Իտալիայում ՀՀ դեսպանը ՄԱԿ-ի ՊԳԿ կենտրոնակայանում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

2025թ. նոյեմբերի 20-ին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կենտրոնակայանում անցկացվեց «Եվրասիական տնտեսական միության դերը համաշխարհային պարենային անվտանգության ապահովման գործում» խորագրով միջոցառումը, որին ԵԱՏՄ կողմից ներկա էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Արդյունաբերության և գյուղատնտեսության նախարար Գոհար Բարսեղյանը:

Այս մասին հայտնում են Իտալիայում ՀՀ դեսպանությունից՝ նշելով, որ միջոցառմանը ներկա էին և ելույթներով հանդես եկան ԵԱՏՄ անդամ երկրներ Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի և Ղրզստանի մշտական ներկայացուցիչները, Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալը:

892.jpg (107 KB)

«ՀՀ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը իր ելույթում խոսեց ագրոարդյունաբերական շուկայի կարգավորման և թվային գործիքների ներդրման ուղղությամբ ԵԱՏՄ անդամ երկրների գրանցած առաջընթացի, գյուղատնտեսության ոլորտում թվային և նորարարական տեխնոլոգիաների կիրառման մասին:

Ներկայացնելով ՀՀ վարչապետի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ մշտական ներկայացուցիչ Վ.Կարապետյանը նշեց, որ տրանսպորտային ենթակառուցվածքների դիվերսիֆիկացիան աներկբայորեն կամրապնդի արտահանումը և առևտուրը ԵԱՏՄ շրջանակներում:

893.jpg (92 KB)

Այնուհետև խոսեց գալիք տարի Հայաստանում Կենսաբազմազանության կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP-17) անցկացման մասին՝ հույս հայտնելով, որ ԵԱՏՄ անդամ երկրները բարձր մակարդակով ներկայացված կլինեն, իսկ ՊԳԿ-ը ակտօվ ներգրավվածություն կունենա միջոցառմանը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Արդյունաբերության և գյուղատնտեսության նախարար Գոհար Բարսեղյանը հանգամանալից ներկայացրեց ԵԱՏՄ շրջանակներում ձեռքբերված արդյունքները և ԵԱՏՄ դերը համաշխարհային պարենային անվտանգության ապահովման գործում:

894.jpg (115 KB)