25, 27 շենքեր, Տերյան փ. 71, 83 շենքեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Ներքին Չարբախ 3, 4, 5, 10 փողոցների առանձնատներ, Ներքին Չարբախ 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Տեսնել ավելին
Ադրբեջանական հատուկ ծառայությունները ԱՀ բնակիչների...
09:05 27/12/2022
Ադրբեջանական հատուկ ծառայությունները ԱՀ բնակիչներին տարհանելու վերաբերյալ կրկին կեղծ լուրեր են տարածում։ Արցախի ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել․«Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն օգտագործելով Արցախի Հանրապետության քաղաքացիների «Ֆեյսբուք»-յան էջեր ԱՀ բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ
Տեսնել ավելին
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը արձագանքել է Գո...
16:23 26/12/2022
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ որպես աջակցող կառույց Կառավարությանը մարդասիրական ոլորտում, շարունակում է արձագանքել դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հետևանքով Սյունիքի մարզի Գորիս քաղաքի 8 հյուրատներում տեղավորված շուրջ 50 երեխաների մարդասիրական կարիքներին՝ համագործակցելով Սյունիքի մարզպետարանի և Գորիսի համայնքապետարանի հետ:Հայկական Կարմիր խաչի ընկերության հոգեբանները և հատուկ պատրաստվածություն անցած կամավորները, ըստ Երեխաների դիմակայունության բարձրացման Կարմ
Տեսնել ավելին
Արցախն աշխարհին կապող ճանապարհի բացման պահանջով կա...
13:41 26/12/2022
Նախօրեին՝ Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում ավելի քան 700 արցախցի կարատեիստի մասնակցությամբ տեղի է ունեցել ֆլեշմոբ՝ Արցախը Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող միակ ճանապարհի անհապաղ բացման պահանջով։«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Եվրոպայի վեցակի չեմպիոն Արթուր Առուշանյանն ասել է, որ ֆլեշմոբին մասնակցել են Արցախում գործող կարատեի բոլոր ձևերի մարզիկները։«Մեր նպատակն է ամբողջ աշխարհին ցույց տալ, որ մեր մեջ կա ուժ, հզորություն ու պայքար։ Արցախը չի հանձնվել և շարունակե
Տեսնել ավելին
Միջազգային առաջատար մի շարք լրատվամիջոցներ արձագան...
11:41 26/12/2022
Հանրահավաքի մասին գրել է Agence France Presse (AFP) գործակալության թղթակիցը: Հոդվածը տարածել են France 24, Digital Journal, Channel News Asia, RFI լրատվամիջոցները:Հոդվածի հեղինակը հակիրճ ներկայացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տիրող իրավիճակը, ինչպես նաև Արցախի ժողովրդի՝ 2 շաբաթ շարունակվող արգելափակումը:Հոդվածի հեղինակը, վկայակոչելով ՀՀ կառավարությանը, նշում է, որ Լաչինի միջանցքի արգելափակումից հետո Լեռնային Ղարաբաղում առաջացել է սննդի, դեղորայքի և վառելիքի պակաս:AFP-ի թղթակիցը զրուցել է Ստեփ
Տեսնել ավելին
Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի սրումը բարդացնում ...
11:37 26/12/2022
Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի սրումը բարդացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման աշխատանքները։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։«Իհարկե, Լաչինի միջանցքի շուրջ ներկայիս սրման նման միջադեպերը չեն կարող չբարդացնել բանակցությունների նախապատմությունը, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի շուրջ։ Ռուսական կողմը եռանդուն ջանքեր է գործադրում իրավիճակը տեղում կարգավորելու համար։ Մենք անհամբեր սպասում ենք հայ-ադրբեջանական հարա
Տեսնել ավելին
Ստեփանակերտի հանրահավաքին 60-70 հազար մարդ է մասնա...
09:59 26/12/2022
Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին։«Թող Ալիեւի ռեժիմը եւ ադրբեջանական հասարակությունն իրենց հարց տան՝ ինչպե՞ս է այսքան մարդ հավաքվել շրջափակման տակ, եթե, ըստ նրանց, Արցախում նույնիսկ 40 հազար մարդ չկա », - նշել է Բեգլարյանը:
Տեսնել ավելին
Հավատում ենք, որ ազնիվ հայորդիների ներուժով նորից ...
17:34 25/12/2022
Վերածննդի հրապարակում ելույթ ունենալով Աղավնո համայնքի համայնքապետ Անդրանիկ Չաուշյանը նշեց՝ իշխանության զիջողականության, սխալ քաղաքականության հետևանքով ժամանակավորաես կորցրինք Արցախի դարպասը, Արցախի պարիսպը՝ Աղավնոն: «Չեմ ուզում առանձնացնել Աղավնոն, բայց այն խորհրդանիշ էր՝ հոգատարության, աշխարհասփյուռ համայնքի ջանքերի մարմնավորումն էր, ուզում եմ վարակիչ լինի Աղավնոյի օրինակը, բայց որ այլևս որևէ համայնք, միլիմետր հող չզիջենք»:Անդրանիկ Չաուշյանը փոխանցեց նաև սփյուռքահայերի պատգամը՝ այն
Տեսնել ավելին
Արցախը արտաքին աշխարհին կապող հաղորդակցությունը պե...
15:36 25/12/2022
Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքված ժողովուրդն իր կոչն է ուղղում աշխարհասփյուռ հայությանը, համաշխարհային հանրությանը և ազատության ու համամարդկային արժեքների համար պայքարող յուրաքանչյուր անհատի.Դեկտեմբերի 12-ից սկսած Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ. ավելի քան 120 000 մարդ, այդ թվում` շուրջ 30 000 երեխաներ հայտնվել են ծանր կացության մեջ` իսպառ զրկված լինելով ազատ տեղաշարժի ու դրա հետ կապված բազմաթիվ կենսական հնարավորություններից: Հերթական անգամ Ադ
Տեսնել ավելին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Արցախից 4 օտարերկրա...
14:40 25/12/2022
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ԼՂ–ից 4 օտարերկրյա քաղաքացի է դուրս բերել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է Հայաստանում ԿԽՄԿ–ի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։«Այսօր մեր միջնորդությամբ կազմակերպվել է Հայաստան օտարերկրյա 4 քաղաքացիների տեղափոխումը», – ասաց Ամատունին։Այս մարդիկ տարբեր տեսակի քրոնիկ հիվանդություներ ունեն և նրանք այնտեղից իրենց դուրս բերելու խնդրանքով դիմել են Կարմիր խաչին։ԿԽՄԿ–ի աշխատակիցները նրանց տեղափոխելու համար դիմել են համապատասպան օ
Տեսնել ավելին

.png)
.png)