Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկը Հո...
20:00 26/09/2026
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարել է, որ մերժել է Իրանի վերջին առաջարկը, որն ամերիկյան կողմին փոխանցվել էր այս շաբաթ Նյու Յորքում կայացած անուղղակի բանակցությունների ընթացքում, հայտնել է Axios-ը։«Նրանք առաջարկ ներկայացրին, և ես այն մերժեցի», — ասել է Թրամփը՝ չմանրամասնելով։ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները փորձում են վերսկսել Կատարը և այլ տարածաշրջանային միջնորդներ։ Միևնույն ժամանակ, կողմերի դիրքորոշումները հիմնական հարցերի շուրջ շարունակում են էապես տարբերվել։Իրանը ցանկանում է հե
Տեսնել ավելին
ՄԱԿ-ը ևս 61 ընկերություն է ներառել իսրայելական բնա...
19:30 26/09/2026
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակն իր տվյալների բազայում ավելացրել է ևս 61 ընկերություն, որոնք, կառույցի գնահատմամբ, առնչվում են բռնազավթված Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերում իրականացվող գործունեությանը և կարող են մեղսակից լինել պաղեստինցիների իրավունքների ոտնահարմանը, հայտնում է Associated Press-ը։Թարմացումից հետո բազայում ընդգրկված է 11 երկիր ներկայացնող 214 ընկերություն։ Դրանց ճնշող մեծամասնությունն իսրայելական է։ Ընդ որում, նախորդ թարմացման ժամանակ ցուցակում հայտնված 158 ընկերություն
Տեսնել ավելին
Սերբիայի նախագահը Պուտինին հայտնել է, որ ցանկանում...
19:00 26/09/2026
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն ակնկալում է, որ սեպտեմբերի 30-ից հետո արտոնյալ գնով ռուսական գազի մատակարարման պայմանագիրը կերկարաձգվի: Այս մասին նա հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո:«Կարծում եմ՝ այսօրվա զրույցի արդյունքներով այն կերկարաձգվի, և մենք կկարողանանք գազի կայուն մատակարարումներ ապահովել», — Instagram-ում գրել է Վուչիչը:Սերբիայի նախագահի խոսքով՝ գործող պայմանագիրը Սերբիային թույլ է տալիս ռուսական գազը ձեռք բերել 1000 խորանարդ մետրի դիմաց 318
Տեսնել ավելին
Հազարավոր մարդիկ դուրս են եկել Մադրիդի փողոցներ՝ Ս...
17:14 26/09/2026
Շաբաթ օրը հազարավոր մարդիկ դուրս են եկել Մադրիդի փողոցներ՝ մասնակցելու երկրորդ «Արժանապատվության երթին»։ Ակցիայի մասնակիցները պահանջել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ և իրենց աջակցությունն են հայտնել Սեուտային, որտեղ միգրանտների զանգվածային ներհոսքից գրեթե երկու ամիս անց իրավիճակը դեռևս անլուծելի է մնում, հայտնում է Euronews-ը։Ցույցը նախաձեռնել էր «Sociedad Civil Española» կազմակերպությունը՝ Ժողովրդական (PP) և «Vox» կուսակցությունների աջակցությամբ։ Մասնակիցները երթը սկսել են առավոտյան
Տեսնել ավելին
Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ...
16:36 26/09/2026
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին գրառում է կատարել՝ նշելով, որ Իրանը երբեք չի կարող միջուկային զենք ունենալ։«Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։Նշենք, որ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից օրեր առաջ հայտարարեց, որ երբեք թույլ չի տա Իրանին միջուկային զենք ձեռք բերել։
Տեսնել ավելին
Ռшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ ...
18:30 26/09/2026
Ռազմական հանցագործների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ խոսելով Նեթանյահուի մասին։Ավելի վաղ Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել էր, որ Էրդողանը կոչ է անում ոչնչացնել Իսրայելը։«Նա գրեթե ամեն օր հայտարարում է, որ պատրաստվում է դառնալ Երուսաղեմի տիրակալը։ Դուք դա չեք անի։ Սա մեր երկիրն է, մեր քաղաքը, մեր հավերժական մայրաքաղաքը»,-հայտարարել էր Բենիամին Նեթանյահուն։Նշենք, որ 2024 թվականի նոյեմբերին Միջազգային
Տեսնել ավելին
Անգելա Մերկելն արժանացել է գերմանական կաթոլիկ Cari...
18:00 26/09/2026
Գերմանիայի նախկին կանցլեր, դավանանքով բողոքական Անգելա Մերկելն արժանացել է գերմանական կաթոլիկ Caritas բարեգործական կազմակերպության բարձրագույն պարգևներից մեկին, հայտնում է DW-ն:72-ամյա Մերկելին Սուրբ Եղիսաբեթ Թյուրինգացու անվան մրցանակը հանձնել են ուրբաթ երեկոյան՝ Գերմանիայի հարավում գտնվող Աուգսբուրգ քաղաքում տեղի ունեցած արարողության ժամանակ:Մրցանակը կոչվում է 1207–1231 թվականներին ապրած և կարիքավորներին ցուցաբերած օգնությամբ հայտնի Սուրբ Եղիսաբեթ Թյուրինգացու պատվին, ով համարվում է Caritas-ի
Տեսնել ավելին
Քննարկվել են ԼՂ տեղահանված փախստականների երկարաժամ...
17:30 26/09/2026
Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Բարհամ Սալիհին։Քննարկվել են Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի մանդատի մեջ մտնող հարցերի շրջանակներում փոխգործակցությունը:Անդրադարձ է կատարվել Ղարաբաղից տեղահանված փախստականների երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերին։Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրողությունների շուրջ:
Տեսնել ավելին
ԵՄ անդամ երկրների դեսպանները Սյունիքում քննարկել ե...
17:00 26/09/2026
Հայաստանում Նիդերլանդների դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը և ԵՄ անդամ մի շարք երկրների դեսպաններ Սյունիքի մարզպետարանում ամփոփել են «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում կատարված աշխատանքներն ու քննարկել հետագա առաջնահերթությունները։«Այս հանդիպումները կարևոր հարթակ են ոչ միայն արդյունքները ամփոփելու, այլև մեր գործընկերության հետագա ուղղությունները միասին նախանշելու համար։ Հատկապես արժեքավոր էր լսել մարզպետարանի տեսլականը այս հարցի շուրջ», –ըստ Հայաստանում Նիդեռլանդների դեսպանությ
Տեսնել ավելին
Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիակ...
15:42 26/09/2026
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ, հաղորդում է Կրեմլը։Վուչիչը շնորհավորել է Պուտինին Պետդումայի ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ։ Կողմերը ընդգծել են ընտրական գործընթացներին արտաքին միջամտության անընդունելիությունը։Վուչիչը հատուկ շնորհակալություն է հայտնել Պուտինին Սերբիայում անտառային հրդեհների մարման գործում ցուցաբերած օգնության համար։Նախագահները քննարկել են ռուս-սերբական հարաբերությունների զարգացման տարբեր ասպեկտներ, այդ թվ
Տեսնել ավելին
«Զորավարժության իմաստը միայն զինվորներին շարելն ու...
15:06 26/09/2026
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մերօրյա իրականության անպատասխան հարցերից մեկը շարունակում է մնալ ՀՀ ԶՈւ կիրառման կարմիր գծերի և գործառութային հստակության խնդիրը։Երբ իշխանական շրջանակներում կամ հանրային տիրույթում շրջանառվում են թեզեր առ այն, որ նույնիսկ սադրանքների կամ տեղային հարձակումների դեպքում հնարավոր է պատասխան չտրվի, բանակի բարոյահոգեբանական վիճակը և զսպող դերը լրջագույն հարվածի տակ են հայտնվում։Ոչ ոք հստակ չգիտի, թե անհրաժեշտության դեպքո
Տեսնել ավելին
Արարատ Միրզոյանը և Նեպալի ԱԳ նախարարը քննարկել են ...
16:00 26/09/2026
ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նեպալի արտաքին գործերի նախարար Շիսիր Խանալի հետ։Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նեպալի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները։ Կարևորվել է հատկապես կլիմայի, վերականգնվող էներգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում գործարար կապերի խթանումը:Նախարարները մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում փոխգո
Տեսնել ավելին
Ադրբեջանը Թուրքիային մեղադրել է իր դեմ հիբրիդшյին ...
15:30 26/09/2026
Ադրբեջանը Թուրքիային մեղադրել է իր դեմ հիբրիդային պատերազմ վարելու մեջ։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը:«Ադրբեջանի լրատվականները գրում են, որ «Միլլի Մեջլիսի՝ օտարերկրյա միջամտության և հիբրիդային սպառնալիքների հակազդման ժամանակավոր հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակում ուսումնասիրել է վերջին օրերին եղբայրական Թուրքիայի Հանրապետության տարածքից սոցիալական մեդիայի հարթակների միջոցով մեր երկրի դեմ իրականացվող տեղեկատվական արշավը»։«Արշավն իրականացվում է համակարգված կերպով՝ սոցիա
Տեսնել ավելին
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականու...
15:00 26/09/2026
ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով հարակից միջոցառմանը: Միջոցառումը, որը կազմակերպվել է Հնդկաստանի և Հունաստանի կողմից, միտված էր ապահովելու քննարկում տարբեր ոլորտներում արհեստական բանականության աճի հարցերի շուրջ. արհեստական բանականությունն աստիճանաբար ինտեգրվում է տնտեսություններին, հաղորդակցություններին և անվտանգության միջավայրին, և կարևոր է
Տեսնել ավելին
Կտեսնենք․ կյանքը լի է անակնկալներով․ Մակրոնը չի բա...
14:20 26/09/2026
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իր պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2027 թվականի մայիսին, սակայն չի բացառել նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը։ «Կտեսնենք։ Կյանքը լի է անակնկալներով, երբեմն նույնիսկ ավելի շատ, քան ֆիլմերը»,-նշել է նա։ Ֆրանսիայի Սահմանադրության համաձայն՝ նախագահը կարող է ընտրվել երկու անգամ՝ անընդմեջ։ Մակրոնն այժմ պաշտոնավարում է երկրորդ անգամ (ընտրվել է 2017 թվականին, վերընտրվել է 2022 թվականին)։
Տեսնել ավելին

.png)
.png)