7 հարց. Շուշան Պետրոսյան...
19:12   27/07/2021
1) Երաժշտությունը երեկ, այսօր, վաղը։ Ինչպիսի՞ն են հիմնական տենդենցները կամ կա՞ն արդյոք դրանք։-Երեկը անցնենք, իսկ այսօր երաժշտության հիմնական տենդենցների մասին խոսելը ինձ հիշեցնում «Սերը ժանտախտի օրերին»։ Համաճարակ, պատերազմներ ու այնուամենայնիվ աշխարհում դեռ կան երաժիշտներ, որ չդավաճանեցին արվեստին, որ ալբոմներ են գրում, համերգներ նվագում, երգում: Թերևս ավելին ասել չեմ կարող … Վաղը… վաղը անհայտ է։2) Ի՞նչ ես կարծում այս նոր ժամանակների մեջ կարող է հասունանալ մի փուլ, երբ մարդն ի վիճակի լինի ապրել Տեսնել ավելին
Օրփեոս եւ Էվրիդիկե. Գլյուկի օպերան առաջին անգամ Հա...
12:39   27/07/2021
Օրերս կայացավ Գլյուկի Օրփեոս և Էվրիդիկե Օպերայի հայաստանյան պրեմիերան։ Ներկայացման մասին զրուցել ենք բեմադրիչ ռեժիսորի ասիստենտ Լիլիթ Բլեյանի հետ: Աշխարհում ամենաշատ փոփոխություններ և տարբերակներ ունեցող օպերաներից է։ Ինչո՞վ է առանձնանում, տարբերվում հայաստանյան բեմադրությունը։- Աշխարհում Օրփեոսի շա՜տ սիրուն բեմադրություններ են արվել ու դեռ արվելու են, բայց վստահաբար` մի քանի բեմադրական և սյուժետային լուծում ունենք, որ միայն մեր տարբերակում կգտնեք։ Ամենահայտնի դասական տարբերակներն անվանու Տեսնել ավելին
7 հարց. Գոռ Հարությունյան...
15:04   23/07/2021
Գրել հանուն...  -Թվում է՝ պարզորեն մի քանի թվարկում կանես, և կարձանագրես այդ հանուններն ու վերջ: Այնինչ, 21-րդ դարի գրողի համար բավականին բարդ ու տարողունակ մի հարցադրում է: Չէ՞ որ ամեն բան ասված է և ասված է բոլոր ձևերով: Բոլոր հանուններն էլ, կարծես, սպառել են իրենց կենսունակությունը, որոնց համար երբևէ բանաստեղծները գրիչ են վերցրել: Ուրեմն աշխարհի ու մարդկության կյանքի բովանդակ անցյալի պատմական փորձն ու գիտելիքը կուտակած մերօրյա գրողը հանուն ինչի պիտի ինքնակամ մտնի սիզիփոսյան «լծի» տակ Տեսնել ավելին
Հայկական ազգային կինոակադեմիան հայտարարում էհայտեր...
20:47   22/07/2021
Հայկական ազգային կինոակադեմիան ( Armenian National Film Academy ) հայտարարում է հայտերի ընդունում Ամերիկյան կինոակադեմիայի Օսկար հեղինակավոր մրցանակին՝ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում հավակնող ֆիլմերի նախնական ընտրության համար: Կարող են ներկայացվել նաև վավերագրական և անիմացիոն ֆիլմեր ։Հայտերն ընդունվում են 2021թ. հուլիսի 26-ից սեպտեմբերի 06-ը (ներառյալ) [email protected] էլ․ հասցեով:Դիմումի ձեւը կարող եք ներբեռնել այստեղ:https://docs.google.com/.../1HtkYOlD68fdjJQS2XTbX.. Տեսնել ավելին
Ես' կին. Ծով alizé...
16:37   22/07/2021
ԵՍ` ԿԻՆ նախագծի հյուրն է գրողԾով alizé ԲանուչյանըԵՍ... սիրում եմ ժամանակ առ ժամանակ մեռնել։ ԱՐԹՆԱՆՈՒՄ ԵՄ իմ ժամից շուտ, որ մի քիչ մնամ անկողնում։ ՎԱԶՈՒՄ ԵՄ... ոչ մի տեղ։ ԳՐԿՈՒՄ ԵՄ... ոչ մեկի (COVID-19): ՍԵՎԱԳՐՈՒՄ ԵՄ ավելի լավ, քան գրում եմ։ ԽԻԶԱԽՈՒՄՍ... թուլություններիցս չամաչելն է։ ՋՆՋՈՒՄ ԵՄ ժամանակավրեպ ամեն ինչ։ ԱՓՍՈՍՈՒՄ ԵՄ, որ ալարկոտ եմ։ ԿԱՐՈՏՈՒՄ ԵՄ պապիկիս։ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ, որ երկիրը կլոր է։ ԵՐԱԶՆԵՐՍ... ավելի իրական են, քան կյանքս։***Իրերդ Տեսնել ավելին
Թիֆլիսյան փողոցներից մեկը կկրի Սերգեյ Փարաջանովի ա...
00:10   22/07/2021
Մոտ ժամանակներում Թիֆլիսյան փողոցներից մեկը, ուր ապրել է Սերգեյ Փարաջանովը, կկրի կինոյի մեծ Վարպետի անունը։Հուլիսի 20-ին, լեգենդար ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի մահվան 31-րդ տարելիցին, Թբիլիսիի Սակրեբուլոյին (Ավագանի) կից գործող Սիմվոլւկայի և անվանակոչման հանձնաժողովը միաձայն որոշում ընդունեց Թբիլիսիի փողոցներից մեկը, ուր բնակվել է Փարաջոնովը, անվանակոչել Մաեստրոյի անվամբ: Որոշումը կայացվել է թբիլիսցի ճանաչված կինոռեժիսոր, փարաջանովագետ Գիա Ալավիձեի (նույն՝ Խոսե Մաջինիերե) առաջարկ-դիմումի հիման վրա, Տեսնել ավելին
Դու՞ ես գրել, թե՞ դու չես գրել. այս է խնդիրը: Արմի...
21:36   21/07/2021
Շեքսպիրի ավանդը մեծ է հատկապես դրամատուրգիայի զարգացման մեջ, սակայն քչերը գիտեն, որ մեծանուն հեղինակի ստեղծագործությունների շուրջ անգլիական գրականագիտության մեջ ընթանում են լուրջ ուսումնասիրություններ և թեժ մարտեր։ Բանն այն է, որ ուսումնասիրողների մի ստվար զանգված փաստում է, որ իր ստեղծագործությունների հեղինակը բնավ էլ ինքը՝ Ստրատֆորդում ծնված Շեքսպիրը չէ, այլ… կան մի քանի վարկածներ, թե ով է իրական հեղինակը։ Շեքսպիրագետները բաժանվում են 2 խմբի՝ ստրատֆորդցիներ (համոզված են, որ Շեքսպիրն Տեսնել ավելին
Հանճար, որին աշխարհն ընդունեց ինքնասպանությունից հ...
17:13   20/07/2021
Վինսենթ վան Գոգը աշխարհի ամենահայտնի նկարիչներից է համարվում, սակայն նրա փառքի ծառուղին սկսվեց հետմահու։Վան Գոգի նկարները առանձնանում են յուրահատուկ գունեղությամբ և ներքին դրամատիզմով։Վան Գոգը տառապում էր հոգեկան խնդիրներով ու հարբեցողությամբ։Կրտսեր եղբայրը՝ Թեո վան Գոգը ֆինանսապես ու հոգեպես աջակցում էր եղբորը։ Եղբայրներից մեզ են հասել հարյուրավոր նամակներ,որոնք Վան Գոգի կենսագրության հիմքն են հանդիսանում։Վան Գոգի կյանքը իր հարուստ գունապնակի նման չէր, այն լի էր ձախողումներով ու անհաջողություն Տեսնել ավելին
Կամերային երաժշտական թատրոնի անձնակազմը հանդիպում ...
16:50   19/07/2021
Այսօր Պետական կամերային երաժշտական թատրոնի անձնակազմը, թատրոնի գլխավոր ռեժիսոր, ՀՀ վաստավոր արտիստ Սամսոն Ստեփանյանի գլխավորությամբ հանդիպում ունեցավ կառավարության շենքում: Մենք զրուցեցինք կառավարության ներկայացուցչի հետ, հայտնելով մեր անհամաձայնությունը կապված 2 թատրոնների միավորման վերաբերյալ, բերելով հստակ, հիմնավոր հակափաստարկներ միավորման անհամատեղելիության վերաբերյալ, հավելելով, որ այս որոշման արդյունքում գործող Պետական կամերային երաժշտական թատրոնը կվերանա որպես մշակութային միավոր:Հա Տեսնել ավելին
7 հարց. Դանիել Մելքոնյան...
15:03   15/07/2021
1. Շոստակովիչն ասում էր, որ երաժշտության շնորհիվ դու կարող ես քո մեջ նոր ուժեր հայտնաբերել։ Այս տեսակետն արդյո՞ք իրականություն է քո կյանքում եւ եթե այո, ապա քեզ համար ի՞նչ նոր բան ես հայտնաբերել ներաշխարհումդ հենց երաժշտության շնորհիվ։ - Լիովին կիսում եմ այդ տեսակետը, քանի որ ինքս ինձ վրա զգացել եմ երաժշտության ազդեցությունը մտքերիս, ապրելակերպիս և էմոցիոնալ դաշտիս վրա( եթե կարելի է այդպես ասել):Երաժշտության շնորհիվ բազմիցս հաղթահարել եմ շատ էմոցիոնալ ծանր իրավիճակներ, որոնք շատ են հանդիպու Տեսնել ավելին
Պայքարեք եւ պահպանեք ձեր տունը. ձեր փոխարեն դա ոչ ...
07:49   14/07/2021
Վերջին օրերում թատերական աշխարհում ամենաքննարկվող հարցն է երկու թատրոնների' Կամերային երաժշտական թատրոնի եւ Հ. Պարոնյանի անվ. երաժշտական թատրոնի միացման նախարարության փորձն ու ցանկությունը։ Reallynews.am-ը անդրադարձել է այս թեմային օրեր առաջ։ Սակայն խնդիրը գնալով, կարծես, խորանում է, եւ թատերական գործիչներից շատերն են իրենց մտահոգությունը հայտնում այս սխալ ու վատ հետեւանքներով հղի որոշման վերաբերյալ։ Այս առիթով ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանն իր ֆբ-յան էջում գրել է."Հերթական անհեթեթ որո Տեսնել ավելին
Փարաջանովի սիրո պատմությունը...
08:53   12/07/2021
Փարաջանովի սիրո պատմությունը, որը դարձավ նրա անձնական շատ ու շատ դաժան ապրումների և նրա ապագայի մղձավանջերի անբաժանելի մասը...Կինոինստիտուտում նա ծանոթանում է իր առաջին սիրո՝ իր ապագա կնոջ հետ։ Գեղեցկուհի Նիգյարն ազգությամբ թաթար էր։ Փարաջանովը նրան պատահաբար տեսնում է հանրախանութում և առաջին հայացքից սիրահարվում է։ Մի քանի ամիս անց նրանք ամուսնանում են։ Աղջկա ազգականները, իմանալով ամուսնության մասին, Փարաջանովից մեծ փրկագին են պահանջում՝ ըստ իրենց ազգային ավանդույթի։ Փարաջանովը չէր կարող վճարել Տեսնել ավելին
Զրույց ամերիկաբնակ գրող Արաքս Սեւանի հետ...
12:17   10/07/2021
                        Զրույց ամերիկաբնակ գրող Արաքս Սևանի հետԱյս տարի մայիսի 21-ին Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ ամերիկաբնակ գրող,  բանաստեղծ Արաքս Սևանի «Սրինգ» ժողովածուի անդրանիկ շնորհանդեսը, իսկ հունիսի 30-ին՝  Ծաղկաձորի գրողների տանը, որը կազմակերպեց Հայ-Ռուսական համալսարանի հայագիտության ամբիոնը: Տարբեր բնույթի այս երկու շնորհանդեսները , որոնցից Տեսնել ավելին
Դարձյալ կհնչի մանսուրյանական կինոերաժշտությունը...
09:27   10/07/2021
Կինոն առանց երաժշտական զուգակցման թերի եւ կիսատ է։ Երաժշտությունը կադրի, տեսարանի, դերասանական զգացմունքայնության փոխանցման միջոցներից է։ Հայկական կինոյում Մանսուրյանի հեղինակած երաժշտությունը մեր մշակութային թանկ ժառանգության մի մասնիկն է։ «Զուլալին» հայկական կինո վերադարձրեց մանսուրյանական երաժշտությունը...Ավելի քան 30 տարվա դադարից հետո մեծ էկրան կբարձրանա Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը՝ Հայկ Օրդյանի «Զուլալի» ֆիլմում։Մաեստրոն ներշնչվել է ֆիլմի առաջին իսկ պատկերներից:  Տեսնել ավելին
Մշակույթի նախարարությունը ցանկություն ունի միավորե...
18:23   09/07/2021
Մշակույթի նախարարությունը պատրաստվում է միավորել Պարոնյանի անվան կոմեդիայի և Պետական երաժշտական կամերային թատրոնները։ Թատրոնի ստեղծագործական ու տեխնիկական անձնակազմը, սակայն, ընդդիմանում է, քանի որ երկու թատրոնները բովանդակային և խաղացանկային առումով անհամատեղելի են։ MediaHub- ը զրուցել է թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանի հետ, որը նշեց՝ պարզաբանում են պահանջում, թե ինչի՞ց ելնելով է նման որոշում կայացվում։  Տեսնել ավելին