«Հայաքվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին

«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը կրկին դիմել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդին (WCC)՝ ՀՀ կառավարության կողմից սեպտեմբերի 24-ին հրապարակված՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն վերաբերող զեկույցի վերաբերյալ։

Դիմումում, մասնավորապես, ասվում է. «Որպես ՀՀ քաղաքացիներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ՝ խոր մտահոգություն ենք հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կանոնական կյանքին և գործունեությանը պետական միջամտության խորացող դրսևորումների առնչությամբ։

Հակասահմանադրական, հակականոնական և ապօրինի այս զեկույցով` օրվա իշխանությունը շարունակում է միջամտել Եկեղեցու ներքին կյանքին»,- ասվում է հայտարարության մեջ