Վաղը, օգոստոսի 6-ին բողոքի ակցիա կանցկացվի Արեգնազ Մանուկյանի գործով
Երևանի ավագանու անդամ Գրիգոր Իսկանդարյանը հայտարարել է, որ օգոստոսի 6-ին բողոքի ակցիա կանցկացվի Արեգնազ Մանուկյանի գործով վերաքննիչ բողոքի քննության ձգձգման դեմ։ Ակցիան նախատեսվել է ժամը 12:00-ին՝ Բարձրագույն դատական խորհրդի շենքի դիմաց։
Ըստ կազմակերպիչների՝ վերաքննիչ բողոքը դեռ չի քննվել, քանի որ գործի նյութերը չեն փոխանցվել Վերաքննիչ քրեական դատարան։

.png)
.png)