Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում

Մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի պաշտոնում, այս մասին բժիշկը հայտնել է սոցկայքի իր էջում։ Նա նշել է, որ իր թեկնածությունն առաջադրել է Բոտսվանայի Հանրապետությունը։