Լևոն Արոնյանը դուրս է եկել 2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի հինգերորդ փուլ
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը դուրս է եկել 2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի հինգերորդ փուլ:
Չորրորդ փուլում Արոնյանը 1.5:0.5 հաշվով առավելության է հասել Լեհաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռադոսլավ Վոյտաշեկի նկատմամբ:
2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի չորրորդ փուլի առաջին խաղում Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը և Շանթ Սարգսյանը իրենց խաղերը ավարտել են ոչ-ոքի արդյունքով: Չորրորդ փուլի երկրորդ խաղն անցկացվելու է այսօր։

.png)
.png)