Կաշառք ստանալու մեղադրանքով Վանաձորում պաշտոնյա է ձերբակալվել

ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածով նախատեսված՝ կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է Վանաձոր համայնքի աշխատակազմի եկամուտների հավաքագրման և գույքի կառավարման բաժնի պետ Արմեն Այվազյանը։

Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից: