Ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները չեն չեղարկել Մոսկվա այցելելու մտադրությունը, սակայն կժամանեն Կիևի դիրքորոշման հստակ ըմբռնմամբ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրը:
«Բուն մտադրությունը կա, սակայն բարդություններ կան Կիևի դիրքորոշման ըմբռնման հետ: Նրանք կժամանեն, սակայն այդ դիրքորոշման հստակ ըմբռնմամբ», - ասել է գործակալության զրուցակիցը:
Պատասխանելով ճշտող հարցին, թե արդյոք այցելությունը կարող է նախկինի պես տեղի ունենալ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում, աղբյուրը նշել է. «Բոլոր տարբերակները սեղանին են»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Axios պարբերականը հայտնել էր, որ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները, Ուկրաինայի հետ հարաբերություններում ստեղծված ճգնաժամի պատճառով հետաձգել են Մոսկվա նախատեսված այցը՝ պարզելու համար, թե արդյոք Կիևն ու Եվրոպան պատրաստ են աջակցելու Ռուսաստանի համար նախատեսված խաղաղության նոր առաջարկին։

.png)
.png)