հանդեպ ոչ մի կանխակալ կամ հովանավորչական վերաբերմո...
14:45 16/01/2026
Կարող եմ ասել, որ ամեն դեպքում իմ հանդեպ ոչ մի կանխակալ կամ դրական այլ հովանավորչական վերաբերմունք չկա: Թե ինչու կալանք չի եղել, պետք է նախաքննության մարմինը պատասխանի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչով է պայմանավորված իր ազատության մեջ լինելն այն դեպքում, երբ նմանօրինակ դրվագներով ընդդիմադիր քաղաքական գործիչներին միանգամից կալանքի են տանում:«Այսօր առաջին նախնական դատական նիստն է: Կլինի մամուլի ասուլիս,
Տեսնել ավելին
ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, անհայտ արտադրողներից ձեռք...
14:44 16/01/2026
Կեղծ ալկոհոլային խմիչքներ և կեղծ ակցիզային դրոշմանիշերով ծխախոտային արտադրանքներ են հայտնաբերվել հայաստանյան շուկայում: Այսպես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ՀՀ տարածքում շրջանառվում են կասկածելի արտադրության ալկոհոլային խմիչքներ և ծխախոտային արտադրանքներ։2025 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում մայրաքաղաքում և հանրապետության տարբեր մարզերում վարչությունն, իրեն վերապահված գործառույթների շրջանակում, Ներքին անվտանգության և Մաքսանենգո
Տեսնել ավելին
Ես ձեզ չեմ լքել տղաներ, հոգիս թողել եմ ձեզ հետ, քա...
12:10 15/01/2026
Ես ձեզ չեմ լքել տղաներ, հոգիս թողել եմ ձեզ հետ։ Քանի դեռ գերության դաժան ճիրաններում եք, ես հանգիստ չեմ ունենալու` երդվում եմ։Ֆեյսբուքյան էջում գրել է երեկ ադրբեջանական գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանը։Հիշեցնենք, որ նախօրեին Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին։
Տեսնել ավելին
Այսօրվա խեղճությունը մեր ժողովրդին սազական չէ, 202...
12:09 15/01/2026
Այսօրվա խեղճությունը մեր ժողովրդին սազական չէ։ 2026-ը պետք է դառնա խեղճության հաղթահարման տարի:Գրել է Գագիկ Ծառուկյանը։«Բոլորս՝ մեր ամբողջ աշխատասեր ժողովուրդը, մեր մեծ թիմը և «Առաջարկ Հայաստանին» նախագիծը, մտնում ենք աշխատանքային նոր տարի։Բոլորիս նպատակն է՝ մեր աշխատանքով մեր պետության, մեր ժողովրդի և յուրաքանչյուր ընտանիքի համար արձանագրել շոշափելի արդյունքներ։Այս՝ հույսի տարվա համար, ես առաջարկում եմ հետևյալ սկզբունքները.1. Այսօրվա խեղճությունը մեր ժողովրդին սազական չէ։ 2026-ը պետք է դառնա խե
Տեսնել ավելին
Համոզված եղեք՝ այս տարի դեկտեմբերին էլ չի լինի հեղ...
12:07 15/01/2026
Համոզված եղեք՝ այս տարի դեկտեմբերին այլևս չի լինի հեղուկ գազի թանկացման հարցը: Այս մասին կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բենզինի գնի էժանացմամբ պայմանավորված հեղուկ գազի թանկացման մասին քննարկումներին:Խոսելով ամեն տարի Լարսի դեկտեմբեր ամսին ճանապարհային հանգույցի խնդիր ունենալու պատճառով տրանսպորտային հանգույցների թանկանալու մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դա ևս լուրջ խնդիր է. «Դա խնդիր է, որ պետք է լուծվի իմ նիստի սկզբում ասած հարցի լուծման հ
Տեսնել ավելին
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ԱՄՆ-ի պահանջով այսօր...
12:06 15/01/2026
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր նիստ կանցկացնի «Իրանում ստեղծված իրավիճակի» վերաբերյալ: Նշվում է, որ նիստը պահանջվել է Միացյալ Նահանգների կողմից:Հիշեցնենք, որ Իրանն ավելի վաղ կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դատապարտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչերը՝ գրավել կառավարական շենքերը և երկրի դեմ ուժ կիրառելու սպառնալիքները: ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը համապատասխան նամակ էր հրապարակել իր X սոցիալական ցանցի էջում:«Իրանցի հայրենասերներ, շարունակեք բողոքի ակցիաները և կառավար
Տեսնել ավելին
Սիրիայի երկու քաղաքացիների հանձնումը կապ չունի Հայ...
12:06 15/01/2026
Այդ երկու իրադարձություններն իրար հետ կապ չունեն: Պատասխանելով հարցին՝ արդյոք ճիշտ են խոսակցությունները, ըստ որոնց հայ չորս գերիները փոխանակվել են ՀՀ-ում ցմաh ազատազրկման դատապարտված Սիրիայի 2 քաղաքացիների հետ՝ ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:«Մենք աշխատում ենք նաև Սիրիայի Արաբական Հանրապետության հետ մեր հարաբերություների հետագա զարգացման ուղղությամբ: Հույս ունենք, որ Սիրիայի նկատմամբ բարեկամական այդ որոշումը Սիրիայի հայ համայնքի շուրջ մթնոլորտը նպատաստավոր կդարձնի»,-նշեց նա:&n
Տեսնել ավելին
Life ԵՄ-ն ողջունում է Ադրբեջանում գերnւթյան մեջ 4...
12:05 15/01/2026
Մենք ողջունում ենք Ադրբեջանի կողմից պահվող 4 հայի այսօրվա ազատ արձակումը և փոխանցումը, սոցցանցի էջում գրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գլխավոր խոսնակ Անիտա Հիփերը:«Սա մեծ քայլ առաջ է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում։ ԵՄ-ն կշարունակի աջակցել երկու երկրների միջև հետագա դրական քայլերին», - նշել է Հիփերը։ՀԻշեցնենք, որ երեկ Բաքուն Հայաստանին է վերադարձրել 4 գերի, այդ թվում՝ Վագիֆ Խաչատրյանին, Վիգեն Էուլջեքչյանին, Գեւորգ Սուջյանին և Դավիթ Դավթյանին:
Տեսնել ավելին
Life 4 գերիների վերադարձը և Սիրիային 2 վшրձկանի փ...
12:04 15/01/2026
4 գերիների վերադարձը և Սիրիային 2 վարձկանի փոխանցումը իրար հետ կապ չունեն: Այս մասին ասյօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկո Փաշինյանը:«Մենք աշխատում ենք նաև Սիրիայի Արաբական Հանրապետության հետ մեր հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ:Մենք հույս ունենք, որ մեր բարեկամական որոշումը Սիրիայի հայ համայնքի շուրջ մթնոլորտը նպաստավոր կդարձնի»,-ասել է նա:Հիշեցնենք, որ երեկ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը Հակարի կամրջով հանձնվել են ՀՀ-
Տեսնել ավելին
«ՔՊ-ի իշխանության 8 տարիների ընթացքում Շիրակում 52...
20:03 14/01/2026
«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՔՊ-ի իշխանության 8 տարիների ընթացքում Շիրակում գրադարանների «ջարդ» է կազմակերպվել՝ 52 փակված գրադարանՇիրակի մարզպետարանին նոյեմբերի 28-ին հարցում ենք ուղրակել, պահանջելով տեղեկատվություն այն մասին, թե 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը Շիրակի մարզի տարածքում ըստ համայնքների որքա՞ն գրադարաններ են փակվել կամ դադարեցրել գործունեությունը։ Շուրջ 20 օր տևած մտորումներից ու ճշտումներից
Տեսնել ավելին
«Արմպետրոլ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվե...
19:53 14/01/2026
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը քաղաքացիների դիմում-բողոքների հիման վրա իրականացրել է վերահսկողական միջոցառումներ բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի իրացմամբ զբաղվող «ԱՐՄՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայաններում։Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել Է վառելիքաբաշխիչ սարքավորման չափագիտական կանոնների և նորմերի պահանջների խախտում, մասնավորապես՝ թերլիցքավորման դեպք հետևյալ հասցեում․ ք․ Երևան, Լենինգրադյան 48Հայտնաբերված խախտման համար տնտեսվարող սուբյեկտը օրենքո
Տեսնել ավելին
«Պահանջում ենք անհապաղ դադարեցնել ՀԱՍԵ-ի հոգևորակա...
19:36 14/01/2026
Երգչուհի Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՄ ԱՐՇԱՎԸՄենք՝ Հայաստանի Հանրապետության ներքոստորագրյալ քաղաքացիներս, մեր աջակցությունն ենք հայտնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (ՀԱՍԵ), Վեհափառ Հայրապետ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և բոլոր հոգևորականներին, որոնք հայտնվել են Նիկոլ Փաշինյանի սանձազերծած հակաեկեղեցական արշավի և հալածանքների թիրախում։Գիտակցելով, որ այդ արշավը հակաօրինական է ՀՀ Սահմանադրության և օրենսդրո
Տեսնել ավելին
«Հանրապետություն» կուսակցությունը ողջունում է TRIP...
14:17 14/01/2026
«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է հրապարակել՝ անդրադառնալով ԹՐԻՓՓ նախագծին:««Հանրապետություն» կուսակցությունը ողջունում է TRIPP-ի ուղու հետ կապված ՀՀ և ԱՄՆ իշխանությունների՝ հունվարի 13-ին Վաշինգտոնում կայացած հանդիպմամբ ամրագրված ջանքերը և պատրաստ է աջակցել գաղափարի իրականացմանը բոլոր ուղղություններով և հարթակներում»,- ասվում է հայտարարության տեքստում:Հունվարի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ: Ա
Տեսնել ավելին
Տարածաշրջանն այսօր Հայաստան-Ադրբեջան հարթությունու...
13:55 14/01/2026
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով լիագումար քննարկմանը, որը տեղի է ունեցել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի XV անվտանգային ֆորումի շրջանակում:Միջոցառմանը մասնակցել են նաև օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, դիվանագետներ, հասարակական, քաղաքական գործիչներ, փորձագետներ և այլք:Որպես բանախոս՝ քննարկմանը մասնակցել են նաև Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ք
Տեսնել ավելին
Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Մեծ Բրիտանիան Իրանի...
11:42 14/01/2026
Բողոքի ակցիայի մասնակիցների դեմ Իրանի կառավարության գործողությունների և երկրում ցուցարարների մահվան ֆոնին, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Մեծ Բրիտանիան արտաքին գործերի նախարարություններ են կանչել Իսլամական Հանրապետության դեսպաններին։Նրանք իրենց մտահոգությունն են հայտնել ցուցարարների դեմ կիրառվող բռնության վերաբերյալ և կոչ են արել Իրանի իշխանություններին դադարեցնել բռնությունը սեփական քաղաքացիների նկատմամբ ու հարգել նրանց իրավունքները։Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին նաև երկխ
Տեսնել ավելին

.png)
.png)