Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել սեպտեմբերին Ն...
19:15   27/01/2023
ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել է, որ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ զոհված հայ զինծառայողներից մեկի մարմինը։«Այսօր Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 2022թ. սեպտեմբերի 13-14-ը Ներքին Հանդի ուղղությամբ զոհված հայ զինծառայողի մարմինը»,- սոցցանցի իր էջում գրել է ՊՆ խոսնակը: Տեսնել ավելին
Սպասվում է ձյուն և մառախուղ...
17:14   27/01/2023
Երևանում այսօր ցերեկը, հունվարի 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 28-31-ը, փետրվարի 1-ին ժամանակ առ ժամանակ՝ դադարներով, սպասվում է թույլ ձյուն: Մարզերում այսօր ցերեկը, հունվարի 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 28-ի ցերեկը, 29-31-ը, փետրվարի 1-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ՝ դադարներով, սպասվում է ձյուն և մառախուղ։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5մ/վ, հունվարի 28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ Տեսնել ավելին
Հրազդանի թիվ 11 դպրոցում աշակերտը անհայտ գազ է օգտ...
13:48   27/01/2023
Հրազդանի թիվ 11 դպրոցում աշակերտներից մեկի կողմից անհայտ գազ օգտագործելու հետևանքով ինքնազգացողության վատացմամբ շտապօգնության մեքենայով Հրազդանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 9-14 տարեկան 12 երեխա:  Այս մասին հաղորդում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:Երեխաները տեղափոխվել են Հրազդանի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության բաժանմունք։Տուժածներից 4-ն արդեն տուն է գնացել։ Բժշկական կենտրոնում գտնվողների վիճակը գնահատվում է բավարար։Հորդորում ենք հետևել պաշտոնական տեղեկատվությանը: Տեսնել ավելին
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցա...
11:19   27/01/2023
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երեք հիվանդներ՝ «Ստամոքսի անտրալ հատվածի քաղցկեղ` ռեգիոնար լիմֆատիկ հանգույցների ախտահարումով», «Ձախ կրծքագեղձի քաղցկեղ» և «Զույգ ծնկների վալգուսային դեֆորմացիա, վիճակ հեմիէպիֆիզեոդեզից հետո» ախտորոշումներով, այսօր՝ հունվարի 27-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոննե Տեսնել ավելին
Մեր ապագայի գրավականը մեր բանակն է և մեր հայրենաս...
19:33   26/01/2023
Ամենից զարհուրելին պարտությունը չէ, այլ պարտվողականությունը, որով բռնված ժողովուրդը  կատարյալ է դարձնում իր թշնամու հաղթանակը: Ինքն իրեն հարգող ժողովուրդը իր ինքնապաշտպանության հույսը դնում է նախ իր բազուկի, իր զենքի վրա: Մեզ ուժեղ  և մարտունակ բանակ է պետք,  քանզի այլ տարբերակ չկա....մեր ապագայի գրավականը մեր բանակն է և  մեր հայրենասեր ու հայրենատեր տեսակը: Տեսնել ավելին
Երևանի Ռոստովյան փողոցի տներից մեկը մասամբ փլուզվե...
19:06   26/01/2023
Հունվարի 26-ին, ժամը 18։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռոստովյան փողոցի տներից մեկը մասամբ փլուզվել է, առկա է կրկին փլուզման վտանգ։Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։Պարզվել է, որ փլուզվել է չբնակեցված երկհարկանի տուֆե (երկշերտ) տան (մոտ 40 քմ) արտաքին պատը (1-2-րդ հարկ)՝ մոտ 18 քմ։ Պատերին առկա են մոտ 2 մ երկարությամբ և Տեսնել ավելին
Ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում է ձյուն և ...
13:22   26/01/2023
Երևանում այսօր ցերեկը, հունվարի 27-ին, 28-ի գիշերը, 30-ի ցերեկը, 31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը, 30-ի գիշերը, 31-ի ցերեկը սպասվում է ձյուն: Մարզերում այսօր ցերեկը, հունվարի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 28-31-ն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում է ձյուն և մառախուղ։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5մ/վ, հունվարի 28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ: Օդի Տեսնել ավելին
Մեր երկրում կուտակված ու խորացող խնդիրների մեծագու...
12:10   26/01/2023
Մեր երկրում կուտակված և տասնամյակներով այդպես էլ հիմնարար չլուծվող ու խորացող խնդիրների մեծագույն մասը կապված է կրթության որակի հետ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։«Մինչև իրապես չարժևորենք ու իրական ջանքեր չներդնենք այս ոլորտում, մենք շարունակաբար բախվելու ենք խնդիրների, այդ թվում` անդառնալի կորուստներով։ Կրթությունն անփոխարինելի ուժ է, և միայն կրթված մարդը կարող է պտտել իր ոլորտի զարգացման հաջողության անիվը: Տեսնել ավելին
Զինվորական կացարանի հրդեհի գործով զորամասի թիկունք...
10:08   26/01/2023
Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2023 թվականի հունվարի 25-ին որոշում է կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից։Քննչական կոմիտեի Զինվորակա Տեսնել ավելին
Ստեփանակերտի գազալցակայանները ժամը 17.00-ից վերսկս...
19:37   25/01/2023
Ստեփանակերտի գազալցակայանները ժամը 17.00-ից վերսկսել են իրեց աշխատանքը: Այս մասին տեղեկացնում են ԱՀ տեղեկատվական շտաբից:«Ստեփանակերտ քաղաքի գազալցակայաններն այսօր, ժամը 17.00-ից վերսկսել են իրեց աշխատանքը, ինչը պայմանավորված է գազամատակարարման մասնակի վերականգնումով», - ասված է հայտարարության մեջ։ Տեսնել ավելին
4700 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը. Ա...
15:53   25/01/2023
Արցախի կառավարությունը հրապարակել է շրջափակման 45 օրվա վիճակագրությունը։11 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:10 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում է։Արդեն 164 երեխա ծնվել է շրջափակման մեջ:ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 500 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծմա Տեսնել ավելին
Ադրբեջանի չդադարող ագրեսիվ գործողությունների պայմա...
12:14   25/01/2023
2022 թվականի դեկտեմբերի 12-ից բնապահպանական կեղծ պատճառաբանությամբ, Ադրբեջանն առ այսօր փակ է պահում Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին:Արցախն աշխարհին կապող կյանքի ճանապարհի փակ լինելու, գազամատակարարման բացակայության և էլեկտրաէներգիայի հաճախակի տատանումների պատճառով, Արցախում անցել են հին ավանդական ջեռուցման համակարգին: Բնակարանների մեծ մասում տեղադրվել են վառաններ: Հրդեհային անվտանգության տեսանկյունից այն ռիսկային է, եթե չպահպանվի անվտանգության կանոնները, հայտնում են Արցախի ՆԳՆ արտակա Տեսնել ավելին
Ցուցարարները փակել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային...
11:35   25/01/2023
Այսօր առավոտյան ժամը 7.30-ից մոտ հինգ տասնյակ քաջարանցիներ բողոքի ցույց են կազմակերպել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վարչական շենքի առաջ։ Ցուցարարները նախ փակել էին կոմբինատ տանող ճանապարհը, թույլ չտալով, որ աշխատակիցները ավտոմեքենայով մտնեն տարածք, այնուհետեւ ոստիկանության հետ բանակցության արդյունքում ճանապարհը բացվեց։ Այս մասին հաղորդում է «Առավոտ»-ը:Բողոքավորները պահանջում են Քաջարանում ապրողներին տալ փոխհատուցում՝ առողջության վերականգնման համար, աշխատանքի ընդունել բանակից զորացրված Տեսնել ավելին
Ադրբեջանական հատուկ ծառայությունները Ստեփանակերտի ...
09:35   25/01/2023
Ադրբեջանական հատուկ ծառայությունները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են տարածում։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ ԱԱԾ-ն․Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն օգտագործելով Արցախի Հանրապետության քաղաքացիների «Ֆեյսբուք»-յան էջեր Ստեփանակերտ քաղաքի Տեսնել ավելին
Արցախի տասնյակ հազարավոր երեխաների կրթության և այլ...
20:04   24/01/2023
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Կրթության միջազգային օրվա առթիվ նամակ է ուղարկել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին, ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլխավոր տնօրենին և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այլ միջազգային կազմակերպություններին ու դերակատարներին, տեղեկանում ենք Արցախի ՄԻՊ-ի պաշտոնական կայքէջից։Պաշտպանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամին, Արցախի կարևոր ենթակառուցվածքների աշխատանքի միտումնավոր խափանումներին և դրան Տեսնել ավելին