Պրիգոժինի՝ կյանքից հեռանալը պաշտոնապես հաստատելու ...
14:49   25/08/2023
Եվգենի Պրիգոժինի ինքնաթիռի կործանման հետաքննության արդյունքները կհրապարակվեն բոլոր անհրաժեշտ փորձաքննությունների ավարտից հետո, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։«Եթե ուշադիր լսեք Ռուսաստանի նախագահի երեկվա հայտարարությունը, նա ասաց, որ բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, այդ թվում՝ գենետիկական, կկատարվեն, պաշտոնական արդյունքներ չկան, հենց որ պատրաստ լինեն հրապարակման, կհրապարակվի»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Կրեմլն ունի Պրիգոժինի մահվան պաշտոնական հաստատում։Կրե Տեսնել ավելին
Լաչինի անցակետում ադրբեջանցիները շտապօգնության մեք...
13:36   25/08/2023
ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը իր տելեգրամյան ալիքում տեսանյութ է տեղադրել,որտեղ երևում է, թե ինչպես են Լաչինի անցակետում ադրբեջանցիները շտապօգնության մեքենայից հեռացնում Արցախի զինանշանը:«Օկուպանտները հայ բժիշկներին ստիպել են շտապօգնության մեքենայից հանել անվնաս պիտակը միայն այն պատճառով, որ այնտեղ պատկերված է Արցախի զինանշանը։Ոչինչ, և սրա միջով պետք է անցնել, օկուպանտների յուրաքանչյուր նման գործողություն մեզ ավելի է մոտեցնում այն պահին, երբ մենք օկուպանտներին դուրս ենք շպրտ Տեսնել ավելին
Այսօրվա պաշտոնների համար կռվողնե՛ր, վաղը եթե ոչ դո...
19:34   24/08/2023
Միասնությունը՝ փրկօղակԱրցախում հումանտար աղետի, ցեղասպանության իրական վտանգի  և ապագայի անորոշության ներքո հայկական կարող ուժերը վատնում են իրենց կարողությունները՝ չցանկանալով համախմբվել մեկ նպատակի շուրջ և վեր կանգնել անձնական հավակնություններից: Այսօրվա պաշտոնների համար կռվողնե՛ր, վաղը եթե ոչ դուք, ապա ձեր սերունդներն են պատասխան տալու այսօրվա համար, քանզի խաբուսիկ է  այս աշխահում ամեն բան,  հայրենիքն է մնայուն արժեքը: Կա մեկ գերագույն նպատակ, որ միավորում է աշխարհի բոլոր հ Տեսնել ավելին
«Պիտի իր գործը շարունակենք»․ Արցախի հերոս Բեկոր Աշ...
19:08   24/08/2023
Արցախյան ազատամարտի մասնակից, ՀՅԴ անդամ, ԼՂՀ Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, «Արցախի հերոս», «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Աշոտ Ղուլյանի՝ Բեկոր Աշոտի հիշատակի օրն է այսօր:32 տարի առաջ օգոստոսի 24-ին է նահատակվել Բեկորը՝ Դրմբոնի համար մղված մարտի ժամանակ։Նա հայրենասիրության իր բանաձևն ուներ, որն առավել քան արդիական է հենց այսօր: Հայրենասիրությունը կոչ կամ գաղափար չէր համարում, այլ աշխատանք ու նվիրում՝ բարեխիղճ ու անմնացորդ: Տեսնել ավելին
Երկրաշարժ Լոռու մարզում․ Էպիկենտրոնային գոտում ցնց...
17:39   24/08/2023
Օգոստոսի 24-ին, տեղական ժամանակով ժամը 17:15-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:15-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.17⁰ և արևելյան երկայնության 44.34⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Լոռու մարզի Ալավերդի քաղաքից 28 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3.7 մագնիտուդով երկրաշարժ:Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզում` Ստեփանավան, Ալավեր Տեսնել ավելին
Վանա լճի մակարդակի իջնելու հետևանքով հայտնաբերվել ...
15:58   24/08/2023
Անոմալ տապի և տեղումների պակասի հետևանքով արդեն մի քանի տարի է, ինչ Վանա լճի մակարդակը զգալիորեն իջնում է։Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:Ջրի մակարդակի իջնելու հետևանքով լճի Էրճիշ շրջանում հայտնաբերվել են ժայռափոր սենյակներ և դամբարաններ։ Ենթադրվում է, որ դրանք պատկանում են ուրարտական շրջանին։Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ Վանա լճի մակարդակի նվազման հետևանքով Ադըր կղզու շրջակայքում ի հայտ էր եկել մոտ 100 տարվա վաղեմության փայտե տախտակամած, որի երկարությունը հասնում է 2 մետրի։ Տեսնել ավելին
Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը կանցկացվեն պահեստ...
14:42   24/08/2023
2023թ. սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների հերթական հավաքները։Կառավարության այս որոշումը ներառված է չզեկուցվող հարցերի մեջ:Հավաքներին կմասնակցեն ինչպես շարքային, այնպես էլ ենթասպաներ և պահեստազորի սպաներ:Մասնավորապես՝ վարժական հավաքներին նախատեսվում է ներգրավել մինչև 1047 քաղաքացու, որոնցից 528-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 28-ը` ավագ ենթասպայական կազմի, 491-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:Վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղ Տեսնել ավելին
Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը կանցկացվեն պահեստ...
14:40   24/08/2023
2023թ. սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների հերթական հավաքները։Կառավարության այս որոշումը ներառված է չզեկուցվող հարցերի մեջ:Հավաքներին կմասնակցեն ինչպես շարքային, այնպես էլ ենթասպաներ և պահեստազորի սպաներ:Մասնավորապես՝ վարժական հավաքներին նախատեսվում է ներգրավել մինչև 1047 քաղաքացու, որոնցից 528-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 28-ը` ավագ ենթասպայական կազմի, 491-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:Վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղ Տեսնել ավելին
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով...
13:58   24/08/2023
Օգոստոսի 24-28-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։Երևանում այսօր և օգոստոսի 28-ի երեկոյան ժամերին, օգոստոսի 25-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 29-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 26-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։Օգոստոսի 24-ին, 26-29-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ, օգոստոսի 25-ին՝ 17-20մ/վ արագությամբ։Մարզերում այսօր և օգոստոսի 28-ի Տեսնել ավելին
Մարտունու շրջանում անցել են հացի գնման կտրոնային ե...
13:18   24/08/2023
Մարտունի և Ճարտար քաղաքների, խոշոր համայնքներից՝ Սոսի, Կարմիր շուկայի, Բերդաշենի և Գիշիի բնակիչները օգոստոսի 23-ից հացը գնում են կտրոնային եղանակով:Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Հունան Հայրումյանը: «Հաշվի առնելով բնակչության թվաքանակը և ստացված հացահատիկի բերքի սակավ պաշարները` եկել ենք այն եզրահանգման, որ պետք է խնայողաբար օգտագործենք»,- մանրամասնել է Հ.Հայրումյանը: Նա նշել է, որ արդեն մշակվել է կտրոնի ձևը և տրամադրվել բնակիչներին, կտրոնի ն Տեսնել ավելին
Արցախում խանութների ու դեղատների մեծ մասը վաղուց չ...
17:22   23/08/2023
Արցախում խանութների մեծ մասը վաղուց չի գործում: Գործողներում էլ գրեթե ոչինչ չկա: Նույն պատկերը դեղատներում է: Հատուկենտ այցելուները հերթական անգամ նույն պատասխանն են ստանում՝ դեղ չկա: Ու այս ամենի ֆոնին՝ Բաքվից հերթական պնդումներն են հնչում, թե միջանցքը փակ չէ: Տեսնել ավելին
Աղդամի ճանապարհը չի կարող փոխարինել Բերձորի միջանց...
12:27   23/08/2023
Հայկական մամուլը գրում է, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Անվտանգության խորհրդի նիստում երեկ տեղեկացրել է, թե որոշում է կայացվել Աղդամի ճանապարհով առևտուր անելու:Մամուլի հրապարակումների համաձայն՝ առևտուրն այդ ճանապարհով լինելու է մասնակի, այնտեղով կմտնեն շինանյութ, դիզելային վառելիք, դեղորայք, իսկ սնունդը կներկրվի Լաչինով՝ ռուս խաղաղապահների միջոցով։Արայիկ Հարությունյանի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ չի մասնա Տեսնել ավելին
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 8 մարզ...
10:21   23/08/2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Երևան քաղաք՝10:00-16:00 Արշակունյաց պող․ 42, 42/2, 44, 44/1, 44/2, 44/3, 46, 46/1, 46/2 շենքեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Նոր Նորք 4-րդ զանգ.՝ «Թիմ Տելեկոմ» ընկերություն, շտապ օգնության կայանի շենք, Պաշտպանության նախարարության զորամասի շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,11: Տեսնել ավելին
Ադրբեջանական զինուժը կրակել է Սարուշենի դաշտերում ...
14:45   22/08/2023
Օգոստոսի 22- ին, ժամը 12:30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ' կիրառելով հրաձգային զենք։Հայկական կողմում կորուստներ չկան։Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Տեսնել ավելին
Ադրբեջանական իշխանությունը, կեղծ ցուցակներ կազմելո...
09:52   22/08/2023
Մարդասիրական քողի ներքո ադրբեջանական իշխանությունը, կեղծ ցուցակներ կազմելով, Հայաստանի ամբողջ տարածքը ներկայացնում է Ադրբեջան: Այս մասին հայտնում է «Թաթոյան» հիմնադրամը։Ադրբեջանի իշխանության ուղիղ համակարգմամբ, նկատի ունենալով Հայաստանը, «Արևմտյան Ադրբեջան» բացարձակ կեղծ հայեցակարգի շրջանակում կազմվել են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» վերադարձողների համար համակարգող մարդկանց հատուկ ցուցակներ:Այդ ցուցակներում Հայաստանի քաղաքների ու գյուղերի անվանումները ներկայացված են ադրբեջանական կեղծ Տեսնել ավելին