Ապրիլի 17-29-ը հանրապետությունում գրանցված առավելա...
17:50   29/04/2024
Արևադարձային տաք օդի ալիքի գործունեությամբ պայմանավորված` ապրիլի 17-29-ին հանրապետության մի շարք շրջաններում ցերեկային ժամերին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքները։Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Տեսնել ավելին
Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք...
13:28   28/04/2024
Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը. Հանրապետության տարբեր հատվածներում քաղաքացիները մեքենաներով փակում են միջպետական ճանապարհները, այդպիսով իրենց աջակցությունը հայտնելով տավուշցիներին։ Տեսնել ավելին
Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահ...
10:55   28/04/2024
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և մեկնաբան, հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը։ Սահակ Սահակյանը կազմել և հրատարակել է հայոց ազատամարտի երգերի ժողովածու` կից մեկնաբանություններով։ Սահակ Սահակյանը Հայաստանի անկախությունից ի վեր անդամագրվել էր Հայ Յեղափոխական Դաշնակցությանը։Նրա ազատաշունչ երգերի տակ հայ կամավորական ջոկատները հաղթանակներ են տարել Արցախյան գոյապայքարում։ Տեսնել ավելին
Սա իմ հոգևոր տարածքն է, և որևէ մեկը, ով էլ ուզում ...
12:34   27/04/2024
Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության ղեկավարի հրահրմամբ, Կիրանցում լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։«Այն ապօրինի գործընթացը, որն սկսել է ՀՀ կառավարությունն իր տարաբնույթ գործընկերների հետ, մեզ համար անընդունելի է»,-ասաց Սրբազանը։Նա անդրադարձավ նախօրեին Կիրանցում տեղի ունեցած միջադեպին։«Երեկ գիշեր մգեցված ապակիներով, առանց պետհամարանիշի մեքենայով, անհայտ ինքնության մարդիկ գաղտագողի մուտք են գործել այն հատվածները, որոնք իբր պետք է հանձնվեն։  Տեսնել ավելին
Երեկ գիշեր մգեցված ապակիներով մեքենայով անհայտ ինք...
11:50   27/04/2024
Երեկ գիշեր մգեցված ապակիներով, առանց պետհամարանիշի մեքենայով, անհայտ ինքնությամբ մարդիկ գաղտագողի մուտք են գործել այն հատվածները, որոնք իբր պետք է հանձնվեն, այս մասին այսօր կիրանցում լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։«Եթե ձեր գործն անկեղծ է, ինչո՞ւ եք այդպես մգեցված ապակիներով գալիս»,-ասաց Բագրատ Սրբազանը։ Տեսնել ավելին
Ոստիկանները բիրտ ուժ կիրառեցին ԱԺ պատգամավորի նկատ...
16:04   26/04/2024
Քաղաքացիներն այսօր ևս նախաձեռնել են անհնազանդության ակցիաներ։ Այս պահին փակել են Հրազդան-Երևան  ճանապարհը։Քաղաքացիների հետ անհնազանդության ակցիային մանսակցում է նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։Ոստիկանները բիրտ ուժ կիրառելով՝ բերման ենթարկեցին ԱԺ պատգամավորին։ Տեսնել ավելին
Ես ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ար...
13:43   26/04/2024
ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը ՌԴ հայերի միության կազմակերպած միջոցառման ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը։«Ես ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը»,-նշել է նա։ Տեսնել ավելին
Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող...
18:30   25/04/2024
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն ընդգծում է․«Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց, եթե այս հատվածում տեղի ունենա «սահմանազատում» կոչեցյալը։Ուղիղ գծով մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող, ինչը նշանակում է, որ այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում»։ Տեսնել ավելին
Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճ...
13:21   25/04/2024
Կիրանց–Ոսկեպար ճանապարհին, երբ ոստիկանությունը փորձում էր բերման ենթարկել փողոցը փակած քաղաքացիներին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի և ևս մեկ քաղաքացու ինքնազգացողությունը վատացավ։Գառնիկ Դանիելյանը ուշագնաց եղավ ոստիկանների հետ բախման հետևանքով։ Տավուշցիներից մեկի ոտքն էլ վնասվեց։ Տեսնել ավելին
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում...
09:47   25/04/2024
Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի, այս մասին հայտնում են «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունից։«Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության»,- գրված է նախաձեռնության ֆեյսբուքյան էջում։Հիշեցնենք, որ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։ Տեսնել ավելին
Վիրահայերը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կա...
18:24   24/04/2024
Թբիլիսիում վիրահայերը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացնում, գրել է Aliq.ge-ն։ «Վրաստանի Հայ համայնք» հասարակական կազմակերպությունը նաև  ցուցահանդես է կազմակերպել, որտեղ ցուցադրված են ինչպես դրվագներ 1915 թվականի ցեղասպանությունից, այնպես էլ 2020-ից ի վեր Արցախի տարածքում տեղի ունեցած ոճրագործություններից, որոնք նույն ձեռագիրն ունեն։ Տեսնել ավելին
«Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշց...
15:09   24/04/2024
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը տեսակցել է Տավուշի պայքարի առաջնորդներից Սուրեն Պետրոսյանին, ով, Թովմասյանի խոսքով, «քաղբանտարկյալ է, սկզբունքների բանտարկյալ»:Պատգամավորը հայտնել է, որ Պետրոսյանին չեն տրամադրել որևէ փաստաթուղթ, թե ինչի համար են բերման ենթարկել, ինչ մեղադրանք(ներ) են առաջադրվել: Պարզապես մեկուսացրել են և տարել Ձերբակալվածների պահման վայր:«Սուրեն Պետրոսյանը վստահեցրեց, որ ոստիկաններն իրեն որևէ իրավական պահանջ չեն ներկայացրել, որևէ հայտարարություն չեն արել, թե ինչ են պահանջում հավ Տեսնել ավելին
Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավել...
11:46   24/04/2024
Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել CNN-ին: Նա պատասխանել է հայտնի մեկնաբան Քրիստան Ամանպուրի հարցերին, որոնք վերաբերել են Ռուբեն Վարդանյանի վիճակին, որը ապրիլի 5-ից հացադուլ է հայտարարել՝  պահանջելով անհապաղ ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։ Ստորև թարգմանաբար ներկայացվում է Դավիթ Վարդանյանի հարցազրույցը.- Դավիթ, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար…նախ, ե՞րբ եք վերջին Տեսնել ավելին
Իրենք «մոռանում են», որ Թուրքիայի կամ Ադրբեջանի ագ...
21:11   23/04/2024
Հանրապետության հրապարակից մեկնարկեց ավանդական դարձած ջահերով երթը։ Այնտեղ էր նաև Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը։ «Հրապարակ»-ի հարցին, որ այս օրերին Բագրատ Սրբազանը կանգնած է Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների կողքին և պայքարում է նրանց հետ, իսկ իշխանական քարոզչամեքենան թեզն է առաջ տանում, թե Բագրատ Սրբազանը «ռուսական ագենտ» է Հայաստանում,  Տեր հայրը արձագանքել է․«Բագրատ Սրբազանը պարտադիր պետք է այնտեղ լիներ, քանի որ Տավուշի թեմի առաջնորդն է, և ոչ միայն Բագրատ Սրբազանը։   Տեսնել ավելին
«Տատիկ-պապիկ»-ը Ադրբեջանը ներկայացնում է որպես «իր...
19:11   23/04/2024
«Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենը» ահազանգում է․«Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է յուրացնել Արցախի մշակութային ժառանգությունը։ Ադրբեջանի իշխանությունների թիրախում այս անգամ հայտնվեց Մե՛նք ենք մեր սարերը հուշարձանը, որը ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն»։Հուշարձանը շատերին հայտնի է, որպես «Պապիկ-տատիկ», (արևմտահայերեն՝ Մամիկ և Պապիկ)։ Տեղադրվել է 1967 թվականին, գտնվում է բլրի գագաթին։ Քանդակագործն է Սարգիս Բաղդաս Տեսնել ավելին