Արսեն Մարտոյանը, Գեւորգ Մուրադյանը, Գոռ Մաթեւոսյան...
19:40   29/07/2022
ՀՅԴ–ականներ Արսեն Մարտոյանը, Գեւորգ Մուրադյանը, Գոռ Մաթեւոսյանն ազատ կարձակվեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Աբգար Պողոսյանը։«Մանրամասները հաջորդիվ կներկայացնենք։ Տարոն Մանուկյանը եւ Գոռ Սարգսյանը կշարունակեն մնալ կալանքի տակ»,- գրել է նա։ Տեսնել ավելին
Խոսրովի անտառում հրդեհ է բռնկվել, հրդեհաշիջման աշխ...
18:07   29/07/2022
Հուլիսի 29-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում «Անտառային տարածքներում առաջացած խոշոր հրդեհների մարման աշխատանքների իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժության անցկացման ժամանակ մոտ 500 մետր հեռավորության վրա՝ անտառածածկ տարածքում, հրդեհ է բռնկվել։Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ուսումնավարժությանը ներգրավված ԱԻՆ ՓԾ ստորաբաժանումները և ՊՆ ուղղաթիռը։Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։48-ին։ Այրվել է մոտ 3000 քմ անտառածածկ տարածք։ Տեսնել ավելին
Աշխատանքային գրաֆիկի փոփոխություն՝ Անձնագրային և վ...
17:21   29/07/2022
Հաշվի առնելով անձնագրային և վիզաների վարչությունում ու տարածքային անձնագրային ստորաբաժանումներում ներկայումս գոյացող հերթերը՝ ոստիկանության պետի հրամանով առաջիկա մի քանի շաբաթ օրերին, մասնավորապես՝ հուլիսի 30-ին, օգոստոսի 6-ին, 13-ին, 20-ին ու 27-ին անձնագրային և վիզաների վարչությունն ու տարածքային անձնագրային ստորաբաժանումները կաշխատեն սովորական աշխատանքային ռեժիմով՝ ժամը 9-ից 18-ը։Բացի այդ, նշված ծառայություններում քաղաքացիների սպասարկումն իրականացվում է առանց ընդմիջման՝ հերթափոխով՝ աշխատանքնե Տեսնել ավելին
Դոլարի առքի նվազագույն գինը 407 դրամ է. տարադրամի ...
15:10   29/07/2022
Rate.am կայքը տվյալներ է ներկայացրել բանկերում արտարժույթի գների վերաբերյալ։Դոլարի առքի նվազագույն գինը 407 դրամ է, վաճառքինը՝ 415 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 422 դրամ է։ Ռուբլու առքի նվազագույն գինը 5.68 դրամ է, վաճառքինը՝ 6.65։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 7.30 դրամ է։Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 407 դրամով, վաճառվում՝ 425 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 440 դրամ է։ Տեսնել ավելին
Վերդիի «Օթելլոն» հնչել է «Արամ Խաչատրյան» համերգաս...
13:37   29/07/2022
«Արամ Խաչատրյան» համերգասրահում համաշխարհային օպերային աստղերի կատարմամբ հնչել է Վերդիի «Օթելլո» օպերան:Օպերայի համերգային կատարմանը հետևել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:Ելույթ են ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, Հայաստանի ազգային ակադեմիական և Երևանի ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախմբերը:Օթելլոյի Տեսնել ավելին
Սենատի հատկացումների օրինագծով առաջարկվում է 2 մլն...
12:08   29/07/2022
Միացյալ Նահանգների Սենատի Հատկացումների հանձնաժողովը հուլիսի 28-ին հրապարակել է իր 2023թ. ֆինանսական տարվա հատկացումների օրինագիծը, որով վերահաստատվում է Ազատության աջակցության ակտի 907-րդ լրացումը և առաջարկվում է 2 մլն դոլար՝ Արցախում ականազերծման աջակցության համար, ինչպես նաև մարդասիրական օգնություն՝ տեղահանված հայերին օգնելու համար, այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Ամերիկայի հայկական համագումարից:Մասնավորապես, Հանձնաժողովի զեկույցում հայտարարվում է, որ «մինչև 2,000,000 դոլար՝ մարդասիրակ Տեսնել ավելին
Երևանում և ևս վեց մարզում լույս չի լինի...
10:31   29/07/2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Երևան քաղաքում՝11:00-17:00 Տերյան փ. 68ա շենք, Կորյունի փ. 13, 13ա, 15ա շենքեր, Մաշտոցի պող. 31 շենքի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ա․Խաչատրյան փ. 30, 32 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ա․Խաչատրյան 1-ին նրբ․ 2, 4 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տեսնել ավելին
Շուռնուխում 4 ընտանիք բնակարանամուտ կտոնի. բանալին...
10:30   29/07/2022
Գորիս խոշորացված համայնքի միջոցներով Շուռնուխում վերակառուցվել է համայնքային ենթակայության շենքը: Շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են: Արդյունքում՝ սահմանամերձ բնակավայրի 4 ընտանիք բնակարանամուտ կտոնի, այս մասին հայտարարել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը:Բնակարանների բանալիները կհանձնվեն առաջիկայում:Համայնքի միջոցներով, գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ սահմանամերձ բնակավայրում բազմաթիվ ծրագրեր են իրականացվում. փոքրիկների համար խաղահրապարակ է կառուցվում, ավարտվել են նաև մանկ Տեսնել ավելին
«Խոսրովի անտառ»-ում ֆոտոթակարդները կրկին նկարահանե...
10:29   29/07/2022
Շրջական միջավայրի նախարարությունը հայտնում է, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին:«Ընձառյուծը Հայաստանի կենդանական աշխարհի ամենատպավորիչ և կովկասյան էկոտարածաշրջանի ամենավտանգված կենդանատեսակներից մեկն է: Ներկայումս կովկասյան ընձառյուծը, ընդգրկված է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգայ Տեսնել ավելին
Yandex-ի պարզաբանումը՝ օնլայն տաքսիների թանկացման ...
20:09   28/07/2022
Տևական ժամանակ է, ինչ Հայաստանում օնլայն տաքսի ծառայություն իրականացնող ընկերությունները բարձրացրել են ծառայության սակագները: Պատճառներից մեկն այն է, որ այս տարի Հայաստան են ժամանել մեծ թվով զբոսաշրջիկներ, որոնք օգտվում են տաքսիների օնլայն ծառայություններից, մասնավորապես Yaxndex Go հավելվածից: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են Yaxndex Go ծառայությունից:«Այդ պատճառով, այս պահին տաքսու պահանջարկը շատ ավելի շատ է, քան առաջարկը: Բացի այդ, քաղաքում միշտ շատ են խցանումները, դրա համար մերթընդմեր Տեսնել ավելին
Թաղավարդի և Կարմիր շուկայի ուղղությամբ կրակոցները ...
18:02   28/07/2022
Արցախի Հնարապետություն ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Հուլիսի 28֊ին՝ ժամը 11:45֊ի սահմաններում, ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։Կրակոցները տևել են շուրջ 20 րոպե, որի հետևանքով փափուշտները թափվել են համայնքների բնակելի հատվածներում։ Այս պահի դրությամբ ձեռք բերված տեղեկությունների համաձայն՝ խոցվել է Կարմիր շուկա համայնքի բնակիչներից մեկին պատկանող տան պատուհանը, նույն տան բակում հայտաբե Տեսնել ավելին
Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործ...
15:47   28/07/2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ կասեցվել է անհատ ձեռանարկատեր Սերգեյ Սարգսյանին պատկանող կաթնամթերքի (պանրի) արտադրամասի արտադրական գործունեությունը (Լոռու մարզ, ք. Վանաձոր):Որոշման հիմքը Տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչների վերահասկողական միջոցառումների ընթացքում արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն են:Մասնավորապես՝ պանրի հասունացման պահեստը չի պահվել մաքուր և նորոգ վիճակում, չի ունեցել խոնավ մաքրման և ախտահանման հնարավորություն, հատակը Տեսնել ավելին
Ադրբեջանի ԶՈՒ-ն անկանոն կրակահերթ է բացել Թաղավարդ...
12:03   28/07/2022
Ադրբեջանական զինուժն անկանոն կրակահերթ է բացել Թաղավարդ-Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունից:Ոստիկանության Մարտունու շրջանային բաժնից հաղորդել են, որ ժամը 11:45-ի սահմաններում, ադրբեջանցիները մոտ 20 րոպե տևողությամբ` հրաձգային տարբեր զինատեսակներից ինտենսիվ կրակ են վարել Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։Տուժածներ չկան:Իրավապահ կառույցներն այս պահին ռուսական խաղաղապահ զորակազմի հետ իրականացնում են ստուգումն Տեսնել ավելին
Կապանցին մեքենան արագ վարելու համար դիտողություն է...
09:56   28/07/2022
ՀՀ քննչական կոմիտեի  Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի և 195-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ երեկ Կապանում նռնակի գործադրմամբ կատարված խուլիգանության հանգամանքները պարզելու ուղղությամբ:ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. հուլիսի 27-ին՝ ժամը 00:50-ին. ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվ Տեսնել ավելին
Մարզերում և Երևանում մինչև վեց ժամ լույս չի լինի...
09:26   28/07/2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Երևան քաղաքում՝10։30-16։30 Ձորագյուղ ազգագրական թաղամաս 21/1, 44 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Թումանյան փ․ 21/1, 3 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,11:00-16:00 Նուբարաշենի 3փ. 1-24; 5փ. 1-21; 6փ. 1-24 սեփական տներ,11:00-17:00 Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Մոլդովակա Տեսնել ավելին