Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Ստեփա...
13:10 15/01/2023
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից չորս հիվանդներ՝ «Ձախակողմյան հիդրոնեֆրոզ», «Հղիություն I, 13 շաբաթական, քրոմոսոմային տրիսոմիայի բարձր ռիսկ՝ Դաունի համախտանիշ, հիպոթիերոզ», «Աջ կրծքագեղձի մուլտիցենտրիկ քաղցկեղ» և «Անհասների ռետինոպաթիա IV-V աստիճան, ծիածանաթաղանթի ռուբիոզ, եղջերաթաղանթի պղտորում, լեյկոկորիա, աֆակիա» ախտորոշումներով, այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդութ
Տեսնել ավելին
Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10...
14:52 14/01/2023
Հանրապետության տարածքում հունվարի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ:Օդի ջերմաստիճանը հունվարի 14-18-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 8-10, Արարատյան դաշտում և նրա նախալեռնային շրջաններում՝ 5-7 աստիճանով:
Տեսնել ավելին
Հաագայի դատարանը հունվարի 30-ին Լաչինի հարցով լսու...
12:06 14/01/2023
Հունվարի 30-31-ին ՄԱԿ-ի միջազգային դատարանը (Հաագայի դատարանը) Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դատավարության շրջանակում լսումներ կանցկացնի։ Այս մասին ասվում է դատարանի հրապարակած մամուլի հաղորդագրության մեջ։Փաստաթղթերի համաձայն՝ Հայաստանի կողմից հայցած ապահովման միջոցների վերաբերյալ լսումները կկայանան հունվարի 30-ին, իսկ Ադրբեջանի հայցի լսումները` հունվարի 31-ին։ Ավելի վաղ կողմերը դատարան էին դիմել` պահանջելով դատավարության ընթացքում լրացուցիչ ապահովման միջոցներ կիրառել։ Մասնավորապես Հայաստանը պահա
Տեսնել ավելին
Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը պետք է վերականգնվի...
11:00 14/01/2023
Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը:«Ամեն օր առևտրային փոխադրումներն ու մարդասիրական օգնությունը չեն կարողանում ազատ հասնել Լեռնային Ղարաբաղ: Մեծանում է հումանիտար ճգնաժամի հավանականությունը։ Միջանցքով ազատ տեղաշարժը պետք է վերականգնվի»,- նշել է Փաուերը։
Տեսնել ավելին
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհն...
09:44 14/01/2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։Լարսի մասինՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառ
Տեսնել ավելին
Արցախի ողջ տարածքում ինտերնետը վերականգվել է․ Տեղե...
19:28 13/01/2023
Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով վարած բանակցությունների շնորհիվ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության տեխնիկական մասնագետներին հաջողվել է մեկնել վթարման վայր և տեղում համապատասխան աշխատանքներ իրականացնել մալուխի վնասված մասը վերականգնելու ուղղությամբ։Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատավկան շտաբից։Այս պահի դրությամբ Արցախի Հանրապետության ողջ տարածքում ինտերնետ-կապը վերականգնված է։Նշենք, որ հունվարի 12-ից Արցախի Հանրապետության ողջ տարածքում ինտերնետ-կապը խափանվել էր` Հայաստան
Տեսնել ավելին
ԱՄՆ-ում «Միսս Տիեզերք» մրցույթի հայ մասնակիցը բեմ ...
11:22 13/01/2023
Նախօրեին ԱՄՆ Նոր Օռլեան քաղաքում կայացել է «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթի կիսաեզրափակիչը, որի շրջանակում աշխարհի 84 երկրի պատվիրակների հետ բեմ է բարձրացել նաև Հայաստանի ներկայացուցիչ Կրիստինա Այանյանը:Հատկանշական է, որ գեղեցկուհին ազգային կոստյումների մրցութային փուլում բեմ է դուրս եկել «Հայաստանը՝ հանուն ապրելու իրավունքի» պաստառով, որը մի քանի վայրկյան շարունակ բեմից ցուցադրել է ներկաներին:Նրա ազգային կոստյումը ներկայացնելիս հաղորդավարը նշել է, որ այն ստեղծված է Հայոց ցեղասպանո
Տեսնել ավելին
Մի շարք հասցեներում լույս չի լինի...
10:51 13/01/2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Երևան քաղաք՝10:00-16:00 Սարկավագի փ. 1-16; 1-ին նրբ․ 1-15; 2-րդ նրբ. 1-6Ա առանձնատներ, Սարկավագի 3-րդ նրբ․ 8/2 շենք և 3-րդ նրբ․ 1 առանձնատուն, Թբիլիսյան խճ․ 1/8 շենք, Քանաքեռ թաղ. 1-24 առանձնատներ, Քանաքեռ 1փ․ 1-43; 4փ. 17 առանձնատներ, Քանաքեռ 2-րդ նրբ․ 9/3, 20 առանձնատներ, Հասրաթյ
Տեսնել ավելին
Արցախի ԱԱԾ-ն պետական դավաճանության հերթական դեպքն ...
09:49 13/01/2023
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ քաղաքացի, ՊԲ N զորամասի զինծառայողը 2021 թվականի հուլիսին հայտնվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, հավաքագրվել նրանց կողմից՝ պարտավորվելով վարձատրության դիմաց հավաքել և օտարերկրյա հատուկ ծառայություններին հանձնել ռազմական բնագավառի պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ:Վերջինս իր հանցավոր գործունեությունն իրագործելով՝ հա
Տեսնել ավելին
Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները երկու երկրներ կկ...
18:33 12/01/2023
Հայաստանի և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին համաձայնագիր ենք ստորագրում: Այս մասին Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Փաշինյանը նշել է՝ դա նշանակում է, որ Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները փոխադարձաբար կարող են այցելել երկու երկրներ առանց անձնագրի, ID քարտերով:«Սա նույնպես շատ կարևոր է և արտահայտում է մեր համա
Տեսնել ավելին
Արցախում ընդհատվել է ինտերնետ կապի մատակարարումը...
16:51 12/01/2023
Արցախում ընդհատվել է ինտերնետ կապի մատակարարումը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի տեղեկատվական շտաբից՝ նշելով, որ ինտերնետի մատակարարումը խափանվել է մալուխի վնասվելու պատճառով։Ըստ ինտերնետ կապի օպերատորի՝ մալուխը վնասվել է Լաչինի միջանցքի հենց այն հատվածում, որտեղ տեղակայվել են ադրբեջանցի պսևդոբնապահպանները։Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել էին, որ հունվարի 9-ին` ժամը 14։35-ին, Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում արձանագրվել է
Տեսնել ավելին
Արցախում շարունակվում է աննախադեպ ծանր իրավիճակը, ...
14:26 12/01/2023
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն անդրադարձել է Արցախի Հանրապետության 1-ամսյա շրջափակմանը։«Այսօր՝ հունվարի 12-ին, լրացել է Արցախի Հանրապետության շրջափակման 32-րդ օրը՝ օրացուցային 1 ամիսը:Գնալով Ադրբեջանը սաստկացնում է ճնշումները: Արդեն 4-րդ օրն է՝ խափանված է Արցախը Հայաստանից սնուցող միակ էլեկտրագիծը, որի վերականգնողական աշխատանքների իրականցմանը խոչընդոտում է ադրբեջանական կողմը:Նման զարգացումերը մեզ համար անսպասելի չէին: Մենք կանգնած ենք խստաշունչ ձմռանը դիմակայելու սուղ հնարավորությունների առ
Տեսնել ավելին
Մարզերում և Երևանում էլեկտրաէներգիայի պլանային անջ...
11:57 12/01/2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Երևան քաղաք՝10:00-16:00 Մաշտոցի պող. 48 շենք, Մոսկովյան փ. 8 շենքի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարկավագի փ. 106/1, 106/2, 151/2, 171 շենքեր, Սարկավագի 6-րդ նրբ. 1-21 առանձնատներ, Թբիլիսյան խճ․ 33, 33/2, 35/1, 35/2, 35/20, 37 շենքեր,11:00-14:00 Վարդաշեն
Տեսնել ավելին
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Ստեփա...
10:23 12/01/2023
Այս մասին ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։«Այսօր Հայաստան են տեղափոխվել անհապաղ բուժօգնության կարիք ունեցող 3 պացիենտ՝ իրենց երկու ուղեկցողի և մեկ բուժքրոջ հետ միասին»,- ասաց Ամատունին։ Ամատունին նշեց, որ դեկտեմբերի 12-ից ի վեր Արցախից Հայաստան է տեղափոխվել 21 բուժառու։
Տեսնել ավելին
«Բամբասկոտ կնոջ նման անունս եք տալիս», «Բամբասկոտ ...
12:36 11/01/2023
ԱԺ պատշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում միջադեպ է տեղի ունեցել հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի միջև:Անդրանիկ Քոչարյանը թույլ չտվեց Աննա Գրիգորյանին ելույթ ունենալ՝ նշելով, որ նա արդեն խոսել է։«Պարո՛ն, ինձ մի ընդհատեք»,-ասաց Աննա Գրիգորյանը:«Ես պետք է ընդհատեմ, որովհետև դուք խախտում եք արդեն: Չհասկացա, եկել եք առաջին նիստին՝ ձեր կողմից մասնակցությունը խանգարելո՞վ: Վերջ տվեք»,-ասաց Քոչարյանը, ինչին ընդդ
Տեսնել ավելին

.png)
.png)