Թրամփը հայտարարել է, որ ներողություն չի խնդրի այն տեսանյութի համար, որտեղ Օբաման և կինը պատկերված են կապիկների տեսքով

Նախագահ Դոնալդ Թրամփը հեռացրել է այն ռասիստական տեսանյութը, որը նա տեղադրել էր սոցիալական ցանցերում հինգշաբթի ուշ երեկոյան, որտեղ նախկին նախագահ Բարաք Օբաման և նախկին առաջին տիկին Միշել Օբաման պատկերված են եղել կապիկների տեսքով, սակայն հայտարարել է, որ չի պատրաստվում ներողություն խնդրել դրա հրապարակման համար»:

Թրամփը հայտարարել է, որ «իհարկե» դատապարտում է տեսահոլովակի ռասիստական պահերը՝ միևնույն ժամանակ նշելով, որ չի պլանավորում ներողություն խնդրել, հաղորդում է NBC News-ը։

«Ես ամբողջ տեսանյութը չեմ դիտել։ Ես դիտել եմ սկիզբը։ Ամեն ինչ կարգին էր», - նշել է նա։