Լույս չի լինի...
13:30 03/11/2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Երևան քաղաք՝10:00-16:00 Էստոնական փ. 4, 10, 12, 12/1, 14 շենքեր, Հալաբյան փ. 29 շենք, Լենինգրադյան փ. 28 շենք, Բաբաջանյան փ. 26/10 շենք և Բաբաջանյան այգիներ, թիվ 32 դպրոց, Ս․Զորավարի փ․ 40, 42, 48 շենքեր, Ս․Զորավարի, Սևանի փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,11:00
Տեսնել ավելին
Գերագույն հոգևոր խորհրդի անդամներն այցելել են հայր...
12:54 03/11/2023
Նոյեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի անդամների ուղեկցությամբ, այցելեց Կոտայքի թեմի Ծաղկաձորի թեմապատկան ճամբար, որտեղ ապաստան են գտել Արցախից բռնի տեղահանված 38 ընտանիքներ։Հայոց Հայրապետը, իր օրհնությունն ու հայրական սերը փոխանցելով արցախցիներին, ընդգծեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր աշխարհասփյուռ թեմերով այս օրերին լծված է Արցախից բռնի տեղահանված մեր զավակների հոգևոր, հումանիտար և սոցիալական կարիքների հոգածութ
Տեսնել ավելին
Ինքն իրեն հարգող ժողովուրդը իր ինքնապաշտպանության ...
23:44 02/11/2023
Պատերազմը գալիս է հակառակ մեր ցանկության, որովհետեւ հակամարտության օրենքն է կառավարում աշխարհը: Այս ճշմարտությունը չի ուզում հասկանալ մեր ժողովուրդը – դրա համար էլ խաղաղ տարիների քրտնաջան աշխատանքով կուտակած բարիքները պատերազմի օրերին տալիս է թշնամուն, իսկ ինքն իբրեվ մուրացկան ծանրանում է օտարների վրա: Ինքն իրեն հարգող ժողովուրդը իր ինքնապաշտպանության հույսը դնում է նախ իր բազուկի, իր զենքի վրա: Մեզ ուժեղ և մարտունակ բանակ է պետք, քանզի այլ տարբերակ չկա....մեր ապագայի գրավականը մեր բանակն է և մե
Տեսնել ավելին
Մեկ ամիս անց որդուց զանգ է ստացել՝ ողջ է, Ստեփանակ...
20:18 02/11/2023
Արցախից տեղահանված և Բյուրեղավանում հաստատված Հակոբյանների ընտանիքը մինուճար որդու՝ Ռաֆայելի մասին շուրջ մեկ ամիս որևէ տեղեկություն չուներ:Mediahub.am-ին մայրը պատմել է, որ որդու հետ խոսել է սեպտեմբերի 18-ին, հաջորդ օրը սկսվել է պատերազմը, ու այդպես կապը կորել է։ Եվ ահա հոկտեմբերի 22-ին, որդուց զանգ է ստացել, որ ողջ է և գտնվում է Ստեփանակերտում։ «Երբ երկար համարով զանգ ստացանք մտածեցինք, որ դատաբժշկական փորձաքննությունից են զանգում և հիմա կասեն, որ ԴՆԹ թեստը հաստատվել է։ Ես պատրաստ չէ
Տեսնել ավելին
Ադրբեջանը հայտնել է Լեռնային Ղարաբաղի ևս մեկ քաղաք...
18:23 02/11/2023
Ադրբեջանը հայտնել է Լեռնային Ղարաբաղի քաղաքացի Մադաթ Առաքելի Բաբայանի «ձերբակալման» մասին:Հաղորդվում է, որ Բաբայանը առևանգվել է դեռևս սեպտեմբերին, սակայն նրա այսպես կոչված «ձերբակալության» մասին տեղեկացվել է այսօր:Նրան մեղադրել են ազգային թշնամանք հրահրելու նպատակով ահաբեկչական գործողություններ կատարելու շինծու մեղադրանքով, փոխանցում է 1lurer-ը:Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել է, թե, իբր, հարցաքննության ժամանակ Բաբայանը խոստովանել է մեղքը:
Տեսնել ավելին
Զանգել է որդուն, ասել, որ գյուղից ևս 3 հոգի իր հետ...
14:00 02/11/2023
Սեպտեմբերյան ռազմական գործողություններից հետո պարզ է դարձել, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունից բացի, Բաքվում պահվում են նաև զինվորական ու քաղաքացիական այլ անձինք ևս։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության, քննության ներկա փուլում առկա են 16 անձի՝ 6 զինծառայողի գերեվարման և 10-ը քաղաքացիական անձի առևանգման մասին տվյալներ։ «Ադրբեջանի Հանրապետությունը 16 անձանցից միայն 9 անձի մասով է հաստատել իրենց տիրապետության տակ վերջիններիս գտնվելու փաստը, մյուսների մասով կատարվում են հ
Տեսնել ավելին
Գազան գրեթե երկու տասնամյակ եղել է բացօթյա բանտ և ...
10:59 02/11/2023
Ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին, ով նախկինում եղել է որպես բարի կամքի դեսպան և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հատուկ բանագնաց, Իսրայելի գործողություններն անվանել է դիտավորյալ թիրախավորում Գազայի հատվածի բնակչությանը, որը փախչելու տեղ չունի։Անջելինա Ջոլին ասել է, որ աշխարհի առաջնորդները, ովքեր չեն աջակցում հրադադարի ռեժիմի հաստատմանը, ներգրավված են հանցագործությունների մեջ։«Սրանք միտումնավոր հարձակումներ են արգելափակված բնակչության վրա, որտեղ փախչելու տեղ չկա: Գազան գրեթ
Տեսնել ավելին
Կարմիր Խաչը Վագիֆ Խաչատրյանին վերջին անգամ հոկտեմբ...
18:23 01/11/2023
Բաքվի դատարանում այսօր կշարունակվի այս տարվա հուլիսին Լաչինից առևանգված և Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի «դատական նիստը»՝ նրան առաջադրված շինծու մեղադրանքներով։ Վագիֆ Խաչատրյանի դուստրը` Վերա Խաչատրյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում այսօր ասել է, որ նիստից որևէ տեղեկություն չունեն: Ի՞նչ պայմաններում է պահվում իր հայրը, ի՞նչ վիճակում է այժմ, այդ հարցերի պատասխանները նույնպես չունեն: Վերա Խաչատրյանի խոսքով` այս օրերին անգամ «Կարմիր խա
Տեսնել ավելին
Դավիթ Իշխանյանը Բաքվից 2 անգամ կապ է հաստատել հարա...
13:19 01/11/2023
Ադրբեջանի կողմից գերեվարված Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը Բաքվից 2 անգամ կապ է հաստատել հարազատներին հետ։Նրա որդին «Ազատությանը» փոխանցեց, որ հայրն առաջին անգամ հոկտեմբերի 10-ին է իրենց զանգահարել, 2-րդ անգամ՝ հոկտեմբերի 13-ին։«Ասաց, որ նորմալ է ամեն ինչ, ուրիշ ոչ մի բան»,- պատմեց Արմեն Իշխանյանը՝ տեղեկացնելով, որ հոկտեմբերի 19-ին Արցախի Ազգային ժողովի նախագահին այցելել են նաև Կարմիր Խաչի ներկայացուցիչները։Միջազգային կազմակերպության անդամները հարազատներին փոխանցել են, որ Իշխանյան
Տեսնել ավելին
Շիրակում 13-ամյա անչափահասի կրակոցից 11-ամյա աղջկա...
12:16 01/11/2023
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Ախուրյան բնակավայրի 13-ամյա անչափահաս տղան ՏԻՐ տեսակի հրացանով կրակել է գետնին, որի արդյունքում մետաղյա փամփուշտը հետ հարվածով դիպել է 11-ամյա անչափահաս աղջիկ երեխայի կրծքավանդակի աջ մասին, որի արդյունքում վնասվել է աղջիկ երեխայի թոքը։11-ամյա աղջկա վիճակը ծանր է։ Իրավապահները առգրավել են հրացանը։
Տեսնել ավելին
Ներկայացվել են Ադրբեջանի կողմից Արցախում քրիստոնեա...
10:12 01/11/2023
Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը լույս է ընծայել Արմինե Տիգրանյանի «Արցախի քրիստոնեական ժառանգության ոչնչացման և բռնյուրացման ադրբեջանական քաղաքականությունը» (խմբ․՝ պ․գ․դ․ պրոֆ․ Համլետ Պետրոսյան) վերնագրով գիրքը։Գրքույկում քննվում են 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթված տարածքներում քրիստոնեական հայկական ժառանգության (եկեղեցիներ, վանքեր, մատուռներ, համա
Տեսնել ավելին
Նոյեմբերի 3-4-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավո...
17:57 31/10/2023
Երևան քաղաքում`հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-3-ին, 4-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 4-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-2-ին, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև մառախուղ։Քամին՝ հարավային 2-5 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։
Տեսնել ավելին
Միայն Ռանչպար գյուղում ԼՂ-ից ավելի քան 300 բռնի տե...
15:43 30/10/2023
«Միայն Հայաստանի Ռանչպար գյուղում ԼՂ-ից ավելի քան 300 բռնի տեղահանվածներ կան։ Նրանց վարձակալած տների մեծ մասն անմխիթար վիճակում է։Նրանք ամեն ինչի կարիք ունեն», - X-ի իր միկրոբլոգում գրել է Արցախից տեղահանված լրագրող Սիրանուշ Սարգսյանը՝ կից լուսանկարներ տեղադրելով։
Տեսնել ավելին
Եթե ՀՀ-ն արցախահայերի վերադարձի պայմանների ապահովմ...
13:37 30/10/2023
Արցախահայերի վերադարձի համար նվազագույն անհրաժեշտ պայմանների ապահովման դեպքում, վստահ եմ, որ որոշակի թվով մարդիկ կվերադառնան. Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։«Պետք է համակողմանի խորքային տվյալներ ունենալ, վերլուծել, գնահատել՝ ասելու համար, թե արցախահայերի վերադարձի հավանականությունն ինչքան է, բայց միաժամանակ հստակ է, որ վերադարձի համար նվազագույն անհրաժեշտ պայմաններ են պետք, որոնք այս պահին տեսանելի չեն։ Եթե այդ պ
Տեսնել ավելին
Սարսափելի էր, ամբողջությամբ այրված 200 տղամարդ գոռ...
11:22 30/10/2023
Սեպտեմբերի 25- ին, երբ տեղի ունեցավ պայթյունը , մեզ համար ավելի դաժան ու ծանր իրավիճակ ստեղծվեց։ Մենք սովոր էինք աշխատել պատերազմական իրավիճակներում, բայց սա բոլորովին ուրիշ իրավիճակ էր։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասել է Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի տնօրեն Մհեր Մուսայելյանը։«Սեպտեմբերի 25-ից հետո տեղահանության պրոցեսն արդեն սկսվել էր։ Հիվանդանոցում մնացել էինք մոտ 45 - 48 մարդ, որոնց մեջ բժիշկները միայն 15-ն էին։Այդ օրն ընդունել ենք 220 հիվանդ, որոնցից միայն 40-
Տեսնել ավելին

.png)
.png)