Աշնան մեղեդի․ պոեզիայի երեկո՝ նվիրված Վահան Տերյան...
21:16   21/11/2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային աջակցությամբ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ) Նինոծմինդա քաղաքում իրականացրել է «Աշնան մեղեդի․ պոեզիայի երեկո» խորագրով միջոցառումը՝ նվիրված ականավոր բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանին։Երեկոյի ընթացքում հայերեն և վրացերեն հնչել են տերյանական պոեզիա, երգ ու երաժշտություն՝ գրված բանաստեղծի ստեղծագործությունների հիման վրա։ Կատարումներով հանդես են եկել երգիչներ Մավր Մկրտչյանը և Վահագ Ռաշը Տեսնել ավելին
Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլն իր կեսդարյա ...
20:24   18/11/2022
Նոյեմբերի 17-ին Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմահարթակից իր 50-րդ հոբելյանական համերգաշրջանը ավարտեց Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը։ Անսամբլը իր  կեսդարյա պատմությամբ ներկայացավ երևանյան հանդիսատեսին, ներկայացվեցին հայ ժողովրդական երգի և պարի յուրօրինակ բեմական մշակումներ, որոնք տաղանդավոր արտիստների արդեն մի քանի սերունդ մեծ նվիրումով ներկայացնում է իր հանդիսատեսին ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս։Համերգին գեղարվեստական ողջույններով հանդես եկան Տեսնել ավելին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա ...
12:09   18/11/2022
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 19։00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը՝ Անդրեաս Օտտենզամերի դիրիժորությամբ։Համերգային ծրագրում ընդգրկված են՝ Ֆելիքս Մենդելսոնի Երկու մաս «Փառաբանության հիմն» թիվ 2 Սիմֆոնիայից, Իգոր Ստրավինսկու «Հրեղեն հավքը» սյուիտը (1919թ․ տարբերակ), Յոհաննես Բրամսի Թիվ 1 Սիմֆոնիան։  Անդրեաս Օտտենզամերը, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունեցել ե՛ւ որպես մենակատար, ե՛ւ ղեկավարել է նվագախումբը, ընդգծու Տեսնել ավելին
«Փոթորիկ Կովկասում». Ստեփանակերտում կայացել է 44-օ...
09:07   16/11/2022
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնում տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմի վերաբերյալ հայ և ռուս քաղաքագետների վերլուծական հոդվածների՝ «Փոթորիկ Կովկասում» գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսը:«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ գրքի հայերեն թարգամանությունը լույս է տեսել «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի «Եկ աշխարհը պիրինիք Արցախ» ծրագրի շրջանակներում: Շնորհանդեսին հաջորդեց քննարկում՝ նվիրված 44-օրյա պատերազմին, հետևանքներին ու արդյունքներին: Տեսնել ավելին
Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» լավագույն խաղարկ...
10:29   15/11/2022
Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» լիամետրաժ կինոնկարը, որն անդրադառնում է արցախյան թեմային, «Լավագույն խաղարկային ֆիլմ» մրցանակին է արժանացել Տորոնտոյի Pomegranate միջազգային կինոփառատոնում:Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է Ջիվան Ավետիսյանը՝ շնորհակալություն հայտնելով իրենց աշխատանքը բարձր գնահատելու համար: Նա նաև շնորհակալություն է հայտնել իր թիմին՝ քրտնաջան աշխատանքի համար։Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականին Երևանում:«Դրախտի դարպասը» Ջիվան Ավետիսյանի՝ արցախ Տեսնել ավելին
Ստեփանակերտում կայացել է «Անմահների դիրքը» ներկայա...
15:18   05/11/2022
Նախօրեին Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը ներկայացել է «Անմահների դիրքը» բեմադրության առաջնախաղով: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ռեժիսոր Վահան Խաչատրյանի բեմադրության հիմքում Էդուարդ Զորիկյանի «Անմահների երկիրը» պիեսն է:«Ներկայացումը մեր խղճի պատմությունն է, մեր հոգու պատմությունը: Փորձերի ժամանակ շատ են եղել «լռության րոպեներ»: Հաճախ էինք ինքներս մեզ հարցնում՝ արդյո՞ք մենք արժանի ենք Նրանց մասին խոսելու»,-ասաց բեմադրող ռեժիսոր Վ. Խաչատրյանը: «Անմահն Տեսնել ավելին
Սանկտ Պետերբուրգում բացվել է Յուրի Նիկուլինի անձնա...
08:31   05/11/2022
Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել «Յուրի Նիկուլին. առաջնագծի զինվոր եւ մեծ արտիստ» ցուցահանդեսի բացումը։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։Ցուցահանդեսն անցկացվում է Նիկուլինի ծննդյան 100-ամյակի շրջանակներում։ Արտիստի իրերը ներկայացված են հրետանու ռազմապատմական թանգարանում։ «Այստեղ ներկայացված են Նիկուլինի կյանքի հիմնական կողմերը՝ մանկությունը, զորամասը, եւ սա նրա կյանքի գրեթե յոթ տարին է, կինոն եւ, իհարկե, ամենակարեւորը՝ կրկեսը», - հայտարարել է արտիստի թոռը՝ Յուրի Նիկուլինը։Ցուցահանդեսի ա Տեսնել ավելին
Երևանում համերգով հանդես կգա աշխահահռչակ սոպրանո Հ...
08:26   05/11/2022
«Երևանյան հեռանկարներ» 23-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Երևանում համերգով հանդես կգա աշխահահռչակ սոպրանո Հիբլա Գերզմավան։«Երեւանյան հեռանկարներ միջազգային երաժշտական 23-րդ փառատոնը ներկայացնում է աշնանային հաջորդ աննախադեպ մշակութային  իրադարձությունը Երեւանում: Առաջին անգամ Հայաստանում հանդես կգա աշխարհահռչակ սոպրանո Հիբլա Գերզմավան: Հիշարժան համերգը տեղի կունենա նոյեմբերի 12-ին ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում: Տեսնել ավելին
«Մի անգամ Երեւանում»․ Հայաստանում եւ Ռուսաստանում ...
12:17   03/11/2022
2023 թվականին կլրանա մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի մահվան 40-րդ տարելիցը։ Այդ կապակցությամբ կլինեն  բազմաթիվ իրադարձություններ եւ նախագծեր, որոնցից  մեկը  «Մի անգամ Երեւանում» հիշատակի երեկոն է, որը կանցկացվի Ռուսաստանի եւ Հայաստանի 20 խոշոր քաղաքներում: Միջոցառումը անցկացնելու է Առնո Բաբաջանյանի հիշատակի ֆոնդը: Նոյեմբերի 13-ին՝ ժամը 19-ին, Ա.Բաբաջանյանի անվան դահլիճում կանցկացվի համերգներից առաջինը՝ ռուս հայտնի արտիստ Սերգեյ Կռիլովի, ինչպես նաեւ երիտասարդ հայ տաղանդնե Տեսնել ավելին
Կեսդարյա Հորովելի հոբելյանը՝ Երևանում...
12:28   31/10/2022
Նոյեմբերի 17-ին Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմահարթակից իր 50-րդ հոբելյանական համերգաշրջանը կավարտի Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը։ Անսամբլի կեսդարյա պատմությունն իր մեջ ամփոփում է հայ ժողովրդական երգի և պարի յուրօրինակ բեմական մշակումներ, որոնք տաղանդավոր արտիստների արդեն մի քանի սերունդ մեծ նվիրումով ներկայացնում է իր հանդիսատեսին ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս։ Անսամբլի ակունքներում ստեղծագործել են այնպիսի արվեստագետներ ինչպիսիք են՝ ՀԽՍՀ ժո Տեսնել ավելին
Արամ Սաթյանը վերընտրվել է Հայաստանի կոմպոզիտորների...
10:20   31/10/2022
Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահի պաշտոնում վերընտրվեց Արամ Սաթյանը։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Արամ Սաթյան՝ 56 ձայն, Արամ Հովհաննիսյան՝ 30 ձայն։Չորս քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Նախագահի 3-րդ թեկնածու Ավետիս Բերբերյանն ինքնաբացարկ  է հայտարարել։ Տեսնել ավելին
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվե...
09:45   31/10/2022
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Վահե Շահվերդյանը: Տեսնել ավելին
Մահացել է ռոքնռոլի հիմնադիրներից մեկը` Ջերի Լի Լյո...
12:31   29/10/2022
Կյանքի 88-րդ տարում մահացել է աշխարհահռչակ ամերիկացի երաժիշտ, դաշնակահար, ռոքնռոլի հիմնադիրներից մեկը` Ջերի Լի Լյուիսը։ Այս մասին հայտնում է 117 Entertainment Group-ը, որը ներկայացնում է երաժշտին։Ինչպես նշվում է հրապարակման մեջ, իր կյանքի վերջին տարիներին արտիստը տարբեր հիվանդություններ ու վնասվածքներ ուներ, որոնք, ըստ նրա բժիշկների, «պետք է խլեին նրա կյանքը մի քանի տասնամյակ առաջ»։Երգչի խոսնակ Զաք Ֆարնումը Variety-ին ասել է, որ Լյուիսը մահացել է ԱՄՆ Միսիսիպի նահանգի իր տանը։Ջերի Լի Լյուիսը Տեսնել ավելին
Մատենադարանում տեղի է ունեցել Կլոդ Արմեն Մութաֆյան...
09:26   29/10/2022
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում տեղի է ունեցել հայագետ, պատմաբան Կլոդ Արմեն Մութաֆյանի «Երուսաղեմը և հայերը» գրքի շնորհանդեսը։Ինչպես հայտնում եբ ԿԳՄՍՆ-ից, միջոցառմանը նախարար Վահրամ Դումանյանը կատարած աշխատանքի համար առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Կլոդ Արմեն Մութաֆյանին, նաև շնորհավորել ծննդյան 80-ամյակի կապակցությամբ:«Պարո՛ն Արմեն Մութաֆյան, թեև մաթեմատիկան Ձեր առաջին մասնագիտությունն է, այնուամենայնիվ հսկայական է Ձեր ներդրումը Ֆրանսիայո Տեսնել ավելին
102 տարեկանում մահացել է ֆրանսիացի նկարիչ Պիեռ Սու...
22:45   26/10/2022
Աբստրակտ ոճի ֆրանսիացի նկարիչ Պիեռ Սուլաժը 102 տարեկանում մահացել է: Այս մասին հայտնում է նկարչի պաշտոնական կայքը, սակայն մահվան պատճառներն ու հանգամանքները հայտնի չեն։Նրա աշխատանքներում գերակշռում էին մինիմալիզմի ոճով նկարները եւ սեւ գույնը։2018 թվականին արվեստագետը դարձել է առաջին ֆրանսիացի նկարիչը, ում նկարը կենդանության օրոք վաճառվել է ավելի քան տասը միլիոն դոլարով։Սուլաժի աշխատանքները ներկայացված են Գուգենհայմի եւ Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանների, Վաշինգտոնի արվեստ Տեսնել ավելին