Արամ Ա-ի հրավերով նիստ տեղի կունենա․ օրակարգում մի...
10:15   06/09/2023
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հրավերով տեղի կունենա խորհրդակցական հատուկ նիստ, որին կմասնակցեն Հայաստանի հոգևոր դասի և երեք հայ քաղաքական կուսակցությունների բարձրաստիճան ներկայացուցիչները։Ինչպես հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից, նիստի օրակարգում միակ հարցը Արցախին զորակցելու հրամայականն է:Նիստին կմասնակցեն Ամենապատիվ և Գերերջանիկ Տ․Տ․ Ռաֆայել Պետրոս ԻԱ. Հոգևոր Տերը, Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական Եկեղեցիների Միության նախագահ Վերապատվելի Փոլ Հայտոսթյանը, հայ քաղա Տեսնել ավելին
Ադրբեջանը շարունակաբար կեղծ լուրեր է տարածում․ Արց...
21:43   05/09/2023
Արցախի Պաշտպանության բանակը ադրբեջանական հերթական ապատեղեկատվության մասին է հայտնում։«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 5֊ին` ժամը 19:35-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Մարտունու շրջանում, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է»,- նշված է հաղորդագրությունում։ Տեսնել ավելին
Ադրբեջանական սոցցանցերը ողողված են ռազմական տեխնիկ...
14:19   05/09/2023
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր տելեգրամյան ալիքում գրել է.«Ադրբեջանական սոցցանցերը ողողված են ռազմական տեխնիկայի շարասյունների տեղաշարժի ու մոբլիզացիայի մասին տեսանյութերով։ Ալիևի քարոզչամեքենան պնդում է, իբր Փաշինյանը պատերազմ է հայտարարել Ադրբեջանին։ Ռուսական տելեգրամ ալիքներն ակնարկում են, թե մոտավորապես ո՞ր ուղղությամբ է թշնամին պատրաստվում հարվածել Հայաստանին…Իսկ հայկական տեղեկատվական դաշտն ու հանրությունը այս ամենը չի նկատում։ Ամբողջ օրը Ավինյանի՝ փողով բերված ցուցարարների թեման քնն Տեսնել ավելին
Կարմիր խաչի ուղեկցությամբ 9 բուժառուներ տեղափոխվել...
13:17   05/09/2023
Այսօր՝ սեպտեմբերի 5-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 9 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 2 բուժառուի, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։«Արևիկ» բուժմիավորումում այս պա Տեսնել ավելին
Բուենոս Այրեսում բողոքի ակցիա է անցկացվել Լեռնային...
14:18   04/09/2023
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում սեպտեմբերի 2-ին բողոքի ցույց է անցկացվել։ Ինչպես հաղորդում է Diarioarmenia-ն ակցիայի նպատակն է եղել բարձրաձայնել Արցախում տիրող իրավիճակի մասին՝ կանխելու հայերի երկրորդ ցեղասպանությունը, որն այս պահին իրականացնում է Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ։Ակցիան անցկացվել է SOS Artsakh կարգախոսով։Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Հակոբ Տաբակյանը հայտարարել է՝ հավաքվել են, որպեսզի ցույց տան Արցախի ժողովրդին, որ իրենք միայնակ չեն։ «Մենք այս Տեսնել ավելին
Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ...
12:23   04/09/2023
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։20-ի սահմաններում, իբր կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Տեսնել ավելին
Օկուպացված Հադրութի շրջանում Ադրբեջանն իրականացնու...
11:15   04/09/2023
«2023 թվականի հուլիսի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օկուպացված Շուշի քաղաք ուղևորվելիս այցելեց նաև օկուպացված Ասկերանի շրջանի Ավետարանոց (Չանախչի) գյուղ:Դատելով ադրբեջանական լրատվականների կողմից տարածվող տեսանյութից՝ Իլհամ Ալիևը Ավետարանոց գյուղի բարձր կետից դիտում է շրջակայքում իրականացվող շինարարական աշխատանքները: Որպես դիտակետ ընտրվել է գյուղի հարավարևելյան կողմում գտնվող հրվանդանը, որտեղ գտնվում է Կուսանաց անապատ։ Այս մասին գրում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականաց Տեսնել ավելին
Սեպտեմբերի 5-ից Ստեփանակերտ քաղաքում հացի վաճառքը ...
21:03   03/09/2023
Սեպտեմբերի 5-ից Ստեփանակերտ քաղաքում հացի վաճառքը կիրականացվի կտրոններով, իսկ կտրոնների տրամադրման գործընթացը կմեկնարկի սեպտեմբերի 4-ից։Կտրոն ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթի բնօրինակով և հանրային ծառայությունների համարանիշով ներկայանալ կտրոնների տրամադրման կետեր, որոնք կգործեն ժամը 10:00-18:30-ը՝ հաշվի առնելով կտրոնների տրամադրման յուրաքանչյուր կետի հասցեում լույսերի հովհարային անջատման գրաֆիկը:Ինչպես  տեղեկանում է ԱՀ Սոցիալական զարգացման և միգրացիայի նախար Տեսնել ավելին
Ինժեներական աշխատանքներ կատարելիս զոհված մայոր Բաբ...
12:36   03/09/2023
«18 տարեկանից զինվորական ծառայության մեջ է։ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան է ավարտել, անցած տարի էլ Մոսկվայում վերապատրաստման կուրսեր էր անցել»,-Aravot.am-ին պատմել է սեպտեմբերի 2-ին պայթյունի հետեւանքով մահացած մայոր Արման Բաբաջանյանի  ազգականը՝ Գոռ Բաբաջանյանը։Հիշեցնենք՝ ըստ պաշտպանության նախարարության հաղորդագրության, սեպտեմբերի 2-ին, ժամը 17:30-ի սահմաններումինժեներական աշխատանքներ (ճանապարհի կառուցման նպատակով պայթեցման աշխատանքներ) կատարելիս տեղի ունեցած պայթ Տեսնել ավելին
Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքերից կրակ է բացել Կո...
11:14   03/09/2023
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 01:40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Կուտականի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Տեսնել ավելին
Արցախը սոսկ հողակտոր չէ, այլ Սրբազան Հայրենիք, ժառ...
18:16   02/09/2023
Ուղերձում մասնավորապես ասված է. «Երջանկության գաղտնիքը անկախության մեջ է, իսկ անկախության գաղտնիքը` խիզախության»(Թուկիդիդես, հույն պատմիչ Ք․Ա․ 4-րդ դար) Սիրելի հայրենակիցներ, Անկախության մասին այս գեղեցիկ հաստատումն այսօր առավել քան երբևէ ընկալելի է ամեն մի գիտակից հայի համար։ Ահա այս աստվածապարգև երջանկության որոնման ճանապարհին 32 տարի առաջ այս օրը ծնվեց Արցախի ժողովրդի անկախության հռչակագիրը, քանի որ կար նաև բավարար խիզախություն։ Հայության հավաքական կամքի շնորհիվ տասնամյակների ծ Տեսնել ավելին
Շնորհավոր տոնդ, վիրավոր, բայց կանգուն ու պայքարող ...
09:09   02/09/2023
Շնորհավոր տոնդ, վիրավոր, բայց կանգուն ու պայքարող ԱրցախԱյսօր, ինչպես 32 տարի առաջ Արցախը կրկին պայքարում է իր անկախության համար, անկախություն, որի համար այս տարիների ընթացքում շատ թանկ գին է վճարել: Արցախի գլխին ճոճվում  է ցեղասպանության սուրը, թշնամու նպատակնն  էլի նույնն է՝ հայաթափել Արցախն ու ցեղա սպանել հայերին: Արդեն ութ ամիս արցախցին շրջափակման մեջ  է՝ վստահ լինելով  իր հողում  ապրելու և արարելու որոշման մեջ: Հայի ոգին անկոտրում է, հայի նպատակն ազնիվ է, բայց աշխարհ Տեսնել ավելին
Լինել զինված գիտելիքներով նշանակում է հաղթահարել ց...
19:18   01/09/2023
Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ, ծնողներՍրտագին շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ:  Գիտելիքն անգին գանձ է, աշխարհը վերափոխելու և ավելի լավը դարձնելու միակ ուղին: Լինել զինված գիտելիքներով նշանակում է հաղթահարել ցանկացած խոչընդոտ, ցանկացած արգելք և պատնեշ: Գիտելիքն է այն ուժը, որը թույլ կտա մեզ շատ ու շատ դռներ բացել մեր երկրի համար:Ուզում եմ  շնորհավորել մեր սիրելի ուսուցիչներին, ովքեր մեր կրթական համակարգի սիրտն ու ոգին են Տեսնել ավելին
Մերժելի է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբ...
18:16   01/09/2023
Մերժելի է հատկապես Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը։Ասված է Գերագույն Հոգևոր խորհրդի հայտարարության մեջ․«Գերագույն Հոգևոր Խորհուրդը, անդրադառնալով հայրենիքի առջև ծառացած գոյաբանական մարտահրավերներին և դրանց հետևանքով Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ստեղծված կացությանը, արձանագրում է, որ հայրենական կյանքում առկա իրավիճակը ծայրահեղ մտահոգիչ է:Ադրբեջանական իշխանությունների օգտագործած հռետորաբանությունը, ինչպես նաև նախաձեռնած քայլերը, ակն Տեսնել ավելին
Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ուն...
16:58   01/09/2023
Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր:Զոհված զինծառայողների տվյալները, ինչպես նաև վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն կհրապարակի ավելի ուշ՝ զինծառայողների ընտանիքներին պատշաճ, սահմանված կարգով իրազեկելուց հետո: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: Տեսնել ավելին