7 հարց․ Մարիամ Ղազանչյան...
14:10 01/07/2021
1․Փոխվե՞լ է թատրոնը։ Փոխվե՞լ են թատրոնի պահանջները, թե՞ դա միայն
ձևի տիրույթում տեղի ունեցող երևույթ է։-Թատրոնը միշտ է փոխվում,անկախ
հանգամանքներից և բնական է,որ փոխվում են նաև պահանջները: 2․Այսօր շատ բան է մատուցվում մոդեռնիստական արվեստի անվան տակ։
Ինչպե՞ս տարբերել արվեստը չարվեստից, ըստ քեզ, կա՞ բանաձեւ։ -Թատրոնը ճաշակի հարց է․ նայած,թե ում
ինչն է դուր գալիս... չես կարող պարտադրել մարդուն, որ սիրի այդ ոճը կամ չսիրի..․ Այ, թատրոնի մասին
իմացությունը կամ մոտեցումը, վերաբերմունքը դա արդեն ե
Տեսնել ավելին
Նոր երաժշտական նախագիծ՝ Dixiealog...
14:24 30/06/2021
Ջազային երաժշտության առանձնահատկություններից
մեկն էլ հենց էքսպերիմենտն է։ Սա երաժշտության այնպիսի տեսակ է, որ փոփոխվում է այնքան,
որքան թույլ է տալիս ստեղծագործողի մտքի թռիչքը։ Հուլիսի 4-ին Մեցցո ակումբում
երկու՝ իրարից տարբեր և յուրահատուկ խմբեր՝ Dialog
project-ը և Arm Strong Dixie-ն հայ
երաժշտասեր հանրությանը կներկայացնեն նոր համատեղ նախագիծ՝ Dixiealog։ Հենց այս նախագծի մասին ենք զրուցել
խմբերի հիմնադիրների՝ շեփորահարներ Տիգրան
Սուչյանի և Լևոն Այվազյանի հետ։ Ի՞նչ նախագիծ է Դ
Տեսնել ավելին
Բրիթնի Սփիրսի քույրը մեկնաբանել է դատարանում նրա տ...
16:04 29/06/2021
Բրիթնի Սփիրսի կրտսերը քույրը՝ Ջեյմի Լինը, խախտել է լռությունը եւ խոսել քրոջ նկատմամբ իրենց հոր խնամակալության մասին։«Միակ պատճառը, որի հետեւանքով ես դա նախկինում չէի անում, այն է, որ զգում էի՝ քանի դեռ քույրս իր անունից հրապարակային չի խոսել, ես իրավունք չունեմ ինչ-որ բան ասելու։ Բայց հիմա, երբ նա ասել է այն, ինչ անհրաժեշտ է համարել, կարող եմ հետեւել նրա օրինակին եւ ասել այն, ինչ անհրաժեշտ եմ համարում»,- ասել է Ջեյմին։Բրիթնիի քույրը պնդում է, որ միշտ սիրել է նրան ու աջակցել․ «Ես գիտակցված որոշու
Տեսնել ավելին
«Փափլիկը» ներկայացումը ներառված է Չեխովի փառատոնու...
14:41 28/06/2021
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը հունիսի 26-27-ը մասնակցել է Չեխովի անվան թատերական միջազգային 15-րդ հեղինակավոր փառատոնին Գի դը Մոպասանի «Ճարպագունդը» պատմվածքի հիման վրա բեմադրված «Փափլիկը» ներկայացմամբ:Հայաստանի թատերական գործիչների միությունից հայտնում են, որ երկու ամիս առաջ ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությանը «Լավագույն ներկայացում» և մի քանի այլ անվանակարգում «Փափլիկը» բեմադրությունը միության կողմից առաջարկվել է Մոսկվայի Ա. Պ. Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնի
Տեսնել ավելին
Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը ...
12:59 28/06/2021
Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնն այս
տարի տոնում է հիմնադրման 90-ամայկը: Հոբելյանի առթիվ թատրոնը հանդես կգա առաջնախաղերով,
առցանց նախագծերով և իր պատմությունը կհանրահռչակի բացառիկ նմուշների ցուցադրությամբ:
Զրույցում թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Փելեշյանն
ասաց՝ երկար ժամանակ ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն աշխատում է Դերենիկ Դեմիրճյանի
«Երկիր հայրենի» դրամայի բեմադրման վրա: Փորձերն ընթանում են, և ներկայացումը բեմ կբարձրան
Տեսնել ավելին
«Արմմոնոն» հյուրընկալվեց Գյումրիում և Արտաշատում...
11:10 13/06/2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարության
աջակցությամբ մայիսի 30-ից հունիսի 15-ը Երևանում, Գյումրիում
և Արտաշատում
իր աշխատանքներն
է շարունակում «Արմմոնո» 19-րդ»
միջազգային թատերական
փառատոնը։«Արմմոնո» միջազգային
թատերական փառատոնն իր գոյության
մեկ ու կես տասնյակից
ավելի տարիների ընթացքում կարողացավ
մեր երկրում ձևավորել ու զարգացնել «մեկ դերասանի թատրոն»-ը:
Փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի
փոխանցմամբ` «Արմմոնո»-ն տարեցտարի ընդլայնում
է իր շրջանակները՝ ի հայտ բերելով նոր անուններ ու հնարավորութ
Տեսնել ավելին
ԱՆՆԱ ԱԽՄԱՏՈՎԱ ԵՎ ՄՈԴԻԼՅԱՆԻ...
15:00 24/05/2021
20-րդ դարասկզբին Փարիզի փոքրիկ սրճարաններից մեկում խաչվեցին
երկու երիտասարդների հայացքներ:
«Ինչ հետաքրքիր հրեա է »,- մտածեց կինը:
«Ինչ հետաքրքիր ֆրանսուհի է ».-մտածեց տղամարդը:
Կինը ճիշտ էր գուշակել, տղամարդը` ոչ: Խաչվեցին բանաստեղծուհի
Աննա Ախմատովայի և նկարիչ Ամադեո Մոդիլյանիի հայացքները: Մայիսյան այդ երեկոյին Ռոտոնդա
սրճարանում Ամադեոն ներկայացավ Աննային վառ դեղին բաճկոնով, լայն գլխարկով և բասկերի
գունեղ վզկապով: Առաջին հանդիպումն իր մեջ արդեն իսկ կրում էր փառքի ու դժբախտությա
Տեսնել ավելին
Աբելյանական հարկի տակ կրկին պատմական դրամա է...
10:23 20/05/2021
Աբելյանական հարկի տակ կրկին
պատմական դրամա է՝ Մուրացանի «Ռուզանը», ներկայացում, որտեղ միախառնված զգացողությունների
ուղիղ արձագանքը կաղկանձող ցավով ձայն է տալիս նաև մեր օրերում։ Եվ կենտրոնում կրկին
Արցախ աշխարհն է՝ իր հայրենատեր ու հայրենադավ բնակիչներով, դեռևս էպոսի նախամայր Ծովինարից
ժառանգված ինքնազոհաբերմամբ, հայրենիքի փրկության ճանապարհի որոնումներում արված և
արվելիք ողջակեզներով․․․ Այս ներկայացումը մեզ բոլորիս
նվիրել են Բելգիայում բնակվող տեր և տիկին Ղուկասյանները՝ ի հիշատակ Արցախյան
Տեսնել ավելին
Նրա սրբազան ծառայությունը թատրոնին։ Գուրգեն Ջանիբե...
10:22 19/05/2021
Գուրգեն Ջանիբեկյանին բժիշկներն արգելել էին ձու ուտել, իսկ նա ձու շատ էր սիրում, էդ պատճառով էլ անհամբեր սպասում էր ,,Գինը,, ներկայացմանը, որտեղ նրա բեմական կերպարը՝ Սոլոմոնը, ձու էր ուտում գդալով, հաճույքից մռռալով : Հերթական ներկայացման ժամանակ Ջանիբակյանը գդալով կոտրում է ձուն և հոտած ձվի հոտը տարածվում է բեմով մեկ: Գերմարդկային ջանքերով զզվանքը թաքցնելով՝ Արտիստը անխախտ խաղում է տեսարանը, ուտում հոտած ձուն՝ հաճույքի ու երանության նույն ձայներն արձակելով:Երբ բեմից դուրս է գալիս՝ սկսում է որձ
Տեսնել ավելին
ԵՄ Գրական մրցանակին ներկայացված Արամ Ավետիսն անլու...
22:00 17/05/2021
Այս տարի Հայաստանն առաջին անգամ մասնակցում է Եվրոպական Միության Գրական մրցանակաբաշխությանը: Հայաստանը ներկայացնող եւ մրցանակին հավակնող 5 հայ հեղինակներն են Արամ Ավետիսը, Արամ Պաչյանը, Անուշ Սարգսյանը, Հովիկ Աֆյանն ու Լուսինե Խառատյանը:Մրցանակաբաշխության մասնակից արձակագիր, Արամ Ավետիսը «Հայկական ժամանակի» հետ զրույցում խոստովանեց, որ մրցանակաբաշխությանը շատ անլուրջ է վերաբերվում, ավելին՝ արձակագիրը չի էլ պատրաստվում ներկա լինել վաղը գրախանութ-սրճարանում կազմակերպվելիք հանդիպմանը, որտեղ զրո
Տեսնել ավելին
Նոր բեմադրություն Վանաձորի Հ․ Աբելյանի անվ․ թատրոն...
18:35 17/05/2021
Արդեն բավականին ժամանակ է ռեժիսոր, բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն աշխատում է Դերենիկ Դեմիրճյանի <Երկիր հայրենի> պիեսի բեմադրման վրա։ Փորձերն ընթանում են բուռն, դեռ աշխատանքային սեղանի շուրջ, առաջնախաղի ժամկետներն արդեն նախատեսված են՝ ներկայացումը բեմ կբարձրանա աշնանը՝ բացելով աշնանային թատերաշրջանը։ Բեմադրող-ռեժիսորն այն նվիրել է թատրոնի 90-ամյա հոբելյանին։ Թատրոնի հիմնական թատերախմբին միացել է նաև մեկ հրավիրված դերասան՝ Երևանից։ Դասական այս ստեղծագործությանն ան
Տեսնել ավելին

.png)
.png)