Ստաս Նամինի (Միկոյան) խորթ որդին դատшպարտվել է 18 ...
14:21   31/03/2026
Մոսկվայի մարզային դատարանը Ստաս Նամինի (Միկոյան) խորթ որդուն՝ Ռոման Տկաչենկոյին, դատապարտել է 18 տարվա խիստ ռեժիմի ուղղիչ գաղութի՝ կրկնակի սպանության գործով, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:Դատավարության ընթացքում Տկաչենկոն ամբողջությամբ ընդունել է իր մեղքը սպանությունների մեջ, սակայն չի համաձայնել իր գործողությունների իրավական որակման հետ: Նա հայտարարել է, որ սիրել է սպանված տատիկին ու եղբորը, և ընդգծել է, որ Նամինի հետ միշտ վատ հարաբերությունների մեջ է եղել:Պաշտպանական կողմը պնդում էր, որ Տկաչեն Տեսնել ավելին
Իտալիան մերժել է ԱՄՆ-ին Սիցիլիայի «Սիգոնելլա» բազա...
14:06   31/03/2026
Իտալիան մերժել է ԱՄՆ-ին Սիցիլիա կղզում գտնվող իր «Սիգոնելլա» ռազմաբազա մուտք գործելու հարցում։ Այս մասին հայտնել է Corriere della Sera թերթը։Ըստ պարբերականի տվյալների՝ դա տեղի է ունեցել մի քանի օր առաջ, սակայն տեղեկությունը գաղտնի է պահվել։Երկրի ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբը տեղեկացրել է պաշտպանության գլխավոր շտաբի պետ Լուչանո Պորտոլանոյին այն մասին, որ ամերիկյան մի քանի ռմբակոծիչների թռիչքի պլանը նախատեսում էր նրանց վայրէջքը «Սիգոնելլա» բազայում՝ Մերձավոր Արևելք հետագա թռիչքից առաջ Տեսնել ավելին
ՀՀ-ԵՄ հարաբերություններն ունեն զարգացման դինամիկ բ...
12:55   31/03/2026
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՀ–ում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավար Սատու Կոյվուին։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:Վարչապետը շնորհավորել է տիկին Կոյվուին պատասխանատու պաշտոնը ստանձնելու առիթով և կարևորել ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը մեր երկրում։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ–ԵՄ հարաբերություններն ունեն զարգացման դինամիկ բնույթ և ընդգծել ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում ԵՄ հետևողական աջակցությունը։Սատու Կոյվուն շ Տեսնել ավելին
Կալլասը և ԵՄ երկրների արտգործնախարարները ժամանել ե...
11:58   31/03/2026
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը և ԵՄ երկրների արտգործնախարարները ժամանել են Կիև, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:Ավելի վաղ Politico թերթը հայտնել էր, որ ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների միայն կեսն է մեկնելու Կիև՝ հանդիպմանը մասնակցելու համար:«Կիև են ժամանել ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը և Եվրոպայի արտաքին գործերի նախարարները: Այսօր Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի կունենա ԵՄ նախարարական նիստը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Տեսնել ավելին
Թրամփը պատրաստ է ավարտել պшտերազմն Իրանի դեմ, նույ...
11:57   31/03/2026
Ըստ հրապարակման՝ Թրամփը և նրա օգնականները եկել են այն եզրակացության, որ նեղուցի ապաշրջափակման գործողությունը կձգձգի հակամարտությունը։ Նախագահը որոշել է, որ ԱՄՆ-ը պետք է հասնի իր հիմնական նպատակներին՝ հարվածներ հասցնել իրանական նավատորմին ու հրթիռների պաշարներին, և դադարեցնի ռազմական գործողությունները։Եթե Վաշինգտոնին չհաջողվի հասնել Հորմուզի նեղուցի բացմանը դիվանագիտական ճանապարհով, ապա ԱՄՆ իշխանությունները մտադիր են կոչ անել Եվրոպայի և Պարսից ծոցի իրենց դաշնակիցներին ստանձնել նեղուցի բացման նախա Տեսնել ավելին
ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Ռումինիա-Սան ...
14:55   30/03/2026
ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՈւԵՖԱ Մ-21 Ռումինիա-Սան Մարինո հանդիպումը, որը տեղի կունենա մարտի 31-ին, հայտնում է ՀՖՖ-ն:  Մրցավարը կլինի Արտեմ Գասպարյանը։ Օգնականները՝ Ատոմ Սևգուլյանն ու Նարեկ Պողոսյանը։ 4-րդ պաշտոնյան Զավեն Հովհաննիսյանն է։ Տեսնել ավելին
Իրանի կողմից վնասված ամերիկյան ինքնաթիռի փոխարինու...
14:51   30/03/2026
Իրանական հարվածի հետևանքով վնասված Boeing E-3 Sentry հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման և կառավարման օդանավի փոխարինումը կարող է ավելի քան 700 միլիոն դոլար արժենալ ԱՄՆ զինված ուժերի համար։ Այս մասին հայտնել է The Wall Street Journal թերթը։Պարբերականի տեղեկություններով՝ մոտավորապես այդքան արժեն Boeing E-7 Wedgetail օդանավերը, որոնցով հնարավոր կլինի փոխարինել E-3-ները, քանի որ վերջիններս այլևս չեն արտադրվում։Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության միացյալ հրամանատարության (NORAD - N Տեսնել ավելին
ՄԻՊ–ի ներկայացուցիչներն այցելել են Սուրբ Աննա եկեղ...
14:44   30/03/2026
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ մարտի 30-ին Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել ՆԳՆ ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայր՝ մարտի 29-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված անձանց տեսակցելու նպատակով:ՄԻՊ–ից  հայտնում են, որ պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել ձերբակալված անձանց հետ, ուսումնասիրել նրանց վերաբերյալ կազմված փաստաթղթերը:Արդյունքները կամփոփվեն և Պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվե Տեսնել ավելին
Ալեն Սիմոնյանը Բելգիայի խորհրդարանի Բելգիա-ՀՀ բարե...
14:41   30/03/2026
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 30-ին ընդունել է Բելգիայի Թագավորության խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին:Ողջունելով բարեկամական խմբի անդամներին Հայաստանում` ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է նման փոխադարձ այցերի կազմակերպումը երկկողմ կապերի զարգացման տեսանկյունից:Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլս Վան Հոֆն էլ իր հերթին ընդգծել է երկու երկրների միջեւ խորացող բարեկամական հարաբերությունները եւ նշել, որ ջանք չեն խնայելու այդ գործընթացում նոր ձեռքբերումներ գրանցելու հարցո Տեսնել ավելին
Իրանն Իսրայելին մեղադրել է Քուվեյթի աղազատման կայա...
14:39   30/03/2026
Իրանը հարված չի հասցրել Քուվեյթի ջրի աղազատման կայանին, դա Իսրայելի սադրանքն է։ Նման պնդմամբ է հանդեզ եկել Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆաղարին։«Քուվեյթի աղազատման կայանի վրա սիոնիստական ռեժիմի վերջին հարձակումը, որն ուղեկցվում է Իրանի Իսլամական Հանրապետության հասցեին հնչող մեղադրանքներով, սիոնիստ օկուպանտների ստորության և նենգության նշան է»,- նրա խոսքերը մեջբերում է SNN հեռուստաալիքը։ Տեսնել ավելին
G7-ը դժվար թե էներգետիկ ճգնաժամի լուծում գտնի ապրի...
14:30   30/03/2026
«Մեծ յոթնյակի» (G7) երկրների ֆինանսների, էներգետիկայի նախարարները և կենտրոնական բանկերի ղեկավարները երկուշաբթի օրը կայանալիք առցանց գագաթնաժողովում դժվար թե կարողանան գտնել Իրանի շուրջ հակամարտությամբ պայմանավորված էներգետիկ ճգնաժամից դուրս գալու լուծումը։ Այս մասին հայտնել է եվրոպական Politico պարբերականը՝ վկայակոչելով մի դիվանագետի։Politico-ն ընդգծում է, որ հանդիպումը կարող է ավարտվել առանց վերջնական հայտարարության։Պարբերականը նշում է, որ Եվրոպայի կողմից ճգնաժամին համակարգված արձագանքի բացակայ Տեսնել ավելին
ԿԸՀ–ն լրագրողներին համար իրականացրել է կարողությու...
14:26   30/03/2026
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը «Խոսքի և մամուլի ազատության և տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, 2026 թվականի ԱԺ հերթական ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների համար, համատեղ իրականացրել են կարողությունների զարգացման երկօրյա աշխատաժողով։ԿԸՀ–ից հայտնում են, որ աշխատաժողովն անդրադարձել է ընտրությունների լուսաբանման հիմնական մարտահրավերներին, այդ թվում՝ ապատեղեկատվության, կողմ Տեսնել ավելին
Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը կարող է վերաճ...
14:02   30/03/2026
Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի մարտական գործողությունները կարող են վերածվել երրորդ համաշխարհային պատերազմի, եթե էսկալացիան շարունակվի։ Նման կարծիք է հայտնել ամերիկացի տնտեսագետ, Կոլումբիայի համալսարանի (Նյու Յորք) Կայուն զարգացման կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Ջեֆրի Սաքսը։«Պատերազմը կդադարի միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի դեմ համաշխարհային զայրույթն ու հակակրանքը ստիպեն այդ երկրներին կանգ առնել։ Հակառակ դեպքում մենք, ամենայն հավանականությամբ, ականատես կլինենք կրակների մեջ հայտնված Մերձ Տեսնել ավելին
Նա, ով կդիմանա Ծաղկազարդին թագավոր հռչակվելու գայթ...
10:57   29/03/2026
Նա, ով կդիմանա Ծաղկազարդին թագավոր հռչակվելու գայթակղությանը և ամբողջ էությամբ պատրաստ կլինի կրելու Չարչարանաց խաչելության ճանապարհը, նա էլ կհասնի Հարության հաղթանակին, այս մասին գրված է Բագրատ Սրբազանի նամակում՝ կալանավայրից հրապարակված։«Օրհնեալ եկեալն անուամբ Տէառն…Ծաղկազարդ է` Տիրոջ հրաշալի և փառավոր մուտքը Երուսաղեմ: Հրաշալի առիթ է մեզ համար թե՛ անհատապես, և թե՛ անձնապես, և թե՛ հավաքական առումով Ծաղկազարդվելու, նորոգվելու, բացելու մեր սրտերը` որպես հոգևոր Երուսաղեմ` Տիրոջ սրբագործող մուտքի և Տեսնել ավելին
Ոչ թագավորներին. ԱՄՆ-ում հազարավոր մարդիկ փողոց են...
10:52   29/03/2026
«Ոչ թագավորներին» կարգախոսով ԱՄՆ-ում միլիոնավոր մարդիկ փողոց են դուրս եկել ընդդեմ Թրամփի քաղաքականության և Իրանի պատերազմի։Երկրի տարբեր քաղաքներում անցկացվել է շուրջ 3,300 ակցիա, ընդհանուր առմամբ դրանց մասնակցել է մոտ 8 մլն մարդ, հայտարարել են կազմակերպիչները:«Ոչ թագավորներին» կարգախոսով խոշոր ցույցեր են տեղի ունեցել Նյու Յորքում, Վաշինգտոնում, Բոստոնում, Լոս Անջելեսում, Դալլասում, Ֆիլադելֆիայում և այլ քաղաքներում:Ցուցարարները բողոքում են «անօրինական, աղետալի պատերազմի դեմ, որը վտանգի տակ է դնու Տեսնել ավելին