Այսօր ծնվել է ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը
***Կյանքում ոչինչ հենց անպես տեղի չի ունենում։ Մենք հիմա դժվար ժամանակներ ենք ապրում։ Ես սա ընկալում եմ որպես տիեզերքի կողմից տրված դաս։ Պետք է մեղա գալ, պետք է խնդրել, որ ներվեն մեզ մեր մեղքերը։
***Ես միշտ մտածում եմ՝ եթե ես մեղք եմ գործել, թող ես հասկանամ դա, զգամ, որ գործել եմ․․․ Եվ եթե ես դա զգամ, կթեթևանամ և անպայման "մեղա" կասեմ․․․ Կխնդրեմ, որ Ամենակարող Տերը ների ինձ։ Բայց սարսափելին այն է, երբ չես զգում․․․ Իսկ մեր շրջապատոմ շատ շատերը կան, որ չեն զգում։ Եվ երբ Ամենակարող Տերը այդ մարդկանց ինչ որ կերպ պատժում է, ես մտածում եմ՝ արդյո՞ք այդ ժամանակ զգում են, որ մեղք են գործել․․․ երանի թե զգային․․․ Ես խնդրում եմ Տիրոջը, որ մարդիկ զգան և հասկանան, թեցինչու են պատժվում։
***Մենք կատարյալ չենք կարող լինել, և պետք էլ չէ։ Այդպիսի կյանք մեզ պետք չէ։ Կյանքը պետք է ունենա հակասություններ․․․Պետք է ունենա տառապանք։ Առանց տառապանքի ու՞մ է պետք կյանքը։ Տառապանքն է մաքրում, ցավ է պատճառում․․․ երբեմն այնպիսի բաներ, որ մտածում ես՝ ինչպե՞ս ապրեմ հետո․․․ բայց ապրում ես։ Տառապանքը քեզ դարձնում է ավելի իմաստուն․․ Մենք կյանքում բաներ ենք կորցնում, որ սարափելի է․․ մարդիկ ենք կորցնում, հարազատ ենք կորցնում, և այդ բոլոր կորուստները տառապանք է։ Տառապանքը տառապանքի վրա քեզ ավելի իմաստնացնում է․․․
ՎԱՀԵ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Նյութը՝ Աննա Ավետիսյանի

.png)
.png)