Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա...
16:46 05/12/2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-10-ը պաշտոնական այցով կգտնվի Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում:Բեռլինում հանդիպումների օրակարգի այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
Տեսնել ավելին
Հայաստանի և Ալբանիայի ԱԳ նախարարները քննարկել են տ...
10:33 05/12/2025
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ալբանիայի ԱԳ նախարար Էլիզա Սպիրոպալի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ալբանիայի միջև համագործակցության զարգացման հարցեր։Ընդգծելով երկու երկրների ղեկավարների մակարդակով ձևավորված երկխոսությունն՝ Արարատ Միրզոյանը և Էլիզա Սպիրոպալին կարևորել են տնտեսական, նորարությունների և այլ ոլորտներում համագործակցության ներուժի արդյունավետ իրացումը։ Անդրադարձ է կատարվել ԵՄ-ին առնչվող փոխգործակցության հարցերի. ԱԳ նախարարներն ընդգծվել են ինտեգ
Տեսնել ավելին
Մոսկվայից հետո Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու...
10:39 04/12/2025
ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հինգշաբթի օրը Մայամիում կհանդիպի Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ռուստեմ Ումերովի հետ, հաստատել է Սպիտակ տունը, գրում է BBC-ին։ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ երեքշաբթի օրը Մոսկվայում գրեթե 5 ժամ տևած Ուիթքոֆ-Պուտին բանակցությունները, որոնց մասնակցել է նաև իր փեսան՝ Ջարեդ Քուշները, «բավականաչափ լավ» են անցել։ Նա հավելել է, որ դեռ վաղ է ասել, թե ինչ կլինի, քանի որ «տանգոն պարում են երկուսով»։Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբհիան ա
Տեսնել ավելին
«Մենք կակտիվացնենք աշխատանքներն՝ աջակցելու Հայաստա...
15:46 03/12/2025
ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը Բրյուսելում հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ:X-ում արված գրառմամբ՝ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը նշել է. «Մենք կակտիվացնենք աշխատանքները՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին»:Մարթա Կոսը հավելել է նաև. «Թուրքիան Հարավային Կովկասի, Միջերկրածովյան և Սևծովյան տարածաշրջանների կայունության կարևոր գործընկեր է»:ՀՀ ԱԳՆ-ն այսօր հաղորդեց, որ Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ ընդլայնմա
Տեսնել ավելին
Փաշինյան. Եվս մեկ անգամ արձանագրում եմ՝ այո, Հայաս...
15:18 03/12/2025
Եվս մեկ անգամ արձանագրում եմ՝ այո, Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն, մեր խնդիրն է ուժեղացնել, ինստիտուցիոնալ դարձնել խաղաղությունը, - այս մասին 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումից հետո եզրափակիչ ելույթի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:«Շատ կարևոր է արձանագրել հետևյալը, եթե շատ պայմանական ասեմ՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև երբ մեկ միլիմետրով վստահությունը ավելանում է, բերում է 10 սմ գործնական առաջընթացի: Ուզում եմ ասել, որ այսօր ես խաղաղության հեռանկա
Տեսնել ավելին
Թուրքիան քննարկում է ՀՀ-ի հետ ցամաքային սահմանն առ...
13:00 03/12/2025
Թուրքիան քննարկում է Հայաստանի հետ ցամաքային սահմանն առաջիկա վեց ամիսների ընթացքում վերաբացնելու հարցը, այս մասին իր աղբյուրներին հղում անելով գրում է Bloomberg-ը:Թերթը գրում է, որ Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարություններից առայժմ մեկնաբանություն չեն ստացել:Նախոր շաբաթ ՀՀ ԱԳՆ-ն հաղորդեց, որ Հայաստանի և Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները հանդիպել են սահմանի Ախուրիկ-Աքյաքա անցակետում և Գյումրիում: Անցկացվել է Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և շահագործմանն ուղղվա
Տեսնել ավելին
Թուրքիայի հետ սահմանի բացումը կարող է էապես փոխել ...
19:35 02/12/2025
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրերը ստեղծեցին աննախադեպ հնարավորություններ։Այս մասին դեկտեմբերի 2-ին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի 6-րդ նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։Նա նշել է, որ եվրոպացի գործընկերների հետ քննարկել է TRIPP նախագծի շուրջ իրականացվող աշխատանքները։Նախարարի խոսքով՝ լրացուցիչ քայլերը, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացումը և խոշոր ենթակառուցվածքային ծր
Տեսնել ավելին
ԵՄ-ն ՀՀ-ին 12 մլն եվրո կհատկացնի՝ ընտրություններից...
10:39 02/12/2025
ԵՄ-ն Հայաստանին12 միլիոն եվրոյի աջակցություն կտա՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ, որ որոշ ինստիտուտներ ավելի արդյունավետ կերպով կանխատեսեն և արձագանքեն հիբրիդային սպառնալիքներին:Բրյուսելում լրագրողների հետ հանդիպմանը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսըմանրամասնել է, որ ֆինանսավորման նպատակն է ստեղծել վաղ նախազգուշացման և արագ արձագանքման ուժեղ մեխանիզմներ արտաքին աղբյուրներից եկող մանիպուլյատիվ տեղեկատվության դեմ, աջակցել վստահելի, փաստերի վրա հիմնված նարա
Տեսնել ավելին
Խուդաթյանը Տաշքենդում ներկայացրել է Հայաստանի Կառա...
14:54 28/11/2025
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի և կապի ներդրողների համաժողովի շրջանակներում ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է պանելային քննարկման, որը կրում էր «Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի և Սևծովյան տարածաշրջանի փոխկապակցվածության ապահովման համապարփակ օրակարգ» խորագիրը։«Պանելային քննարկման ժամանակ պատասխանել եմ հարցերի, որոնք հիմնականում վերաբերում էին վերաբացված Հարավային Կովկասում Հայաստանի պատկերացումներին և ռազմավարական առաջնահերթություններին
Տեսնել ավելին
ՀՀ-ն կարևորում է Ալբանիայի հետ համագործակցության զ...
13:17 28/11/2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալբանիայի Հանրապետության վարչապետ Էդի Ռամային ազգային տոնի՝ Անկախության օրվա առիթով:Ուղերձում ասվում է.«Շնորհավորում եմ Ձեզ և Ալբանիայի ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա առիթով։Գոհունակությամբ եմ հիշում այս տարի Տիրանայում Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում կայացած մեր հանդիպումը, որը հիանալի հնարավորություն էր քննարկելու Հայաստանի և Ալբանիայի միջև տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանն առնչվող հարցերի
Տեսնել ավելին
Էրդողանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել. քն...
13:11 27/11/2025
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավիրած Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը:Հանդիպման մասնակիցները մասնավորապես քննարկել են երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հարցեր երկու երկրների միջև հակամարտության կարգավորման գործում դրական առաջընթացի ֆոնին, հաղորդում է Haber Global-ը։«Մեկ անգամ ևս ընդգծվել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված Թուրքիայի ջանքերը, ինչպես նաև Անկարայի ներդրումը տարածաշրջանի
Տեսնել ավելին
ԱԺ պատվիրակությունը Սոֆիայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ ...
14:26 26/11/2025
ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Սոֆիայում կայացած Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 66-րդ գլխավոր վեհաժողովի աշխատանքներին:Պատվիրակության կազմում էին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ու ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:Վեհաժողովի օրակարգում ընդգրկված էին ընթացակարգային և բովանդակային մի շարք կարևոր, այդ
Տեսնել ավելին
Զելենսկին ցանկանում է խաղաղության ծրագիրն ու տարած...
12:37 26/11/2025
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նոյեմբերի 27-ին ցանկանում է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ խաղաղության ծրագրի պայմանները համաձայնեցնելու համար: Այս մասին հայտարարել է Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։Երմակի խոսքով՝ Զելենսկին ցանկանում է տարածքային զիջումների հարցը անձամբ քննարկել Թրամփի հետ։Ավելի վաղ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը հայտարարել էր, որ Զելենսկու այցը Վաշինգտոն՝ Ուկրաինայի կարգավորման ԱՄՆ-ի
Տեսնել ավելին
Արմեն Գրիգորյանը և ռումինացի սենատորն անդրադարձել ...
15:02 25/11/2025
Նոյեմբերի 25-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Տիտուս Կորլացեանի գլխավորած պատվիրակությանը։ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան՝ ընդգծելով երկկողմ փոխայցելությունների կարևորությունը, ինչպես նաև Հայաստան-Ռումինիա բազմաոլորտ համագործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը։Իր հերթին հանձնաժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ ռումինական կողմը պատրա
Տեսնել ավելին
Հայաստանը չի մասնակցի Բիշքեկում կայանալիք ՀԱՊԿ գագ...
19:15 24/11/2025
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցի Բիշքեկում նոյեմբերի 27-ին կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովին։Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:«Հայաստանը չի մասնակցի, սակայն այս երկրի ներկայացուցիչները կազմակերպիչներին տեղեկացրել են, որ դեմ չեն հանդիպման ժամանակ համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը»,- լրագրողներին ասել է նա:
Տեսնել ավելին

.png)
.png)