ՀՀ վարչապետը շեշտել է, որ պետական ու ՏԻՄ մարմինները հատկապես ազգային ու պետական շահերի պաշտպանությանը վերաբերող հարցերում պետք է համաձայնեցված գործեն։
«Այստեղ մենք ունեք ամենատարբեր խնդիրներ` սկսած անվտանգայինից, վերջացրած` կոմունիկացիոն խնդիրներով։ Եվ ես կարևոր եմ համարում, որ Սյունիքի ՏԻՄ մարմիններն ունենան պաշտոնական առաջին աղբյուրից ինֆորմացիա այն մասին, թե ինչ է կատարվում, ինչու է կատարվում, ինչ սպասել, ինչ չսպասել, հատկապես, որ հիմա տեղեկատվական դաշտում միշտ չէ, որ ճիշտ ինֆորմացիա է շրջանառում։ Մենք բոլորս պետք է կարողանանք իրողությունները ճիշտ գնահատել, տարբերել կեղծ տեղեկատվությունը ճշտից»,– ասել է Փաշինյանը։

.png)
.png)