Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գո...
17:00 27/10/2026
Հոկտեմբերի 28-ին Հայաստան կժամանի Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերը։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:ԱԳՄԱ նախարարությունում կկայանա հանդիպում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ:Նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։Նույն օրը նախարարներ Արարատ Միրզոյանը և Տոնե Կայզերը կմասնակցեն նաև Հայաստան-Սլովենիա գործարար համաժողովի բացմանը:
Տեսնել ավելին
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտ...
16:46 27/10/2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակում է “Justice” According to Azerbaijan (Արդարադատություն ըստ Ադրբեջանի) անգլերեն հատուկ զեկույցը՝ Ռուբեն Վարդանյանի դատավարության վերաբերյալ։ Նախկին պետնախարարը Բաքվի ռազմական դատարանի 2026 թ. փետրվարի 17-ի դատավճռով դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։«Զեկույցը նախատեսված է միջազգային լսարանի համար և լրացնում է ՀԴԿԽ-ի կողմից արդեն իսկ տարածված հայերեն ժողովածուին, որն ամբողջությամբ վերահրատարակում է Տարոն Սիմոնյանի՝ «Փաստինֆո»-ում լույս տեսած վերլուծական շ
Տեսնել ավելին
ԵՀ-ն ցանկանում է սահմանափակել մարդու իրավունքների ...
16:25 27/10/2026
Եվրահանձնաժողովը մտադիր է սահմանափակել սահմանային վերահսկողության Frontex գործակալության լիազորություններն առանձին երկրների սահմանապահ ծառայությունների աշխատակիցների կողմից մարդու իրավունքների խախտումները հետաքննելու հարցում։ Այս մասին հայտնում է «Financial Times» (FT) պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։Ըստ թերթի տվյալների՝ ներքին գործերի և միգրացիայի հարցերով եվրահանձնակատար Մագնուս Բրուները ցանկանում է ընդլայնել անօրինական միգրանտներին հայրենիք վերադարձնելու և Եվրամիության սահմաններից դ
Տեսնել ավելին
Եթե այս ամենը չարվի, ԹՐԻՓՓ-ի վավերացումը կդառնա այ...
16:00 27/10/2026
Քարտեզագրական, իրավական և պայմանագրային երաշխիք. եթե այս ամենը չարվի, TRIPP-ի վավերացումը ԱԺ-ում կդառնա այս իշխանությունների կողմից հերթական ծանր հարվածը մեր ինքնիշխանությանը: Այս մասին գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:«TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել միայն այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք.1. Քարտեզագրական երաշխիք՝ արդյոք TRIPP-ի բացառիկ տարածքները կարող են ընդգրկել անկախ Հայաստան–Իրան երկաթուղու համար անհրաժեշտ հողատարածքներ։2. Իրավական երաշխիք՝ Հայաստան
Տեսնել ավելին
«Սահմանադրության տեքստը դեռ չեն տեսել, ինչի՞ն են դ...
15:30 27/10/2026
Ընդդիմությունը նույնիսկ չի տեսել սահմանադրությունը, իրենք ի՞նչ գիտեն՝ քվեարկելու են, թե՞ չեն քվեարկելու դրա օգտին։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27–ին, ԱԺ բակում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ եթե չհաջողվի ընդդիմությանը համոզել կողմ քվեարկել նոր սահմանադրությանը, չի բացառվում, որ գնան արտահերթ ընտրությունների։Դիտարկմանը, որ ընդդիմադիրները պնդում են, որ Սահմանադրությունը Ալիևի պահանջով է փոխվում, Ռուբինյանն աս
Տեսնել ավելին
Իրանի խորհրդարանի նախագահը պատմել է Խամենեիի առողջ...
15:15 27/10/2026
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին լիովին առողջ է։ Այս մասին հայտարարել է երկրի խորհրդարանի նախագահ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը, որն ավելի վաղ հանդիպել էր պետության ղեկավարի հետ։Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի գրասենյակը հոկտեմբերի 21-ին հայտնել էր խորհրդարանի նախագահ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆի հետ նրա հանդիպման մասին, որի ընթացքում քննարկվել է Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ Իսլամական Հանրապետության հակամարտությունը։«Գերագույն առաջնորդը լիովին առողջ է»,- Telegram-ի իր ալիքում Ղալիբա
Տեսնել ավելին
Ուկրաինան եվրոպական երկրներին խնդրել է տրամադրել հ...
15:00 27/10/2026
Ուկրաինան եվրոպացի դաշնակիցներից խնդրել է իրենց պահեստներում եղած «Patriot» և «IRIS-T» ՀՕՊ համակարգերի հակահրթիռների 10%-ը։ Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարար Եվգենի Խմարան։ Խնդրանքն ուղղվել է Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Գերմանիային, Իտալիային ու Լեհաստանին։ «Քանի որ Ուկրաինան արդեն ունի նոր հրթիռների մատակարարման կնքված պայմանագրեր, մենք գործընկերներին փոխանակում ենք առաջարկում՝ հիմա տրամադրել իրենց ունեցած պաշարների մի մասը, իսկ մենք այն կվերադարձնենք ավելի ուշ՝ երբ ստանանք մեր պ
Տեսնել ավելին
8 տարի ինչո՞ւ չեք բացահայտում Հոկտեմբերի 27-ը. հար...
14:59 27/10/2026
Երբևիցե մենք կասկածե՞լ ենք հոկտեմբերի 27–ի բացահայտման համար, այսքան որ ապրում ենք, գալիս ենք այստեղ, գալիս ենք հաշվետվություն տանք, որ պիտի բացվի։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27–ին Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ–ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե երբևէ այդ ոճրագործությունը կբացահայտվի՞, թե՞ ոչ։Հարցին՝ 8 տարի ինչու չեք բացահայտում, նա արձագանքեց. «Այդ հարցերի պատասխանը պետք է շուտով ստանանք»։
Տեսնել ավելին
Քանի դեռ իրենց հարազատները Բաքվի բանտում են՝ գերին...
20:00 23/10/2026
Տիկին Սահակյան, Երևանում այս օրերին ընթանում է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաժողովը՝ COP 17-ը, որի առաջնորդների գագաթնաժողովին մասնակցում էին նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար ԱնտոնիուԳուտերեշը, ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավարԻգնասիոԿասիսը։ Պաշտոնյաներ, որոնց հետ կարելի էր քննարկել մարդասիրական կարևոր խնդիր՝ Բաքվում պահվող գերիների հարցը, բայց այն բարձրացվեց միայն մեր՝ լրատվամիջոցներիս կողմից: Արդյո՞ք սա ևս մեկ բաց թողնված միջազգային հարթակ
Տեսնել ավելին
Միլիարդատեր Փիթեր Թիլը կասկած է հայտնել Իրանի դեմ ...
19:40 23/10/2026
Միլիարդատեր և հանրապետական ներդրող, PayPal-ի և Palantir-ի համահիմնադիր Փիթեր Թիլը կասկած է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի դեմ պատերազմի նպատակահարմարության վերաբերյալ։ Նրա խոսքով՝ հնարավոր է, որ Միացյալ Նահանգները չպետք է սկսեր այս հակամարտությունը։«Ես թերահավատորեն եմ վերաբերվում այս պատերազմին։ Կարծում եմ՝ մենք չպետք է սկսեինք այն։ Թույլ են տրվել բազմաթիվ սխալներ», — հայտնել է Թիլը անցյալ շաբաթ Նեշվիլում կայացած դասախոսության ընթացքում։Նա նաև կասկածի տակ է դրել դիմակայությունում ԱՄՆ
Տեսնել ավելին
NHK-ը հայտնել է ուկրաինական բեռնատար ինքնաթիռի բռն...
19:00 23/10/2026
Ուկրաինական Ան-124 «Ռուսլան» բեռնատար ինքնաթիռը վայրէջքի ժամանակ բռնկվել է Ճապոնիայում, հայտնել է NHK-ն։«Հոկտեմբերի 22-ին տեղի ժամանակով մոտ 19:20-ին բեռնատար ինքնաթիռի ֆյուզելյաժը բռնկվել է, երբ այն փորձել է վայրէջք կատարել «Տյուբու» օդանավակայանի թռիչքուղու վրա», — նշվել է հրապարակման մեջ։Դեպքի պատճառով թռիչքուղին փակվել է 15 րոպեով։ Անվտանգության ստուգման ավարտից հետո թռիչքները վերսկսվել են, օդանավակայանը վերադարձել է աշխատանքի սովորական ռեժիմին։ Ճապոնիայի տրանսպորտի նախարարությունը պարզում է
Տեսնել ավելին
Reuters-ը հայտնել է լցանավից նավթի արտահոսքի մասին...
18:33 23/10/2026
ԱՄԷ իշխանությունները գրանցել են նավթի արտահոսք լցանավից Ումմ էլ-Քայվայն էմիրության ափերի մոտ։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով երկրի կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի պահպանության նախարարությանը։Նշվել է, որ Ումմ ալ-Քայվայնում բոլոր լողափերն ու առափնյա գոտիները փակվել են, մինչև մասնագետներն ավարտեն իրավիճակի գնահատումը և որոշեն անվտանգության ապահովման ու ծովային միջավայրի պաշտպանության համար անհրաժեշտ միջոցները։ Արտահոսած նավթի ճշգրիտ քանակի մասին չի հաղորդվում։
Տեսնել ավելին
Խուդաթյանը կմեկնի Աբու Դաբի՝ նավթի միջազգային ցուց...
18:00 23/10/2026
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը 3 օրով կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ։Որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին 2026 թվականի նոյեմբերի 2-4-ը գործուղել Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի)՝ Աբու Դաբիի նավթի միջազգային ցուցահանդեսին և համաժողովին (ADIPEC) մա
Տեսնել ավելին
ՏԿԵ փոխնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը ք...
17:29 23/10/2026
ՏԿԵՆ-ում ԱՄՆ պետքարտուղարի՝ անվտանգային աջակցության հարցերով փոխտեղակալի հետ քննարկվել է էներգետիկ ոլորտում ծրագրերի ընթացքըՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ անվտանգային աջակցության հարցերով փոխտեղակալ Շոնա Ուիլսոնի գլխավորած պատվիրակության հետ։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև էներգետիկ ոլորտում համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքը և համագործակց
Տեսնել ավելին
ԱԺ հանձնաժողովում Աննա Հակոբյանի առաջարկած օրինագծ...
17:00 23/10/2026
Աննա Հակոբյանի առաջարկով մշակված ընտանեկան բռնության մասին օրենքի նախագիծը առաջիկա երկուշաբթի օրը կքննարկվի ԱԺ ՄԻՊ հանձնաժողովում: Հանձնաժողովի նիստում հարակից զեկույցով հանդես կգա նաև ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։«Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի վերաբերյալ սա արդեն երկրորդ նիստն է: Առաջին նիստի ընթացքում հարցի քննարկումը հետաձգվել էր մինչև երկու ամիս ժամ
Տեսնել ավելին

.png)
.png)