Տիգրան Ավինյանը հանդիպել է Դոնի Ռոստովի քաղաքապետի հետ
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության հարավային մայրաքաղաք Դոնի Ռոստովի քաղաքապետ Ալեքսանդր Սկրյաբինի գլխավորած պատվիրակությանը։
«Երևանի և Դոնի Ռոստովի միջև տարիների ընթացքում իրականացվել են բազմաթիվ համատեղ ծրագրեր մի շարք ոլորտներում: Երկու քաղաքների միջև առկա է լայն դաշտ գործակցության նոր ուղղություններ ընդգրկելու և համատեղ ծրագրերը թարմացնելու համար, որոնք կնպաստեն մեր քաղաքների զարգացմանը և մեր քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանը»,- գրել է Ավինյանը ֆեյսբուքի իր էջում:

.png)
.png)