Շփման գծի ողջ երկայնքով իրադրությունը հարաբերական ...
20:06 04/08/2022
Օգոստոսի 4-ին՝ ժամը 19:00-ի դրությամբ, շփման գծի ողջ երկայնքով օպերատիվ-մարտավարական իրադրությունը հարաբերական կայուն է: Օրվա ընթացքում էական խախտումներ չեն գրանցվել:Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ շարունակաբար քայլեր են ձեռնարկվում իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ:
Տեսնել ավելին
Երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներ...
18:09 04/08/2022
Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:Մայրաքաղաքում այսօր ցերեկը, օգոստոսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 5-8-ին երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Մարզերում այսօր կեսօրից հետո, օգոստոսի 5-8-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Տեսնել ավելին
Հուլիսի 1-ից Սևանում գործում է 3 հանրային լողափ, ո...
18:07 04/08/2022
Ստացված ահազանգերի հիման վրա «Սևան» ազգային պարկի և հանրային N1 լողափի սպասարկումն իրականացնող տնտեսվարողի կողմից աշխատանքներ են իրականացվել և շտկվել են բարձրաձայնված բոլոր խնդիրները։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։«Վերանորոգվել են հանդերձարանները և հանրային սանհանգույցներըՎճարովի պառկելաթախտերը հեռացվել են անվճար շվաքարանների տարածքիցԻրականացվում է պատշաճ աղբահանությունՀիշեցնենք, որ հուլիսի 1-ից Սևանում գործում է 3 հանրային լողափ, որտեղ առկա են հետևյալ անվճար ծառայությո
Տեսնել ավելին
Գիշերը քնած ժամանակ հանկարծամահ է եղել եռամսյա հավ...
17:53 04/08/2022
Օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը քնած ժամանակ հանկարծամահ է եղել ՀՀ ՊՆ N զորամասի եռամսյա վարժական հավաքի մասնակից, պահեստազորային շարքային Ատոմ Ռազմիկի Հարությունյանը (ծնվ. 1978թ.)։Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Ատոմ Հարությունյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար։
Տեսնել ավելին
Կոչ ենք անում կողմերին ցուցաբերել զսպվածություն. Ռ...
15:51 04/08/2022
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը խիստ մտահոգված է Լաչինի միջանցքի շուրջ և շփման գծի այլ հատվածներում իրադրության էսկալացիայի առնչությամբ, այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն։«Ռուս խաղաղապահները գործադրում են բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ տեղում կայունացնելու իրադրությունը: Բոլոր խողովակներով ու բոլոր մակարդակներով՝ ներառյալ և երկրի բարձրագույն ղեկավարությունը, տարվում է ակտիվ աշխատանք երկու կողմերի հետ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Լավրովը սերտ շփման մեջ
Տեսնել ավելին
Արցախում վիրավորված զինծառայողների մի մասը տեղափոխ...
15:10 04/08/2022
Երեկ Արցախում վիրավորում ստացած զինծառայողների մի մասը տեղափոխվել է Երևան։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։Առավոտյան Արցախի ՊԲ-ի տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ վիրավորում ստացած 19 զինծառայողներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր, որոնցից մեկինը՝ ծայրահեղ ծանր: Մյուս վիրավորների վիճակը բավարար է:Հռիփսիմե Խաչատրյանը նշել է, որ վիրավոր զինծառայողները տեղափոխվել են «Մուրացան» զինվորական հոսպիտալ։
Տեսնել ավելին
Շիրակում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործու...
14:47 04/08/2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Ռուբեն Նահապետյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (Շիրակի մարզ, գ. Հացիկ):Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահասկողական միջոցառումների ընթացքում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, մասնավորապես՝ պանրի աղաջրերի համար նախատեսված ջրավազանները մաքուր և նորոգ չեն եղել, արտադրական տարածքը չի ունեցել խոնավ մաքրման և ախտահանման հնարավորություն, տեխնոլոգիական գոր
Տեսնել ավելին
Ադրբեջանական հատուկ ծառայություններն Արցախի քաղաքա...
13:54 04/08/2022
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն Արցախի Հանրապետության քաղաքացիների և պետական կառույցների էլեկտրոնային հասցեներին ու մեսենջերներին կեղծ լուրեր ու սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ են ուղարկում և փորձում խուճապ տարածելով՝ վախի մթնոլորտ ստեղծել։ԱՀ ԱԱԾ-ն համապատասխան քայլեր է ձեռն
Տեսնել ավելին
Մարզերում և Երևանում երկար ժամանակով հոսանքազրկում...
09:57 04/08/2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Երևան քաղաքում՝10:00-16:00 Ավան՝ Աճառյան փ. 6, 8, 10, 12, 18, 20, 22, 24, 26, 26/2, 30 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,11։00-17։00 Թումանյան փ. 31, 31Ա, 33 շենքեր, Հին Երևանցի փ. 57, 59, 61 սեփական տներ, Փարփեցի փ. 15-28 շենքեր, Մաշտոցի պող. 29, 31, 50, 50Ա շենքեր, Մաշտո
Տեսնել ավելին
19 վիրավոր զինծառայողից 4-ի վիճակը ծանր է...
09:54 04/08/2022
Օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ մարտավարական իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է: Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանունները որոշ հատվածներում խախտել են հրադադարի ռեժիմը' կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: ՊԲ ստորաբաժանումների կողմից կորուստներ չկան: Վիրավորում ստացած 19 զինծառայողներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր, որոնցից մեկինը' ծայրահեղ ծանր: Մյուս վիրավորների վիճակը բավարար է:
Տեսնել ավելին
Արցախում վիրավոր զինծառայողներից մեկը ծայրահեղ ծան...
19:06 03/08/2022
Արցախում վիրավորներից 1 հոգի ծայրահեղ ծանր վիճակում է, 1 հոգի ծանր վիճակում է, մնացածի վիճակը միջին և թեթև է գնահատվում:Այս մասին հայտնել է Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը։Նա նշել է, որ գրեթե բոլորի մոտ բեկորային վնասվածքներ են:
Տեսնել ավելին
Արցախի ԱԳՆ-ն կոչ է անում միջազգային հանրությանը հա...
18:09 03/08/2022
Արցախի Հանրապետության արտաքին գործերին նախարարությունը խստիվ դատապարտում է Ադրբեջանի կողմից վերջին օրերին Արցախի նկատմամբ ագրեսիվ գործողությունների նոր ալիքը և այն որակում որպես հայատյացության դրսևորում, տարածաշրջանում խաղաղության ու կայունության խախտման, ինչպես նաև խաղաղապահ առաքելության վարկաբեկման հերթական բիրտ փորձ։ԱՀ ԱԳՆ-ն կոչ է անում միջազգային հանրությանը հասցեական որակավորում տալ Ադրբեջանի գործողություններին և կիրառել համապատասխան քայլեր՝ սանձելու պաշտոնական Բաքվի ապակառուցողական ք
Տեսնել ավելին
Արցախի նախագահը մասնակի զորահավաք է հայտարարել...
17:36 03/08/2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ 2022 թվականի օգոստոսի 3-ից հանրապետությունում հայտարարվել է մասնակի զորահավաք:
Տեսնել ավելին
2 զոհ, 14 վիրավոր. Արցախի ՊԲ-ն տվյալներ է հայտնում...
17:33 03/08/2022
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: Այս մասին հաղորդում է Արցախի ՊԲ-ն:ԱՀ
Տեսնել ավելին
Մեկ զինծառայող զոհվել է, ութ զինծառայող վիրավոր է...
16:08 03/08/2022
Ժամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են հարվածային անօդաչու թռչող սարքեր,ինչի հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ մեկ զինծառայող: Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։Եվս 8 զինծառայող ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ: Հետագա զարգացումների վերաբերյալ կտեղեկացնենք հաջորդիվ:
Տեսնել ավելին

.png)
.png)