ԱՄՆ-ն գրեթե 550 մլն դոլարի PrSM հրթիռներ է պատվիրե...
15:25   19/10/2026
ԱՄՆ ցամաքային զորքերը 2026 թվականին գրեթե 550 մլն դոլարի չափով պատվիրել են բազային տարբերակի հեռահար Precision Strike Missile (PrSM) հրթիռներ։ Միևնույն ժամանակ Պենտագոնը առանձին չի հաղորդել այս խոշոր պայմանագրի մասին։ Այս մասին տեղեկությունը բխում է հոկտեմբերի 19-ին պաշտոնական փաստաթղթերի վերլուծությունից։Մարտին զինվորականները հրթիռների նոր խմբաքանակի պատվեր են ձևակերպել, պարզել է «ՌԻԱ Նովոստին»՝ ծանոթանալով փաստաթղթերին։ Հետագա փոփոխություններից հետո պայմանագրի արժեքը հասել է գրեթե 539 մլն դոլա Տեսնել ավելին
«Ես խաբել չեմ կարող». ինչու է հրաժարական տվել Բարձ...
15:00   19/10/2026
ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը հրաժարական է տվել։ Հիշեցնենք, որ օրեր առաջ կոմիտեի նախագաի պաշտոնը լքել էր նաև Սարգիս Հայոցյանը։Արթուր Մովսիսյանը Facebook–ի իր էջում հայտարարություն է տարածել, որտեղ նշել է. «Այսօրվանից, իմ դիմումի համաձայն, այլևս չեմ զբաղեցնում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը։Ավելի քան 6,5 տարի այս պաշտոնում Հայաստանի Հանրապետությանը ծա Տեսնել ավելին
Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության...
14:20   19/10/2026
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը և ՄԱԶԾ Նորարարության և կայուն զարգացման նպատակների ֆինանսավորման պորտֆելի ղեկավար Տիգրան Ճորոխյանը Դիլիջանում հանդիպել են «Մասսայական ուսուցում» ծրագրի մասնակիցներին։Ծրագիրն անցկացվում է նախարարության և ՄԱԶԾ-ի համագործակցությամբ՝ «NEST․ հմտությունների և տեխնոլոգիաների ազգային էկոհամակարգ» նախաձեռնության շրջանակում: Այս դասընթացը կրում էր «Ապագայի հմտություններ» խորագիրը և կազմակերպվել էր «8.18 Քոնսալթինգ Տեսնել ավելին
Հայաստանը ՄԱԿ-ում անդրադարձել է նոր ատոմակայանին ա...
14:00   19/10/2026
ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի Առաջին կոմիտեի միջուկային զենքերի վերաբերյալ թեմատիկ քննարկման ժամանակ Հայաստանի պատվիրակությունը վերահաստատել է ՀՀ աջակցությունը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին և ընդգծել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի օր առաջ ուժի մեջ մտնելու կարևորությունը։ Այս մասին հայտնում են ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունից։Պատվիրակությունը նաև ընդգծել է, որ Հայաստանը հանձնառու է միջուկային էներգիայի խաղաղ օգտագործմանը և Ատոմային էներգիայի միջազ Տեսնել ավելին
Ռուսաստանը հարվածել է Կիևի մետրոյի կայարանին․ մեկ ...
13:45   19/10/2026
Հոկտեմբերի 18-ի գիշերը ռուսական զորքերը բալիստիկ հրթիռներով հարվածել են Կիևին։ Հարձակման հետևանքով զոհվել է 21-ամյա մի աղջիկ, ևս ութ մարդ վիրավորվել է, հայտնել են Ուկրաինայի պետական արտակարգ իրավիճակների ծառայությունից (ԳԱԻԾ)։ Գնդակոծության ընթացքում վնասվել է քաղաքի ձախ ափին գտնվող «Չեռնիգովսկայա» մետրոպոլիտենի վերգետնյա կայարանը։Կայարանի հարևանությամբ բեկորների ընկնելու հետևանքով տեղի է ունեցել երթևեկային և կոնտակտային ռելսերի խզում։ Կիևի Սոլոմյանսկի շրջանում հրթիռի բեկորները հարվածել են 25-հա Տեսնել ավելին
Անահիտ Մանասյանը հանդիպել է Ավստրալիայի մարդու իրա...
13:30   19/10/2026
Աշխատանքային այցով Ավստրալիայում գտնվող ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է Ավստրալիայի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Հյու դե Կրետսերի հետ։ՄԻՊ–ից  հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների գործունեությանը, դրանց անկախության և արդյունավետ աշխատանքի երաշխիքներին, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերներին առնչվող հարցեր։Անահիտ Մանասյանը ներկայացրել է Հայաստանի Տեսնել ավելին
Wall Street Journal․ Պուտինը Թրամփին առաջարկել է ե...
12:21   19/10/2026
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է նոյեմբերին անցկացնել հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի մասնակցությամբ՝ քննարկելու ուկրաինական հակամարտության կարգավորումը Մոսկվային ձեռնտու պայմաններով, գրում է Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։Գագաթնաժողով անցկացնելու առաջարկը հնչել է Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների ջերմացման ֆոնին, մասնավորապես՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը հայտարարել է ռուսական դիզելային վառելիքի գնման գործարքի մ Տեսնել ավելին
Միլանի կենտրոնում անկարգությունների ընթացքում ավել...
12:18   19/10/2026
Կենսամակարդակի արժեքից և ծառայությունների որակից դժգոհ հարյուրավոր մարդիկ շաբաթ և կիրակի մասնակցել են Միլանի կենտրոնում տեղի ունեցած անկարգություններին, ավելի քան 200 մարդ բերման է ենթարկվել ոստիկանություն, իսկ բողոքավորների թվում շատ են անչափահասները, հաղորդում են իտալական ԶԼՄ-ները։«Կիրակի օրը Միլանի ոստիկանական բաժանմունքներ բերման է ենթարկվել ավելի քան 200 մարդ՝ քաղաքում բռնկված նոր անկարգությունների կապակցությամբ, նրանցից մոտ 80%-ը անչափահասներ են», - հայտնել է RAI News 24-ը։Հեռուստաալիքը նշ Տեսնել ավելին
Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբ...
18:00   17/10/2026
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի գլխավորած պատվիրակությանը։Նախ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը, որի շրջանակում հնչել են Հայաստանի և Ղրղզստանի պետական օրհներգները, այնուհետև երկու երկրների ղեկավարները ողջունել են պատվիրակությունների անդամներին:Հաջորդիվ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի նեղ կազմով հանդիպումը, որից հետո երկու երկրների ղեկավարները քննարկումները շարունակել են ընդլայնվ Տեսնել ավելին
Թուրքիան մտադիր է 2027 թվականին կրկնապատկել Սև ծով...
17:30   17/10/2026
Թուրքիան Սև ծով է ուղարկել «Օսման Ղազի» անվանումը կրող բնական գազի վերամշակման իր առաջին լողացող հարթակը։ Օբյեկտի շահագործումից հետո Սաքարիայի հանքավայրում գազի արդյունահանումը նախատեսվում է կրկնապատկել՝ մինչև 2027 թվականը հասցնելով օրական 20 միլիոն խորանարդ մետրի։ Զոնգուլդաք նահանգի Ֆիլյոս նավահանգստից հարթակի ճանապարհման առթիվ հղած տեսաուղերձում այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Anadolu գործակալությունը։«Այսօր մենք բոլորովին նոր էջ ենք բացում մեր էներգե Տեսնել ավելին
Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները Բաղդադում քնն...
16:50   17/10/2026
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Բաղդադում բանակցություններ է վարել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Հանդիպումը կայացել է շաբաթ օրը՝ հոկտեմբերի 17-ին, Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում։ Այս մասին հաղորդում է Mehrգործակալությունը։Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգը, տարածաշրջանային վերջին զարգացումները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։Բանակցություններն ընթացել են տարածաշրջանային լարվածութ Տեսնել ավելին
Արարատ Միրզոյանը չի բացառում Ադրբեջանի հետ տարածքն...
15:50   15/10/2026
ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը չի բացառում Ադրբեջանի հետ տարածքների փոխանակման տարբերակը։ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի հետ հոկտեմբերի 15-ին կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով տարածքների փոխանակման (օրինակ՝ Արծվաշենը Տիգրանաշենի հետ) հնարավորության մասին հարցին, Միրզոյանը հայտարարեց, որ կան տարբեր տարբերակներ, դրանք քննարկվում են ու դեռ քննարկվելու են, իսկ կողմերը ցուցաբերում են կառուցողական մոտեցում։ Չստանձնելով քննարկումների ելքը կանխատեսելու պատասխանատվությունը՝ Միրզոյա Տեսնել ավելին
Շվեյցարիան պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի...
14:29   15/10/2026
Շվեյցարիան պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահ և Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսը։Կասիսը նշել է, որ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։«Շվեյցարիան ողջունում է խաղաղության փաստաթղթի նախաստորագրումից հետո արձան Տեսնել ավելին
Եվրոպայում Հայաստանն ընկալվում է որպես հակաժողովրդ...
23:00   15/10/2026
«Եվրոպայի հայկական Միությունների ֆորումի» նախագահ Աշոտ Գրիգորյանը և «Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության» կոմիտեի նախագահության անդամներն իրենց ձայնն են բարձրացնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ մեծարգո պարոն Գագիկ Ծառուկյանի անհիմն և հակաօրինական ազատազրկման կապակցությամբ։Նրանց տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Պարոն Ծառուկյանի անունը հայտնի է որպես Հայ Ազգի մեծ բարերար և մասնավորապես Հայ Առաքելական եկեղեցու հայտնի պաշտպան։ Մեզանից շատերը Հայաստան այցի ժամանակ ծ Տեսնել ավելին
Կլիմայի համար պայքարը ենթադրում է գռեհիկ, կեղծ ստե...
22:30   15/10/2026
Հայաստանի Հանրապետության կառավարություն, ամո՛թ քեզ. Ամո՛թ, քո կեղծիքների համար, քո ստերի համար, քո մարդկանց իրավունքների ոտնահարման համար, գռեհիկության և հերհյուրանք տարածելու համար։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 15–ին, կառավարության դիմաց արցախցիների բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը։Նա, մասնավորապես, նշեց. «Այդ ո՞ր մի երկիրն է պաշտպանում կլիմայական ինչ-որ բարելավելու համար իրավունքներ՝ ոչնչացնելով Հրազդանի կիրճը, Աղի լճի տարածքը։ Այդ ո՞վ է տեսել, ո Տեսնել ավելին