Ռուսական շուկայի համար նախատեսված պանիրը կիրացվի Հայաստանում. Պանրագործների միության նախագահ

Հայաստանում կաթի և բնական կաթնամթերքի դեֆիցիտ կա, ուստի ռուսական շուկայի համար նախատեսված պանիրն առանց խնդիրների կիրացվի ներքին շուկայում։ Այս մասին հայտարարել է Հայաստանի Պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը՝ մեկնաբանելով «Ռոսսելխոզնադզորի» կողմից հայկական կաթնամթերքի ներմուծման ժամանակավոր սահմանափակումները։  ՀՀ֊ում կաթնամթերքի և բնական պանրի դեֆիցիտ կա, արտահանման սահմանափակումները էական ազդեցություն չեն ունենա։ Պանրագործները դեռ 2020 թվականից պատրաստվել են շուկայի հնարավոր փոփոխություններին։ Ռուսաստան արտահանվող մոտ 1000 տոննա պանիրը հնարավոր է իրացնել ներքին շուկայում։ Բնական կաթից պատրաստվող պանրի պակասը Հայաստանում հասնում է 40 տոկոսի։

Թեև Հայաստանի 70-ից ավելի պանրագործական ընկերություններից միայն մի քանիսն են կապված ռուսական շուկայի հետ, դրանք բավականին խոշոր ձեռնարկություններ են։ Միությունը հույս ունի, որ պետությունը կաջակցի նրանց՝ կրած վնասները մասնակի փոխհատուցելու համար։