Ռուսաստանը խստացնում է միգրանտների գտնվելու կանոնները

ՌԴ Պետդուման ընդունել է օրենք, որը խստացնում է Ռուսաստանում միգրանտների գտնվելու կանոնները և ներդնում նրանց եկամուտների վերահսկման մեխանիզմ Նոր կարգավորմամբ միգրանտները պետք է ապահովեն իրենց և ընտանիքի անդամների կենսապահովումը սահմանված նվազագույն շեմից ոչ պակաս եկամուտով։ Օրենքի պահանջները չկատարելու դեպքում կարող են չերկարաձգվել աշխատանքի թույլտվությունները, կրճատվել երկրում գտնվելու ժամկետը կամ չեղարկվել բնակության իրավունքը։