Զելենսկին ցանկանում է խաղաղության ծրագիրն ու տարածքային զիջումների հարցը անձամբ քննարկել Թրամփի հետ. Երմակ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նոյեմբերի 27-ին ցանկանում է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ խաղաղության ծրագրի պայմանները համաձայնեցնելու համար: Այս մասին հայտարարել է Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։
Երմակի խոսքով՝ Զելենսկին ցանկանում է տարածքային զիջումների հարցը անձամբ քննարկել Թրամփի հետ։
Ավելի վաղ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը հայտարարել էր, որ Զելենսկու այցը Վաշինգտոն՝ Ուկրաինայի կարգավորման ԱՄՆ-ի առաջարկած ծրագրի հնարավոր քննարկման համար սպասվում է մինչև նոյեմբերի վերջ։

.png)
.png)