ՊԵԿ նախագահը կգործուղվի Հնդկաստան
Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը կգործուղվի Հնդկաստան։
Այս մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Էդուարդ Հակոբյանը Նյու Դելիում կմասնակցի Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման Գլոբալ Ֆորումի 18-րդ պլենար և ասոցիացված հանդիպումներին, ինչպես նաև Ասիական նախաձեռնության բարձրաստիճան հանդիպմանը։
ՊԵԿ նախագահը Հնդկաստանում կլինի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ը։

.png)
.png)