Մեր մշակութային գործիչներից թերևս ոչ մեկի մասին այդքան չի գրվել, խոսվել, որքան Կոմիտասի։ Այս ամենով հանդերձ, եղածը հեռու է սպառիչ լինելուց։ Վարդապետը հետաքրքրում է կամ հետաքրքիր է ոչ միայն իր երաժշտությամբ, այլ իրեն շրջապատող բազմակողմանի մշակութային կյանքով։ Կարծում ենք՝ այնքան էլ հայտնի չեն նրա կապերը թատրոնի ներկայացուցիչների հետ։ Կոմիտասը մտերիմ է եղել հայ բեմի վարպետների հետ։
Կոմիտասի մասին նոր բեմադրությունը բացահայտում է նրա կենսախինդ, հումորով ու բնությանը խորապես կապված կերպարը՝ հեռանալով միայն ողբերգական ընկալումից։ Ներկայացման հիմքում Ռաֆայել Արամյանի «Կաքավիկ» պատմվածքն է, ըստ որի՝ Վարդապետը երկու կաքավներին ազատ է արձակում և ոգեշնչվելով ստեղծում համանուն հայտնի երգը։
Ռեժիսորներն ու մասնագետները նշում են, որ բեմադրությունը Կոմիտասին ներկայացնում է ոչ թե որպես հեռավոր խորհրդանիշ, այլ որպես ապրող, զգացող ու ստեղծագործ անհատ։

.png)
.png)