Ամերիկյան ընկերությունը TRIPP-ի համար պատասխանատու...
10:33   14/01/2026
«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի համար ՀՀ-ԱՄՆ կենսագործման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարության հրապարակման առնչությամբ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում պատասխանում է լրատվամիջոցների հարցերին:Նա որոշակի մանրամասներ է հայտնել համատեղ հայտարարության վերաբերյալ:ԱԳ նախարարը մի քանի անգամ ընդգծել է՝ TRIPP-ն իրականացվելու է ՀՀ լիակատար ինքնիշխանության ներքւ և այդ մասին մի քանի անգամ հիշատակվում են փաստաթղթերում, հայտարարության տեք Տեսնել ավելին
Թրամփի ուղին թույլ կտա իրացնել Հարավային Կովկասի ն...
10:07   14/01/2026
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն սոցցանցի իր էջում անդրադարձել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի համար ՀՀ-ԱՄՆ կենսագործման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությանը:«Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ես հանդես եկանք «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի իրականացման շրջանակային փաստաթղթի մասին հայտարարությամբ։Փաստաթղթի հիմքում 5 ամիս առաջ Հայաստանի և Ադրբեջանի միջև ԱՄՆ նախագահի հովանու ներքո տեղի ունեցած պատ Տեսնել ավելին
Վենեսուելայում արտակարգ դրություն է հայտարարվել...
13:57   03/01/2026
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Կարակասի վրա ԱՄՆ-ի հարձակման հետևանքով երկրում արտակարգ դրություն է հայտարարել:Այս մասին հայտնել է Վենեսուելայի ԱԳ նախարարությունը:CBS հեռուստաալիքի լրագրող Ջենիֆեր Ջեյքոբսը, հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին, պնդել է, որ Դոնալդ Թրամփը հրաման է տվել հարվածել Վենեսուելայի ներսում գտնվող թիրախներին, այդ թվում՝ ռազմական օբյեկտներին։Ավելի վաղ հայտնել էինք, որ Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում պայթյուններ են տեղի ունեցել: Լրատվամիջոցնե Տեսնել ավելին
Արտյոմ Վարդանյանի Ամանորյա շնորհավորանքը...
21:32   31/12/2025
Կուզեի լցնեի ընկերներիս բաժակներն ու հատ-հատ ասեի շնորհակալություն 2025թվականին իմ կողքին լինելու ,համատեղ պայքարելու ,համատեղ հաղթանակների համար : Բաժակ բարձրացնեինք սահմանին կանգնած տղերքի համար , որ սահմանները մնան ամրակուռ: Բաժակ բարձրացնեինք ու շնորհակալություն հայտնեինք երկիրը շենացնողներից ` գյուղացուց ,մանկավարժից, շինարարից ,բժշկից ,ոստիկանից ու երկրիս համար մտահոգներից: Բաժակ բարձրացնեինք ու խմեինք կենացը մեր հայ կանանց ,որոնք նեցուկն են ու հենարանը հայ տղամարդու : Բաժակ Տեսնել ավելին
Կարող էր պատերազմ սկսվել՝ սարսափելի հետևանքներով. ...
12:37   25/12/2025
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ամփոփելով, 2025 թվականին Վաշինգտոնի ձեռք բերած հաջողությունները, թվարկել է այն կոնֆլիկտները, որոնք լուծվել են Նահանգների միջնորդությամբ:Դրանց թվում նա հիշատակել է նաև Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը՝ ասելով, որ կարող էր պատերազմ սկսվել՝ սարսափելի հետևանքներով: ԱՄՆ-ն, սակայն, ինչպես նշել է պետքարտուղարը, կարգավորեց այս հակամարտությունը ևս։Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Միացյալ Նահանգների, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները համատեղ հռչակագիր ստորագրեցին, Տեսնել ավելին
Օվերչուկը հայտնել է Ադրբեջանի տարածքով Հայաստան ար...
13:11   24/12/2025
Ռուսաստանը նախատեսում է Ադրբեջանի տարածքով անցնող երթուղով հացահատիկից բացի Հայաստան մատակարարել այլ ապրանքներ, մասնավորապես՝ պարարտանյութեր:Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:«Վերջերս տեղի ունեցավ շատ կարևոր իրադարձություն. Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան հասավ ռուսական հացահատիկ տեղափոխող առաջին գնացքը՝ առաջին անգամ ավելի քան 30 տարվա ընթացքում և առաջին անգամ Հայաստանի ու Ադրբեջանի անկախացումից ի վեր։ Նախ ռուսական հացահատիկն էր, ապա՝ ղա Տեսնել ավելին
Գևորգ Պապոյանը հանդիպել է Եգիպտոսի արտաքին առևտրի ...
18:17   22/12/2025
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն կատարած այցի շրջանակում հանդիպում է ունեցել ԵԱՀ արտաքին առևտրի և ներդրումների նախարար Հասան Ալ-Խատիբի հետ։Ինչպես հայտնել են նախարարությունից, կողմերը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների, ինչպես նաև ներդրումային համագործակցության ընդլայնման հնարավորությունները։Կարևորելով ներդրումների իրականացումը կրթության ոլորտում՝ Գևորգ Պապոյանն առաջարկել է դիտարկել Եգիպտոսում TUMO կենտրոնի ստեղծման հնարավորությունը։Երկու Տեսնել ավելին
Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարների համար շրջագայությ...
15:40   22/12/2025
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարների համար Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի թանգարանում շրջագայություն է կազմակերպել։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:Թանգարանում շրջել են Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարները: Նրանք եղել են նաև Հայաստանի մշակույթի և արվեստի սրահում:Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային երկօրյա այցով գտնվում է Սանկտ Պետերբուրգում, որտեղ դեկտեմբերի 21-ին մաս Տեսնել ավելին
Պեսկով․ Պուտինն այսօր հանդիպելու է Փաշինյանի հետ...
12:12   22/12/2025
Այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալու են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները։ Այս մասին այսօր տեղեկացրել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։«ԱՊՀ ոչ պաշտոնական հավաքի ավարտին Պուտինը նախատեսում է նաև երկկողմ հանդիպում ունենալ Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ», - նշել է Պեսկովը։ Տեսնել ավելին
Քննարկվել է Վրաստանի և Ադրբեջանի միջև «Մետաքսի ճան...
15:00   20/12/2025
Վրաստանի ֆինանսների նախարարության հարկային ծառայության ղեկավար Իրակլի Բերան և Թբիլիսիում Ադրբեջանի դեսպան Ֆեյգ Գուլիևը քննարկել են երկու երկրի սահմանին նոր՝ «Մետաքսի ճանապարհ» անցակետի կառուցման հարցը: Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ այն անհրաժեշտ է տարածաշրջանում տարանցիկ ներուժի իրացման համար։Հատուկ ուշադրություն է դարձվել սահմանը հատելիս մաքսային ընթացակարգերի պարզեցման և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում համագործակցության հետագա խորացման հարցերին: Տեսնել ավելին
Նոր հնարավորություններ են ստեղծվում Հայաստան-Ռուսա...
13:59   18/12/2025
Այն, ինչ անկախ Հայաստանի ու անկախ Ռուսաստանի պատմության մեջ չի եղել երբևէ, Վաշինգտոնում օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների արդյունքում տեղի է ունեցել․ Հայաստանն ու Ռուսաստանն ունեն երկաթուղային կապ»:Այս մասին Կառավարության նիստից հետո՝ ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է բացում նաև ԵԱՏՄ շրջանակում։Օգոստոսի 8-ի որոշումներից հետո բոլորն ասում էին, որ սա հակառուսական որոշում էր ընդդեմ Ռուսաստանի։ Ե Տեսնել ավելին
Առևտրային գաղտնիք է․ Գևորգ Պապոյանը՝ ադրբեջանական ...
14:43   15/12/2025
Ադրբեջանական նավթամթերքը Հայաստան ներմուծելու գործընթացն առևտրային գաղտնիք է։Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «Այն, ինչ հաստատել եմ, այդքանն է, ավել բան չեմ կարող ասել։ Առևտրային գաղտնիք է»,-ասել է Պապոյանը։Հիշեցնենք՝ Դոհայում կազմակերպված քննարկման ժամանակ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն քննարկում են Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթեր Տեսնել ավելին
ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի առաջիկա խորհրդարա...
11:50   15/12/2025
ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ այսօր նախատեսված է հանդիպում ՀՀ ԱԳ նախարարի հետ, որի ընթացքում կքննարկվեն երկրում առաջիկա խորհրդարանական ընտրությունները և հնարավոր աջակցությունն այդ գործընթացին։Նրա խոսքով՝ ինչպես Մոլդովան, այնպես էլ Հայաստանը ԵՄ-ից ստացել են գրանտային աջակցություն՝ արտաքին վնասակար ազդեցության դեմ պայքարի շրջանակում։ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 15-ին աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում՝ մասնակցելու Տեսնել ավելին
Առաջարկում եմ Ադրբեջանին զուգահեռաբար փակել «Արևմտ...
11:04   11/12/2025
««Ադրբեջանը մի կողմից ասում է «Արևմտյան Ադրբեջան», մյուս կողմից ասում է՝ գրված է «Ղարաբաղի հայեր»: Ես 2025-ի օգոստոսի 8-ին հաջորդած օգոստոսի 18-ի իմ ուղերձում ասել եմ, որ վերադարձի թեման շատ վտանգավոր թեմա է»:Այս մասին Համբուրգում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի հայտարարությանը, թե ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի փաստաթղթում ներառվել է «Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո փախստական դարձած Ղարաբաղի հայեր» ձևակերպումը։«Եվ ես ուզում եմ հիմ Տեսնել ավելին
Չեմ բացառում Հայաստանի պատվիրակության մասնակցությո...
12:12   10/12/2025
«Չեմ բացառում Հայաստանի պատվիրակության մասնակցությունը Բաքվում նախատեսված որևէ միջոցառմանը»:Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Տարածաշրջանային որևիցե ֆորմատից դուրս մնալը, չմասնակցելը չեմ կարծում, որ ճիշտ տրամաբանություն կլինի»,- նշել է նա:ԱԺ նախագահը հավելել է՝ ենթադրում է, որ Ստամբուլում կայանալիք համաժողովի շրջանակներում շփումներ կլինեն իր և Ադրբեջանի խորհրդարանի նախագահի միջև:Սիմոնյանի խոսքով՝ կշարունակեն քննարկել տրամաբանությունը, որ ընդլայնված ֆորմատով Տեսնել ավելին