12-ամյա Կարենը. 40 ժամ ղեկին լինելով` ընտանիքին Ար...
10:49   30/09/2023
12-ամյա Կարենը ընտանիքին Արցախից բերել, հասցրել է Հայաստան:«Կարենը 12 տարեկան է, բայց նայում եմ աչքերին, տեսնում հասուն ու մի կյանք տեսած տղամարդու, ով մի ողջ ընտանիք է հանել Արցախից. շուրջ 40 ժամ ղեկին լինելով` հասցրել է իր ընտանիքին Հայաստան...Առաջին բուժօգնությունԻնքնապաշտպանությունՄեքենա վարելԼողալՏեղեկատվական տեխնոլոգիաներՍա ամեն մի երեխա պիտի սովորի...»,- Facebook-ում գրել է Արևիկ Համբարձումյանը: Տեսնել ավելին
Արցախի Սառնաղբյուր գյուղում սպանված 10-ամյա Միքայե...
16:56   29/09/2023
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել է․«Արցախի Սառնաղբյուր գյուղում սպանված էս երկու բալիկների՝ 10-ամյա Միքայելի եւ 8-ամյա Նվերի հուղարկավորությունը վաղն է, Մասիս համայնքի Մասիսի քաղաքային գերեզմանատանը, ժամը 14։00-ին»։Նշենք, որ Արցախի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղում ադրբեջանական հարձակման հետևանքով 5 խաղաղ բնակիչ է զոհվել, որոնցից երեքը՝ երեխաներ։ 15-ը վիրավորվել են, 4-ը գերեվարվել են Ադրբեջանի ԶՈւ կողմից։Արցախի մարդու իրավունքների պաշտպանը  հրապարակել էր Սառնաղբյուրի զոհվա Տեսնել ավելին
Արցախում պայթյունի տարածքից մինչ այս պահը հայտնաբե...
10:07   29/09/2023
Սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետի տարածքում փրկարարական խմբերը շարունակում են իրականացնել որոնումներ, հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։«Մինչ օրս նույն տարածքից հայտնաբերվել և դատաբժշկական փորձաքննության բյուրո է տեղափոխվել ընդհանուր 170 աճյուն և մասունք, իսկ անձնական իրերը` օպերատիվ շտաբ։Աճյուններն ու մասունքները կտեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն` ԴՆԹ միջոցով ինքնությունները պարզելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։ Տեսնել ավելին
Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունե...
09:28   28/09/2023
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակից բխող գործողությունների մասին։ - Մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարել գերատեսչական ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ) դադարում է գոյություն ունենալ։- Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, ներառյալ հանրապետությունից դուրս գտնվողները, սույն հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո պետք է ծանոթանան Ադրբեջա Տեսնել ավելին
Ադրբեջանը շարունակելու է իր որդեգրած քաղաքականությ...
08:29   28/09/2023
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը՝ ուղղված ոչնչացնելու Արցախի հայկական կրոնական և մշակութային ժառանգությունը։«Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, «X» սոցիալական կայքում տարածվել է տեսանյութ, որում երկու ադրբեջանցի զինվոր կրակում են 13-րդ դարում կառուցված Չարեքթարի վանքի վրա։Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը՝ ուղղված ոչնչացնելու Արցախի հայկական կրոնական և մշակութային ժառանգությունը։ Այս և նմանատիպ այլ գործողություն Տեսնել ավելին
Ադրբեջшնական աղբյուրները հրապարակային տեղեկություն...
18:21   27/09/2023
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնել է, որ ադրբեջանական աղբյուրները հրապարակային տեղեկություն են տարածեցել ադրբեջանական իշխանության կողմից Հակարի կամրջի մոտից Վիտալի Բալասանյանի ձերբակալության մասին: «Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից ազատությունից զրկելը բացահայտ անօրինական է և բացարձակ կամայական. մարդուն ապօրինի ազատությունից զրկելն ու առևանգելը հանցանք է:Այս հանցավոր արարքը նախորդ մի քանի դեպքերի հետ Ադրբեջանը կարող է դարձնել վտանգավոր նախադեպ:Այս որոշումը բ Տեսնել ավելին
Երևանից ուղղաթիռով բժիշկների թիմը մեկնել է Ստեփանա...
09:10   26/09/2023
Ուղղաթիռով բժիշկների թիմը` անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով այս պահին մեկնեց դեպի Ստեփանակերտ` օգնության հասնելու Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, տեղի ունեցած պայթյունից տուժած մեր հայրենակիցներին։Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցում պացիենտները նախապատրաստվում են տեղափոխման։ Տեսնել ավելին
Ժամը 12:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան է մուտք գործ...
12:50   25/09/2023
Սեպտեմբերի 25-ին ժամը 12:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 4850 անձ:Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից:նրանցից 3900-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 950-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով:Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է: Տեսնել ավելին
Բոլոր քաղաքացիները, ովքեր բերման են ենթարկվում մայ...
10:29   25/09/2023
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը մայթերից բերման ենթարկվածների համար ուղղորդող հաղորդագրություն է տարածել։«Բոլոր քաղաքացիները, ովքեր բերման են ենթարկվում մայթերից` ոստիկանի օրինական պահանջը չկատարելու մասին զեկուցագրերի հիման վրա, կարող են հանցագործության մասին հաղորդում տալ իրենց ազատությունը սահմանափակած ու կեղծ զեկուցագիր ներկայացրած ոստիկանների դեմ»,- հայտնել է Խուդոյանը։ Տեսնել ավելին
Ժամը 09։00-ի դրությամբ Երևանի փողոցներից բերման է ...
09:04   25/09/2023
Այսօր ժամը 09։00-ի դրությամբ Երևանի փողոցներից բերման է ենթարկվել 53 քաղաքացի:Այս մասին հայտնում են Ազգային կոմիտեից։Հաղորդվում է, որ փաստաբանները զբաղվում են քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ:Հիշեցնենք, որ վաղ առավոտից մայրաքաղաքի տարբեր հատվածներում մեկնարկել են անհնազանդության ակցիաները։ Քաղաքացիները մի շարք փողոցներ են փակել, կաթվածահար արել որոշ հատվածների երթևեկությունը։Մայրաքաղաքի որոշ հատվածներում ոստիկանությունը սկսել է բերման ենթարկել անհնազանդության ակցիաների մասնակից Տեսնել ավելին
Կարմիր խաչի միջոցով Մարտակերտից վիրավորներ են տեղա...
09:10   24/09/2023
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի միջոցով սեպտեմբերի 23-ին Մարտակերտից Ստեփանակերտ են տեղափոխվել սեպտեմբերի 19-20-ը Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած անձինք:«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Էթերի Մուսայելյանը հաստատեց, որ 17 վիրավոր է տեղափոխվել համապատասխան բուժօգնություններ: Տեսնել ավելին
Քաղաքացիները փակել են Երասխ-Երևան միջպետական մայրո...
17:01   23/09/2023
Քաղաքացիները փակել են Երասխ-Երևան միջպետական մայրուղու Արտաշատի հատվածը: Արարատի մարզի բնակիչները պահանջում են Նիկոլ փաշինյանի հրաժարականը: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է «Ազգային կոմիտե» տելեգրամյան ալիքից: Նշվում է, որ ակցիայի մասնակիցներից մի քանիսը բերման են ենթարկվել:«Մայրուղին շարունակում է փակ մնալ»,-հայտնում է տելեգրամյան ալիքը: Տեսնել ավելին
Ացախի ՄԻՊ-ը սահմռկեցուցիչ տվյալներ է ստանում խաղաղ...
12:05   23/09/2023
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը բազմաթիվ սահմռկեցուցիչ տվյալներ  է ստանում Արցախի խաղաղ բնակչության դեմ ադրբեջանական տեղեկատվական ահաբեկչության մասին։ Ադրբեջանական տելեգրամ ալիքներով խրախուսում են մարդկանց գտնել, սպանել, խոշտանգել և բռնաբարել Արցախում անհայտ կորածներին՝ նույնիսկ դրա համար գումար առաջարկելով։ Անհայտ կորածների բազմաթիվ հարազատներ, որոնք առանց այդ էլ հոգեբանական խոցելի վիճակում են, բողոքում են, որ Ադրբեջանն իրենց ահաբեկում է և սպառնում զանգերով ու sms-ներով։Սա Տեսնել ավելին
Արցախում մարդիկ հուղարկավորում են իրենց հարազատներ...
11:25   23/09/2023
Արցախցի Էլինա Անտոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Արցախում մարդիկ հուղարկավորում են իրենց երեխաներին/ամուսիններին/հայրերին և մնացած հարազատներին չիմանալով, կարող են արդյոք մի քանի օր հետո այցելել նրանց շիրիմներին։Արցախի գյուղերում մարդիկ տեղահանվելուց առաջ չկարողացան հողին հանձնել իրենց հարազատներին, որովհետև տարհանվում էին և պետք էր իրենք գոնե փրկվեին։ Արցախում մարդիկ իրենց հարազատ զոհված հերոսների նկարները հեռացրել են զոհվածների հուշահամալիրից, որ թորքը չպղծի։Արցախում շատ մարդիկ անտեղյ Տեսնել ավելին
Ստեփանակերտի «Նոյ» և «Նադեժդա» սրահներում ժամը 10:...
11:05   23/09/2023
Սեպտեմբերի 23-ից Ստեփանակերտի «Նոյ» և «Նադեժդա» սրահներում ժամը 10:00-20:00 անվճար տաք սնունդ կտրամադրվի Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով տարհանված և սննդի կարիք ունեցող քաղաքացիներին:Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը: Տեսնել ավելին