Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է բռնագանձված ա...
15:51   12/10/2026
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման հայեցակարգը:Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը զեկուցել է նախորդ քննարկումների արդյունքներով կատարված աշխատանքների մասին, ընդգծել բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման մեխանիզմի ներդրման կարևորությունը ինչպես Հայաստանի Հանրապետության միջազգային հանձնառությունների, այնպես էլ պետության տնտեսական կայունության, օրինականության վերականգնման և հանրային վստա Տեսնել ավելին
Մենք չենք ուզում, որ Ռուսաստանը բենզինի հետ կապված...
15:45   12/10/2026
Ես ժամանակին մի արտահայտություն եմ արել, որը սկզբնական շրջանում որոշակի թյուրըմբռնում է առաջացրել Հայաստանում։ Ես ասել եմ, որ անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ. և մենք ընդամենը իրագործում ենք այդ քաղաքականությունը։ Այդ մասին Radio France International-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին հարցին:«Մեր քաղաքականությունը հետևյալն է. մենք ուզում ենք մեր անկախությունը ուժեղացնել, ամրապնդ Տեսնել ավելին
Նպատակների մեջ չի եղել, չկա և չի լինելու Ռուսաստան...
15:36   12/10/2026
Այս պահին հանրաքվե անցկացնելն անիրատեսական է։ Այդ մասին Radio France International-ին տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետ կապված հանրաքվե անցկացնելու վերաբերյալ ՌԴ պաշտոնյաների պնդումներին:«Եթե դուք ինձ հարց տաք, ասեք. «Հայաստանի Հանրապետությունն էսօր պատրա՞ստ է լինել Եվրոպական միության անդամ»։ Ես անկեղծ կասեմ, որ, ոչ, որովհետև մենք դեռ շատ բարեփոխումներ պետք է իրականացնենք, որպեսզի համապատասխանենք այդ չափանիշներին։ Այսինքն՝ դիմելն ինքնին Տեսնել ավելին
ՌԴ-ն ոչ թե զինшդադար է ցանկանում, այլ երկարատև խաղ...
13:46   12/10/2026
Ռուսաստանը ցանկանում է երկարատև խաղաղություն Ուկրաինայում և պատրաստ է դրա համար անել ամեն անհրաժեշտ բան, ճեպազրույցի ընթացքում ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:«Կրեմլում բազմիցս են ասել, և՛ նախագահ Պուտինը, և՛ այլ մակարդակներում․ մենք ոչ թե զինադադար ենք ցանկանում, այլ երկարատև խաղաղություն, և պատրաստ ենք դրա համար անել հնարավոր ամեն բան», - ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը, ով հնարավոր էր համարել Ուկրաինայում ընտրությունների անցկացումը, եթե Տեսնել ավելին
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-ր...
13:44   12/10/2026
ԵՄ-ն հաստատել է հակառուսական պատժամիջոցների 22-րդ փաթեթը՝ սև ցուցակում ներառելով պաշտպանական ոլորտի հետ կապված շուրջ 1,600 ընկերություն և ֆիզիկական անձ։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։«ԵՄ ԱԳ նախարարները նոր միայն հաստատեցին Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի հետ կապված շուրջ 1,600 ընկերությունների և ֆիզիկական անձանց ներառումը սև ցուցակում:Մենք զգալիորեն ավելի դժվար, դանդաղ և թանկ ենք դարձնում Ռուսաստանի համար այն զենքերի արտադրությունը, որոնք նա օգտագործում Տեսնել ավելին
Լեռնային Ղարաբաղի կորստից հասցված նյութական վնասը ...
13:43   12/10/2026
Լեռնային Ղարաբաղի կորստից հասցված նյութական վնասը գնահատվում է շուրջ 100 միլիարդ դոլար։ Այս մասին Ազգային ժողովի նիստում սեպտեմբերի 12-ին հայտարարեց ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։«Այսինքն՝ հայ ժողովրդի 100 միլիարդ դոլարի հարստությունը հիմա փաստացի գոյություն չունի։ Միայն Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նյութական կորուստները գերազանցել են 6 միլիարդ դոլարի շեմը», — ասաց պատգամավորը։Նրա խոսքով՝ այս ամենը, ըստ էության, վերածվել է գործող իշխանության ներկայ Տեսնել ավելին
Տվյալ պահին ունեմ երկու «հրահանգ»՝ չվախենալ վիժվшծ...
12:37   12/10/2026
Տվյալ պահին ունեմ երկու «հրահանգ»՝ չվախենալ վիժվшծքներից, վախենալ ճորտ լինելուց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանը:«Դատարանում ինձ կալանավորելու և տեսակցություններն արգելելու միջնորդությունը ներկայացնելիս քննիչը պնդեց, որ ես ունեմ ահռելի լսարան, և որ ձերբակալվելուց առաջ հանդգնել եմ «հրահանգ իջեցնել հանրությանը» (մեջբերում եմ բառացի): Վերջինս նաև հավելեց, որ իմ «հրահանգով» ես պարտադրել եմ հանրությանը «չվախենալ»: Դատարանը փորձեց ինձանից ճշտել՝ ար Տեսնել ավելին
Ինչո՞ւ Ամերիկան Ուկրաինայի հետ դիզելային վառելիքի ...
17:00   12/10/2026
Ինչո՞ւ Ամերիկան Ուկրաինայի հետ դիզելային վառելիքի վերաբերյալ համաձայնագիր չի կնքում: Այս մասին հարց է բարձրացրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:«Ինչո՞ւ Ամերիկան Ուկրաինայի հետ դիզելային վառելիքի վերաբերյալ համաձայնագիր չի կնքում: Չէ՞ որ հենց մենք ենք որոշում՝ աշխատում են արդյոք նավթավերամշակման գործարանները»,- հայտարարել է Զելենսկին:Հիշեցնենք, որ ավելի վաղ Պուտինը Թրամփի հետ զրույցից հետո հայտարարել է, որ Ռուսաստանը հաստատել է իր պատրաստակամությունը նավթ և նավթամթերք մատակարարել ԱՄՆ-ի և հ Տեսնել ավելին
ՔՊ-ականները մտադիր են Ավինյանի աշխատավարձը հասցնել...
16:30   12/10/2026
ՔՊ-ականները մտադիր են Ավինյանի աշխատավարձը հասցնել է 2 մլն դրամի, թաղապետերինը՝ 1.2 մլն դրամի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԱԺ պատգամավոր, Երևանի ավագանու նախկին անդամ Մեսրոպ Մանուկյանը:«ՔՊ-ն որոշել է բարձրացնել իր պաշտոնյաների աշխատավարձերը, իսկ քաղաքը պահող աշխատողների՞նը ․ ․ ․Վաղը՝ հոկտեմբերի 13-ին, Երևանի ավագանու հերթական նիստում ՔՊ իշխանությունը նախատեսում է հաստատել քաղաքապետարանի պաշտոնյաների աշխատավարձերի հաշվարկման նոր համակարգ․Քաղաքապետ՝ 1,320,000-ից՝ 2,080,000 դրա Տեսնել ավելին
Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը չի գոհացնում Թե...
16:00   12/10/2026
Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը, որն առաջացել է ԱՄՆ-ի ապակառուցողական գործողություններով, չի գոհացնում Իրանին: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հաղորդում է ՏԱՍՍ-ը:«Քանի դեռ ԱՄՆ-ը շարունակում է ապակայունացնել իրավիճակը, իրականացնել ծովային շրջափակում և վարել տնտեսական պատերազմ, անվտանգությունը չի վերադառնա Հորմուզի նեղուց: Այս իրավիճակը չի գոհացնում Իրանին, սակայն ԱՄՆ-ի ապակառուցողական գործողությունների ուղղակի արդյունքն է», - Տեսնել ավելին
Առաջարկում եմ COP17-ը նվիրվի Գագիկ Ծառուկյանի սատկ...
15:30   12/10/2026
Առաջարկում եմ COP17-ը նվիրվի Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին: Այս մասին ասել է պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ Աժ արատահերթ նիստում իր ելույթի ճամանակ :«Նախ ես առաջարկում եմ, որ  COP17-ը նվիրվի Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին: Այս երկիրը, որը բնապահպանական տարրական խնդիրներ չի կարողանում պահպանել , հանդգնել է կազմակերպել միջազգային համաժողով, որի վրա միլլիոնավոր դոլլարների գումար է ծախսում»,-ասել է նա: Հիշեցնենք, որ COP-17-ը այս տարի անցկացվելու է հոկտեմբերի 19-ից 30-ը Տեսնել ավելին
Կանքից հեռացել է ազատամարտիկ Վարդան Մալխասյանը, նա...
12:31   12/10/2026
Shamshyan.com-ը սեպտեմբերի 23-ին լուր էր հրապարակել Արագածոտնում տեղի ունեցած խոշոր ավտովթարից, բախվել էին «Jeep» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկն ազատամարտիկ, հասարակական-քաղաքական գործիչ, «Հայ կամավորականների համախմբում» շարժման, Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) վարչության նախկին անդամ, «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ Վարդան Մալխասյանն էր, տեղափոխվել էին հիվանդանոց։Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, վաղ առավոտյան Մալխասյանը հիվանդանոցում մահացել է։Հիշեցնե Տեսնել ավելին
Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրшզենային վնասվшծքն...
15:00   12/10/2026
Ադրբեջանցի զինծառայողի կողմից Սյունիքի մարզի Շաքի գյուղի իր տանը հրազենային վնասվածքներ ստացած Անի Ավետիսյանը և նրա երկու երեխաները տուժող են ճանաչվել: Այս մասին «Ազատությանը» փոխանցել են Քննչական կոմիտեից:Իրավապահ մարմինն առայժմ հրաժարվում է ասել՝ արդյոք նրանք արդեն հարցաքննվե՞լ են:Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինծառայողը Սյունիքի Շաքի գյուղում կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին: Երկու ամսով կալանավորված ադրբեջանցի զինծառայողը մեղադրվում է սահմանը ապօրինի հատելու, զենքի մաքսանենգության, զենքի գործադրմամբ Տեսնել ավելին
Ուիթքոֆը և Քուշները դեռևս ծրագրում են այցելություն...
14:30   12/10/2026
Ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները չեն չեղարկել Մոսկվա այցելելու մտադրությունը, սակայն կժամանեն Կիևի դիրքորոշման հստակ ըմբռնմամբ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրը:«Բուն մտադրությունը կա, սակայն բարդություններ կան Կիևի դիրքորոշման ըմբռնման հետ: Նրանք կժամանեն, սակայն այդ դիրքորոշման հստակ ըմբռնմամբ», - ասել է գործակալության զրուցակիցը:Պատասխանելով ճշտող հարցին, թե արդյոք այցելությունը կարող է նախկինի պես տեղի ունենալ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում, աղբյուրը նշել է. «Բոլոր տա Տեսնել ավելին
Փարիզում шյրվել է 1615 թվականին հիմնադրված ամենահի...
14:00   12/10/2026
Փարիզի կենտրոնում գտնվող «Անֆան-Ռուժ» շուկան, որը հայտնի է տեղացիների և զբոսաշրջիկների շրջանում, ոչնչացվել է գիշերը տեղի ունեցած հրդեհի հետևանքով, հայտնել է Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնական շրջանի քաղաքապետ Արիել Վեյլը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:«Փարիզի հրշեջները վճռական և արդյունավետ են գործել «Անֆան-Ռուժ» շուկայում: Կրակը մեկուսացված է, սակայն շուկան ամբողջությամբ ավերված է», - հայտնել է շրջանի ղեկավարը:Դեպքի վայրում աշխատող և հարակից տարածքի անվտանգությունն ապահոված հրշեջների տվյալներով՝ բռն Տեսնել ավելին