Հայ հեղինակները Մոսկվայում կմասնակցեն Artlife Fest ժամանակակից արվեստի փառատոնին
Հայ հեղինակները Մոսկվայում կմասնակցեն Artlife Fest ժամանակակից արվեստի փառատոնին, որը կանցկացվի սեպտեմբերի 22-ից 27-ը։
«Մանեժ» կենտրոնական ցուցասրահում տեղի կունենա ժամանակակից արվեստի ամենախոշոր Artlife Fest փառատոնը, որին կմասնակցեն 49 հեղինակներ 17 երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից, Հայաստանից, Չինաստանից, Սլովակիայից, Ֆրանսիայից, Հնդկաստանից, Մեքսիկայից, Տաջիկստանից։ Փառատոնին կներկայացվի 260 աշխատանք` «Մոլորակների միաձուլումը» թեմայով»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նախատեսվում են էքսկուրսիաներ և ստեղծագործական հանդիպումներ ռուս և արտասահմանցի նկարիչների հետ: Բացի այդ, այս տարի փառատոնի թիմը մշակել է նոր ներառական ծրագիր լսողության և տեսողության խնդիրներ ունեցող այցելուների համար։

.png)
.png)