Նոր հնարավորություններ են ստեղծվում Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում. Փաշինյան
Այն, ինչ անկախ Հայաստանի ու անկախ Ռուսաստանի պատմության մեջ չի եղել երբևէ, Վաշինգտոնում օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների արդյունքում տեղի է ունեցել․ Հայաստանն ու Ռուսաստանն ունեն երկաթուղային կապ»:
Այս մասին Կառավարության նիստից հետո՝ ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է բացում նաև ԵԱՏՄ շրջանակում։
Օգոստոսի 8-ի որոշումներից հետո բոլորն ասում էին, որ սա հակառուսական որոշում էր ընդդեմ Ռուսաստանի։ Ես ասում էի՝ ո՛չ, սա նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների համար»,- նշել է վարչապետը։

.png)
.png)