ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի Առաջին կոմիտեի միջուկային զենքերի վերաբերյալ թեմատիկ քննարկման ժամանակ Հայաստանի պատվիրակությունը վերահաստատել է ՀՀ աջակցությունը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին և ընդգծել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի օր առաջ ուժի մեջ մտնելու կարևորությունը։ Այս մասին հայտնում են ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունից։
Պատվիրակությունը նաև ընդգծել է, որ Հայաստանը հանձնառու է միջուկային էներգիայի խաղաղ օգտագործմանը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ սերտ համագործակցությանն՝ այդ թվում Հայաստանի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման և անցումը նոր ատոմակայանին անվտանգ և պատասխանատու իրականացնելու գործում։

.png)
.png)