Մահացել է American Horror Story-ից հայտն Լեսլի Ջորդանը

Ամերիկացի դերասան Լեսլի Ջորդանը, ով հայտնի է American Horror Story եւ Will & Grace հեռուստասերիալներում իր մասնակցությամբ, ավտովթարից մահացել է, հայտնում է TMZ պորտալը։

Դերասանը 67 տարեկան էր։ Իրավապահ մարմինների աղբյուրի հայտնած տեղեկությունների համաձայն՝ վթարը տեղի է ունեցել Հոլիվուդի տարածքում սեպտեմբերի 24-ի առավոտյան։ Ենթադրվում է, որ Ջորդանը մեքենա վարելիս իրեն վատ է զգացել, ինչի հետեւանքով մեքենան բախվել է շենքի պատին։

Հոկտեմբերի 18-ին հայտնի էր դարձել, որ մահացել է դերասան ու կասկադյոր Թեդ Ուայթը, ով «Ուրբաթ 13. վերջին գլուխը» ֆիլմում մարմնավորել է մարդասպան Ջեյսոն Վուրհիսին: Արտիստը մահացել է տանը՝ քնած ժամանակ. նա 96 տարեկան էր։