S&P 500 և Nasdaq ինդեքսները նվազել են երրորդ շաբաթ...
14:47 02/11/2026
ԱՄՆ ֆոնդային ինդեքսները ուրբաթ նվազել են տեխնոլոգիական հսկաների բաժնետոմսերի անկման ֆոնին, ինչը պայմանավորված էր արհեստական բանականության զարգացման ուղղությամբ նրանց հսկայական ծախսերի վերաբերյալ ներդրողների մտահոգությունների աճով։Վերջին հինգ աշխատանքային օրերի ընթացքում S&P 500-ը կորցրել է 0,6%, իսկ Nasdaq-ը՝ 2%։ Արդյունքում երկու ինդեքսներն էլ երրորդ շաբաթն անընդմեջ փակվել են «մինուսով», ինչը չէր գրանցվել մարտից ի վեր։ Dow Jones-ը նվազել է 0,9%-ով։Հոկտեմբերին S&P 500-ը նվազել է 0,9%-ով՝
Տեսնել ավելին
ՄԻՊ–ում կայացել է երեխաների իրավունքների պաշտպանու...
14:43 02/11/2026
2026 թվականի հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի հերթական առցանց նիստը։Նիստի ընթացքում, ի թիվս այլնի, քննարկվել են երեխայի իրավունքների պաշտպանության առկա մեխանիզմներին, հանրակրթական ուսումնական հաստատություններում անվտանգ կրթական միջավայրի ապահովմանը, ինչպես նաև երեխայի անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող հարցեր։Մասնավորապես, անդրադարձ է կատարվել դպրոցներում սովորողի պաշտպանության թիմերի
Տեսնել ավելին
Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վ...
22:00 01/11/2026
Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։«Երկար ժամանակ բոլորը, հատկապես եվրոպական երկրները, փորձում էին թաքցնել դրա տնտեսական ու սոցիալական ծախսերը։ Սակայն այժմ պատերազմի հետեւանքները լուրջ ազդեցություն են թողնում եվրոպական մայրաքաղաքների եւ այլ երկրների քաղաքական իշխանությունների վրա։Հորմուզի նեղուցի փակման ֆոնին այդ ազդեցությունը բազմիցս ուժեղացավ՝ հասնելով շատ ավելի լուրջ մակարդակի»,-նշել է նա։
Տեսնել ավելին
Արարատ Միրզոյանը Եգիպտոսի արտաքին գործերի նախարարի...
21:40 01/11/2026
«Մանամայի երկխոսություն» միջազգային ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին գործերի, միջազգային համագործակցության և արտերկրում բնակվող եգիպտացիների հարցերով նախարար Բադր Աբդելատիի հետ։Նախարարները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հարցեր, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի, խթանմանն ուղղված հնարավոր քայլերը։Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զար
Տեսնել ավելին
Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդ...
21:00 01/11/2026
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ՀՀ-ում նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկման և անձնագրերի հանձնման հանդիսավոր արարողությանը:Միջոցառմանը ներկա են եղել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը, Տիգրան Խաչատրյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, Եվրոպական Հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները, IN Groupe ընկերության խո
Տեսնել ավելին
Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական...
20:30 01/11/2026
Նիժնի Նովգորոդի մարզի Կստովոյի շրջանում գտնվող արդյունաբերական ձեռնարկությունը զգալի վնասներ է կրել անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման հետևանքով, իր Telegram ալիքում հայտնել է մարզի նահանգապետ Գլեբ Նիկիտինը։Նրա վկայությամբ, գիշերը և առավոտյան մարզի տարածքում ոչնչացվել է ավելի քան 100 անօդաչու թռչող սարք։ Նախնական տվյալներով, հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել։ Քաղաքացիական ենթակառուցվածքներին և գույքին հասցված վնասի չափը ճշտվում է։Հետևանքները վերացնելու համար ներգրավվել են անհրաժեշտ ո
Տեսնել ավելին
Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին ...
20:00 01/11/2026
ԱՄՆ Միչիգան նահանգում ձերբակալվել է 42-ամյա Էնթոնի Դենիել Պալացոլոն, որը մեղադրվում է ՀԴԲ տնօրեն Քեշ Փաթելին և նրա ծանոթին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեջ, հայտնում է CNN-ը։Միչիգանի Արևելյան շրջանի դատախազության տվյալներով, հոկտեմբերի սկզբին Պալացոլոն Facebook-ի միջոցով սպառնալից հաղորդագրություններ է ուղարկել Փաթելին և մեկ այլ անձի։Դրանցից մեկում՝ հոկտեմբերի 8-ով թվագրված հաղորդագրության մեջ, նա անհայտ հասցեատիրոջը գրել է. «Ես պատվիրել եմ քո սպանությունը»՝ հավելելով, որ Փաթելը «նույնպես
Տեսնել ավելին
Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրութ...
19:31 01/11/2026
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը չի աջակցել սենատոր Ֆլավիո Բոլսոնարուի՝ Միացյալ Նահանգներ մեկնելուն՝ Բրազիլիայի նախագահական ընտրություններում նրա պարտությունից հետո։ Այս մասին նա հայտարարել է լրագրողներին Ատլանտայում, որտեղ անցկացվում էր G20-ի երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, հաղորդում է Associated Press-ը։«Մենք ոչինչ չենք կազմակերպել», — ասել է Ռուբիոն։Ըստ նրա, ամերիկյան իշխանությունները Բոլսոնարուի՝ ԱՄՆ ժամանելու մասին իմացել են միայն նրա
Տեսնել ավելին
Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրութ...
19:31 01/11/2026
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը չի աջակցել սենատոր Ֆլավիո Բոլսոնարուի՝ Միացյալ Նահանգներ մեկնելուն՝ Բրազիլիայի նախագահական ընտրություններում նրա պարտությունից հետո։ Այս մասին նա հայտարարել է լրագրողներին Ատլանտայում, որտեղ անցկացվում էր G20-ի երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, հաղորդում է Associated Press-ը։«Մենք ոչինչ չենք կազմակերպել», — ասել է Ռուբիոն։Ըստ նրա, ամերիկյան իշխանությունները Բոլսոնարուի՝ ԱՄՆ ժամանելու մասին իմացել են միայն նրա
Տեսնել ավելին
ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղ...
18:23 01/11/2026
ԱՄՆ դաշնային դատավոր Դարին Գեյլսը կրկին մերժել է նախագահ Դոնալդ Թրամփի՝ զրպարտության վերաբերյալ հայցն ընդդեմ The Wall Street Journal թերթի, որը նյութ էր հրապարակել Ջեֆրի Էփշտեյնին ուղղված անպարկեշտ նամակի մասին, որի վրա նշված էր ամերիկացի առաջնորդի անունը, հայտնում է CNN հեռուստաալիքը։Այս անգամ դատարանը վերջնականապես փակել է գործը՝ որոշելով, որ Թրամփի փոփոխված հայցադիմումը շարունակում է չհամապատասխանել իրավական պահանջներին։Գեյլսը մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ եկել է այն եզրակացության, որ նախ
Տեսնել ավելին
Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սա...
18:00 01/11/2026
Եվրոպական հանձնաժողովը Լեհաստանի իշխանություններին կոչ է արել ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը՝ երկրի սահմանադրությանը և Եվրոպական միության դատարանի որոշումներին համապատասխան։ Բրյուսելը նաև հիշեցրել է, որ տրիբունալի նոր դատավորների նշանակումը մտնում է Լեհաստանի Սեյմի սահմանադրական լիազորությունների մեջ։Այս մասին Լեհաստանի RMF FM ռադիոկայանին փոխանցված հայտարարության մեջ հայտնել է արդարադատության հարցերով եվրահանձնակատար Մայքլ Մաքգրաթը, գրում է RMF24-ը։ Ըստ նրա, Եվրահանձնաժողովն ուշադի
Տեսնել ավելին
Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տ...
17:00 01/11/2026
Հայաստանը պետական ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգի ներդրումը կվստահի կանադական Freebalance ընկերությանը։ Այս մասին գրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։«Այսօր պատմական օր է Ֆինանսների նախարարության համար: Ստորագրվեց կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի (GFMIS) ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ: Շնորհավորում եմ մեզ բոլորիս և շնորհակալ եմ բոլորին ում շնորհիվ այս հսկայական աշխատանքը ունեցավ այս կարևոր միջանկյալ
Տեսնել ավելին
WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր ...
16:00 01/11/2026
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շաբաթ առավոտյան հեռախոսազրույց են ունեցել՝ Իրանի դեմ հարվածների հնարավոր վերսկսմանը Վաշինգտոնի նախապատրաստվելու ֆոնին, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով զրույցի բովանդակությանը ծանոթ աղբյուրներին։Նույն օրը՝ ավելի ուշ, Թրամփը Ֆլորիդայում լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ-ին մնացել է Իրանում ևս մեկ կամ երկու թիրախ խոցել։ Մասնավորապես, նա հիշատակել է Փիքաքս լեռը, որն արևմտյան հետախուզական ծառայությունները համարում են մ
Տեսնել ավելին
Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ու...
15:36 01/11/2026
Իրանի ԱԳՆ-ն Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային և ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ, հաղորդում է Mehr-ը։Բացի այդ, բրիտանական MI6 հետախուզական ծառայությունը ստացել է «թշնամական խմբի» կարգավիճակ։ Որոշումն ընդունվել է ի պատասխան Թեհրանի դեմ Լոնդոնի գործողությունների, ասվում է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ նոյեմբերի 1-ի հայտարարության մեջ։Թեհրանը բրիտանական կառավարությանը մեղադրել է ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային իրավունքին, այդ թվում՝ պետական ինքնիշխա
Տեսնել ավելին
Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի ...
14:30 01/11/2026
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հոկտեմբերի 31-ին համազգային բողոքի ակցիաների ընթացքում իրավապահների վրա Մոլոտովի կոկտեյլով հարձակումը որակել է որպես սպանության փորձ, հաղորդում է Le Monde-ը։Փարիզում հրկիզող խառնուրդը դիպել է շարժական ժանդարմերիայի ծառայողներից մեկին, ինչի հետևանքով նրա համազգեստը բռնկվել է։ Ֆրանսիայի իշխանությունների տվյալներով, նման հարձակումների հետևանքով տուժել է երեք իրավապահԱզգային ժանդարմերիան X սոցիալական ցանցում հրապարակել է միջադեպի կադրերը, որոնցում երևո
Տեսնել ավելին

.png)
.png)