Ուղիղ ավտոբուսային երթուղի` Մոսկվայից Երևան
🔹Դեպի Հայաստանի մայրաքաղաք ուղիղ չվերթներն այսուհետ Մոսկվայից կմեկնեն «Կրասնոգվարդեյսկի» միջազգային ավտոկայանից, հայտնել է մայրաքաղաքի փոխքաղաքապետ Մաքսիմ Լիկսուտովը
Նրա խոսքով՝ դեպի Երևան չվերթները կմեկնեն շաբաթական մեկ անգամ՝ յուրաքանչյուր հինգշաբթի։ Չվերթի տոմսերը կարելի է գնել առցանց՝ «Մոսկվայի մետրո» բջջային հավելվածի «Միջքաղաքային ավտոբուսներ» հատուկ բաժնում։

.png)
.png)