Կիրանցի դպրոցում շրջանավարտները նշում են «Վերջին զ...
11:47   24/05/2024
Կիրանց գյուղի դպրոցում մեկնակել է Վերջին զանգի միջոցառումը։ Դպրոցը 9-րդ դասարանն ավարտող 8 շրջանավարտ ունի, հայտնում է «Ազատություն»-ը։Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 24-ին, հանրապետության գրեթե բոլոր դպրոցներում հնչելու է «Վերջին զանգ»-ը: Հանրակրթական դպրոցներում մայիսի 24-ին և 25-ին ավարտական դասարաններում կազմակերպված են «Վերջին դաս» միջոցառումները:Այս տարի վերջին զանգը հնչելու է 1547 կրթական հաստատությունում։  Տեսնել ավելին
Դիլիջանում կասեցվել է մանկապարտեզի խոհանոցի արտադր...
19:35   22/05/2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Դիլիջանի թիվ 6 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում և պարզել, որ այն  գործում է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Տավուշի մարզ, ք. Դիլիջան)։Մասնավորապես՝-խոհանոցի պատերը չեն եղել հարթ, չեն գտնվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել հեշտությամբ լվացվող, անջրանցիկ, չներծծող նյութերից,-առաստաղը կառուցված չի եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, մասնիկների վրա անցանկալի բորբոս Տեսնել ավելին
Մենք կողմ չենք, մենք տան հայրն ենք. ուզում ենք հաշ...
16:48   22/05/2024
Իշխանությունն ուզում է եկեղեցուն իբրև պայքարի կողմ ներկայացնել, որ մեզ մեր հոր կարգավիճակից հանեն ։ Մենք կողմ չենք, մենք տան հայրիկն ենք, ուզում ենք հաշտություն բերել մեր երկրին,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է Տավուշի թեմի հոգևորական Տեր Աբել քահանա Քարտաշյանը։«Մեր ժողովուրդը ստոկհոլմյան սինդրոմի մեջ է, բռնարարը գիտի, որ զոհը որպեսզի որպես զոհ մնա, պետք է վախի մթնոլորտում պահել, իսկ մարդկանց վախեցնելու գործիքը նախկիններն ու հարևան պետության ղեկավարն են։ Իշխանությունը վախ տարածելու միջոցով փորձո Տեսնել ավելին
«Վրեժխնդրություն, սուտ և անտեղյակություն»․ Եկեղեցի...
19:07   21/05/2024
Վրեժխնդրություն, սուտ և անտեղյակություն․ այսպես է եկեղեցին արձագանքել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այսօրվա հայտարարությանը։ Սիմոնյանն ասել էր, թե պետք է առաջիկայում քննարկել եկեղեցին հարկային դաշտային մտցնելու հարցը։«Խնդրո առարկա անձը, փաստորեն, մրցանակակիր լինելով թքելու մեջ, անխոցելի է նաև պոռոտախոսության գործում և առավել անմրցելի՝ անտեղյակության մեջ: Եթե խոսելուց առաջ չի ստացվում՝ գեթ պետք է փորձել դրանից հետո մտածել: Նույնիսկ այդ դեպքում դժվար չէր լինի տեղեկանալ, որ եկեղեցու՝ հարկեր չվճարելու մ Տեսնել ավելին
Այս ժամանակահատվածի ամենակարևոր բառը պետք է լինի գ...
10:13   21/05/2024
Այս շարժման ամենակարևոր զենքը համբերությունն է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։«Շարժումը լավ ալիքի վրա է. թակում է դռները, որոնք հերթով բացվում են։ Ժամանակի ու համբերության խնդիր է միայն, հերթով բոլորը ներսից բացվելու են։ Մարդիկ հոգնել են այսօրվա վիճակից։ Մարդիկ ուզում են լսել մարդու խոսք՝ կարեկից, մտահոգ, կիրթ, և այդ առաքելությունը փայլուն կատարում է Բագրատ Սրբազանը։ Մարդիկ ուզում են լսել վաղվա մասին հստակ խոսք, ինչը Սրբազանն արեց։ Տեսնել ավելին
Կիրանցն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքը փոխվել էր, հ...
17:53   20/05/2024
Բագրատ Սրբազանը Կիրանցից վերադարձել է լրիվ այլ տրամադրությամբ։ Լրագրողներին ասաց՝ իր ճանաչած Կիրանցը չկար։«Գյուղն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքն էր փոխվել, երբ մտանք գյուղ, կարծես, ուրվականների տարածք լիներ, մարդ չկար, ես կյանքում այդպես չեմ տեսել այս գյուղը։  Մարդիկ թաքնվել են իրենց անկյուններում ու մեռելի պես ապրում են, այդ մարդկանց հոգին են սպանել, տարել են պատիվը»,- ասաց Սրբազանը։Գյուղացիները գյուղամեջ են եկել, երբ իմացել են, որ Սրբազանը Կիրանցում է։«Այս աղետը պետք է կանգնի»,- հավելեց Սր Տեսնել ավելին
Լույս չի լինի Երևանի և 5 մարզի մի շարք հասցեներում...
11:50   19/05/2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Երևան քաղաք՝10։00-16:00 Կաշեգործների փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,11։00-16:00 Խորենացի փ. 3ա, 43/Բ, 45ա շենքեր, Խորենացի փ. 45Բ շենք 6-8 մուտքեր, Նար-Դոսի փ. 34 շենք,11։00-17:00 Մյասնիկյան պող. 16-55 առանձնատներ, Խորենացու փ. 7, 9 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդ Տեսնել ավելին
Տավուշի մարզպետը վերահաստատել է, որ գյուղից հողատա...
18:55   17/05/2024
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր Տավուշի մարզպետը ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ փակ հանդիպում է ունեցել սակավաթիվ կիրանցիների հետ՝ վերահաստատելով, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին։ Կրկին խոսվել է փոխհատուցման մասին, ինչն առաջացրել է բնակիչների զայրույթն ու դժգոհությունը։ Չնայած իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից տարվող քարոզչությանը՝ կիրանցեցին շարունակում է դեմ արտահայտվել հայրենի հողը որևիցե գումարի դիմաց հանձնել Տեսնել ավելին
Փորձ է արվում պատասխանատվությունը դնել գյուղի ժողո...
11:59   17/05/2024
Փորձ է արվում պատասխանատվությունը դնել գյուղի ժողովրդի վրա. լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով Կիրանցում տեղի ունեցող զարգացումներին։«Այստեղ 2-3 տան խնդի՞րն է, թե՞ պետության խնդիրը։ Նույնիսկ Կիրանցի գյուղացիներն են այդ մասին ասում։ Ասում են՝ սա պետության հարցն է, հասկանո՞ւմ եք՝ խաբերությունն ուրա գնացել, և ես ասել եմ, որ փորձ է արվում պատասխանատվությունը դնել գյուղի ժողովրդի վրա, ընդ որում՝ պառակտելով իրենց»,-ասաց Սրբազանը։Նա նշեց, որ ոչ թե սա է լավագույն լուծումը,&nbs Տեսնել ավելին
Ձերբակալված քաղաքացիներին ոստիկանության տարբեր բաժ...
15:50   16/05/2024
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է. «Ստանում ենք ահազանգեր այն մասին, որ ձերբակալված քաղաքացիներին ոստիկանության տարբեր բաժիններում պարտադրում են հայտնել հեռախոսի գաղտնաբառը և այդպես ապօրինաբար հասանելիություն են ստանում անձնական գաղտնիք կազմող՝ հեռախոսում պահվող տվյալներին։ Ուստի՝ -Հորդորում ենք ձեր հեռախոսներին տեղադրել գաղտնաբառ։ - Տեղեկացնում ենք, որ ձերբակալվածը պարտավոր չէ ոստիկանությանը հայտնել ո՛չ իր հեռախոսի գաղտնաբառը, Տեսնել ավելին
Սրբազանի առաջնորդած շարժման տապալումից ամենաշատը պ...
09:56   15/05/2024
«Այլընտրանքային նախագծեր» խմբի համակարգող Վահե Հովհաննիսյանը գրել է.«Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն պետք է դառնա ՔՊ-ն։ Այ, հենց իրենք պետք է վախենան այս շարժման տապալումից։ Հիմա նրանք պաշտպանվում են՝ իրենց հայտարարելով «Նիկոլի զինվորներ»։ Որ պատկերացնեք, թե քանի՜ նման «զինվորներ» են եղել աղետաբեր ռեժիմներում։ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման խաղաղասիրական և հումանիստական բնույթը ենթադրում է վենդետաների ու հաշվեհարդարների ԲԱՑԱՌՈՒՄ։ ՔՊ-ն պետք է սրա մասին մտածի ու օգտվի այս Տեսնել ավելին
Երևանում ոստիկանական մեքենան հարվածել է ակցիա լուս...
11:44   14/05/2024
Երևանում ոստիկանական մեքենան հարվածել է Mediahub.am–ի լրագրող Նարե Գևորգյանին, որը լուսաբանում է մայրաքաղաքում անցկացվող ակցիաները։ Կադրերում երևում է, թե ինչպես է ոստիկանական մեքենան հարվածում գծանցումով անցնող լրագրողին։Այս մասին հայտարարություն է տարածել MediaHub-ի խմբագիր Լիա Խոջոյանը:«Այսօր առավոտյան խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանները, վերջին օրերին իրենց բնորոշ վարքագծին հավատարիմ մնալով, բռնություն են կիրառել ոչ միայն ակցիա իրականացնող երիտասարդների ու քաղաքացիների նկատմա Տեսնել ավելին
Սա բացառապես քաղաքական հետապնդում է, որի նպատակը «...
16:14   13/05/2024
Սա բացառապես քաղաքական հետապնդում է, որի նպատակը լռեցնելն է Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, «Իմնեմնիմի» հարոդաշարը փակելն է. «Իմնեմնիմի»-ի գործով դատավարությունից հետո, երբ նիստը նախագահող Տիգրան Ոսկանյանն ինքնաբացարկ հայտնեց, հայտարարեց Նարեկ Սամսոնյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։«Բայց չհաջողվեց, որովհետև տեսնում ենք հաղորդումը հաջողությամբ առաջ է գնում, ցավում եմ, որ 100-րդ թողարկումը կարող էին այսօր ազատ արձակվելով՝ Նարեկը և Վազգենը վարել, բայց ոչինչ, կարծում եմ՝ հեռու չի այդ օրը»,-աս Տեսնել ավելին
Ավելի քան 80 քաղաքացի է բերման ենթարկվել...
09:13   13/05/2024
Երևանում անհնազանդության ակցիաների արդյունքում 88 քաղաքացի է ոստիկանություն բերման ենթարկվել։Հիշեցնենք, որ մայրաքաղաքում վաղ առավոտից կրկին մեկնարկել են անհնազանդության խաղաղ ակցիաները։ Տեսնել ավելին
«Յոթ տղամարդով ծեր կնոջ հախից մի կերպ եկան...». սա...
12:04   12/05/2024
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Այս և բազմաթիվ այլ լուսանկարներ ու տեսանյութեր մեր ոստիկանությանը պատիվ չի բերում:«Յոթ տղամարդով ծեր կնոջ հախից մի կերպ եկան...»: Սա հայ ոստիկանի պատիվն ու արժանապատվությունը ոտնահարող արարքներ են:Եթե այսպես շարունակվի՝ ընդդիմադիր ցուցարար սպանելու համար Նիկոլը ոստիկանության ղեկավարությանը պարգևավճար և կոչումներ է տալու»: Տեսնել ավելին