ՀԱՄԱՍ-ը ևս 100 hրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամ...
13:52   08/10/2023
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը՝ «Ալ Քասամ» բրիգադները,  հայտնել են, որ ևս 100 հրթիռ են արձակել Իսրայելի Սդերոտ քաղաքի ուղղությամբ:««Ալ Քասամ» բրիգադներն այժմ խոշոր հրթիռային հարձակում են իրականացրել օկուպացված Սդերոտի վրա՝ արձակելով 100 հրթիռ՝ ի պատասխան ապաստարանների վրա հարձակումների»,- ասվում է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հայտարարության մեջ:Շաբաթ առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռակոծության է ենթարկվել։ Իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ արձակվել է ավ Տեսնել ավելին
«Մեր տան ճրագը վառվեց». լույս աշխարհ է եկել 44-օրյ...
12:35   08/10/2023
Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում անմահացած Գառնիկ Խաչատրյանի եղբայրը, ինչի մասին ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը ռեպորտաժ է պատրաստել:Գառնիկ Խաչատրյանը եղել է ընտանիքի միակ որդին, որին պատերազմում կորցնելուց հետո ամուսինները, անցնելով դժվարությունների միջով, կրկին արու զավակ են ունեցել:«Հոգեկան  ապրումները ծանր էին, դրանց ուղեկցող առողջական խնդիրները նույնպես, բայց երեխա ունենալու որոշումն այլընտրանք չուներ», - անկեղծացել են ծնողները:Փոքրիկն օրեր առաջ է լո Տեսնել ավելին
Արցախից բռնի տեղահանված ընտանիքներում 31 երեխա է ծ...
16:31   07/10/2023
Արցախից բռնի տեղահանվածների ընտանիքներում երեխաներ են ծնվել։ Հայաստանում 31 ծնունդ է գրանցվել, 11-ը՝ Երևանում, 20-ը՝ մարզերում։Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտնեց Փաշինյանի խոսնակ Բաղդասարյանը։Խոսելով բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերի մասին՝ Բաղդասարյանն ասաց․«Շուրջ 50 տոկոսի 100.000-ական դրամի փոխանցումներն արդեն իրականացվել են»։ Տեսնել ավելին
Գարեգին Հարությունյանը զոհվեց քաջի մահով՝ թշնամուց...
12:51   07/10/2023
Գարեգին Հարությունյանը զոհվեց քաջի մահով՝ թշնամու հատուկջոկատայիններից միայնակ պաշտպանելով Արցախի գյուղերից մեկը, որտեղ ընթանում էր խաղաղ բնակչության տարհանումը։«Գարեգինի պաշտպանության շնորհիվ հնարավոր դարձավ տարհանել բոլորին, և նա իր անունը հավերժացրեց հայրենիքի պատմության մեջ։Խոսքեր չկան, միայն հույզեր... Հերո՜ս», - գրված է «ՀայաՔվե»-ի ֆեյսբուքյան էջում։ Տեսնել ավելին
Հայաստանում հաշվառվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տե...
09:31   07/10/2023
Հայաստանում հաշվառվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց 99,2 տոկոսը:Հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:«Ժամանածների թվի մեջ փոփոխություն չկա, այն շարունակում է մնալ 100 հազար 632:Զգալիորեն, ժամ առ ժամ աճում է հաշվառված և արդեն իսկ նույնականացված անձանց թիվը։ Այս պահի դրությամբ այն կազմում է 99,2 տոկոս։ Վստահ ենք, որ առաջիկա մեկ-երկու օրերի ընթացքում այս թիվը կհասնի 100 տոկոսի»,- ասաց Բաղդասարյանը։Նրա խոսքով Տեսնել ավելին
Արցախից ավելի քան 100 բռնի տեղահանված տեղավորվել է...
15:40   06/10/2023
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Մարիաննա Բաղրյանը, ով 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով տեղահանվել է Արցախի Ավետարանոց  համայնքից, իսկ այժմ Ստեփանակերտից է մոր հետ մի կերպ հասել Արտաշատ։«Այստեղ տեղավորվել են այն մարդիկ, ովքեր անելանելի վիճակում էին հայտնվել՝ կամ գնալու տեղ չունեին, կամ արդեն հոգնել էին մեքենան վարելուց և դիմել են Արտաշատի համայնքային իշխանություններին իրենց տեղավորելու համար։ Նրանք միջամտել են և իրենց հնարավորության սահմաններու Տեսնել ավելին
Արցախի պետական գործիչներին ազատ արձակելու համար պա...
10:19   06/10/2023
 «Վերջին օրերին ադրբեջանական իշխանության կողմից Արցախի պաշտոնաթող ու գործող առաջնորդների, հանրային-պետական գործիչների ազատազրկումներն ու առևանգումները բացահայտ անօրինական են և բացարձակ կամայական, հանցավոր արարքներ են:Այս որոշումները բացառապես պայմանավորված են ադրբեջանական իշխանության հայատյաց ֆաշիստական քաղաքականության, վրեժի շարժառիթներով:Արցախի նախագահները, Ազգային ժողովը, պետական մյուս ինստիտուտները խորհրդանշում են Արցախի պետականությունը, հայ ժողովրդի անկոտրում ոգին ու մեր զարթոնքը, մեր Տեսնել ավելին
Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանումը էթնիկ զ...
10:20   04/10/2023
120.000 էթնիկ հայերի բռնի տեղահանումը Լեռնային Ղարաբաղից ադրբեջանական ուժերի կողմից իրականացվող էթնիկ զտումների վառ օրինակ է։Այս մասին ասվում է Win Without War կազմակերպության ղեկավար Սթիվեն Մայլզի հայտարարության մեջ, փոխանցում է news.am-ը:«Մենք խորապես մտահոգված ենք և ուշադիր հետևում ենք Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող վերջին իրադարձություններին։ Մենք խստորեն դատապարտում ենք 120,000 էթնիկ հայերի բռնի տեղահանումը, որը, ըստ երևույթին, ադրբեջանական ուժերի կողմից Տեսնել ավելին
Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին և Բակո...
19:47   03/10/2023
Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին և Բակո Սահակյանին, ինչպես նաև Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին ձերբակալելու մասին լուրը հաստատում է ադրբեջանական ԱՊԱ պետական գործակալությունը՝ հղում անելով իրենց երկրի պետական անվտանգության ծառայությանը։Նշվում է, որ Արցախի նախկին նախագահներին ու ԱԺ նախագահին ձերբակալել են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ներկայացուցիչները, նրանց տեղափոխվել են Բաքու։ Տեսնել ավելին
Երազում էր օդաչու դառնալ. դիրքեր սնունդ տանելիս հա...
15:51   03/10/2023
Գեղարքունիքի մարզի Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխելիս հոկտեմբերի 2-ին ադրբեջանական զինված ուժերի կրակի հետևանքով զոհված 21-ամյա Արամ Քոչարյանը Երևանից էր։Զոհված զինծառայողի մտերիմները NEWS.am-ին պատմել են, որ Արամը տան միակ տղան էր, ուներ մեկ քույր։Արամի ընտանիքն ապրում է Կոմիտասում։ 21-ամյա Արամը սովորում էր Սլավոնական համալսարանում՝ «Կառավարում» բաժնում։ Նա բանակ էր զորակոչվել 2023 թվականի հունվարի 9-ին։«Երազում էր օդաչու դառնալ։ Արամը խելացի է Տեսնել ավելին
Արցախից հեռացան նաև ոստիկաններն ու փրկարարները...
13:40   03/10/2023
Այս գիշեր Արցախից հեռացել են նաև ոստիկաններն ու փրկարարները։«Որոնողական աշխատանքները վերջին օրերին որևէ արդյունք չէին տալիս, և դրանք դադարեցվել են», - Ազատությանը տեղեկացրեց Արցախի ՆԳՆ խոսնակ Հունան Թադևոսյանը։Բենզինի պահեստի պայթյունի վայրում գտնված մասունքները տեղափոխվել են Երևան՝ գենետիկ փորձաքննության համար։Թե՛ պայթյունի և թե՛ մարտական գործողությունների հետևանքով անհետ կորածներ կան, սակայն հստակ թիվ առայժմ չի հրապարակվել։Հունան Թադևոսյանի փոխանցմամբ՝ Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը Ստեփանա Տեսնել ավելին
Ուղեցույց՝ բռնի տեղահանված արցախցիներին կառավարութ...
11:05   03/10/2023
ԼՂ դեմ իրականացված ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 24-ին և դրանից հետո բռնի տեղահանված բոլոր անձինք ՀՀ կառավարության որոշմամբ կստանան 100 հազար դրամ միանվագ աջակցություն՝ առաջնային կարիքների ծախսերի ապահովման համար։Աջակցության ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է հետևել նշված քայլերին՝  Քայլ 1. Աջակցությունից օգտվելու համար պարտադիր է, որ անձը հաշվառված լինի ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների բազայում։ Նրանք, ովքեր Հայաստան մուտք գործելիս հաշվառում չեն անցել, պետք է մոտ Տեսնել ավելին
Կարմիր խաչը դեռևս չի տեսակցել Ադրբեջանի կողմից օրե...
16:48   02/10/2023
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեռևս չեն տեսակցել Ադրբեջանի կողմից գերեվարված Ռուբեն Վարդանյանին, Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին և Դավիթ Բաբայանին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։«Սա այն թեման է, որ չափազանց կոնֆիդենցիալ է, ես չեմ կարող ընթացակարգերով կիսվել։ Մենք թիվ և ընթացակարգ չենք հրապարակում։ Եթե տեսակցություն լինում է՝ ապա հաստատում ենք, ասում ենք՝ այո տեսակցել ե Տեսնել ավելին
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հայկական դիրքեր...
14:00   02/10/2023
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ:Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: Տեսնել ավելին
Արցախից տեղահանված ընտանիքում երկվորյակ է ծնվել...
10:01   01/10/2023
Արցախից տեղահանված ընտանիքում երկվորյակ է ծնվել՝ Արթուրը և Մանեն։ Այդ մասին հայտնում են Սլավմեդ ԲԿ-ից։  «Հաշվի է առնվել հղիի հոգեբանական ծանր վիճակը, լույս աշխարհ են եկել զույգ առողջ բալիկներ»։ Տեսնել ավելին